Պե՞տք են արդյոք բիզնեսում էմոցիաներ

Պետք են արդյոք բիզնեսում էմոցիաներ: Մի տեսակ տարօրինակ է չէ հնչում: Ինձ հանդիպած գործարարներից ոմանք անմիջապես ասում են «ո´չ», բիզնեսում պետք են չոր հաշվարկներ, որոշներն էլ՝ տարակուսանք ունեն: Ես օրինակ կարծում եմ, որ «այո´» էմոցիաները բիզնեսում անհրաժեշտ են, բայց դրանք արդյունք են տալիս միայն լավ IQ –ի հետ համադրման դեպքում: Իմ ղեկավարման փորձից գիտեմ, որ էմոցիոնալ վաճառողներն ավելի շատ են վաճառում: Ուրեմն, ինչ է էմոցիոնալ ինտելեկտը: Ռուվեն Բար-Ոնի մոտ կարդում ենք. «էմոցիոնալ ինտելեկտը (EQ)՝ կոմպետենցիաների, հմտությունների և ոչ կոգնիտիվ կարողությունների համախմբություն է, որն ազդում է արտաքին միջավայրի կողմից մարդու վրա տեղի ունեցող ճնշումներին առավել լավ դիմակայելու կարողության վրա:
Կառավարման խորհրդատվության իմ փորձառությունից հանգել եմ այն եզրակացության, որ լավ IQ-ն անհրաժեշտ է աշխատանքի ընդունվելու համար, իսկ լավ EQ-ն՝ այդ աշխատանքը պահելու համար: Բանականության և զգացողությունների առողջ սինթեզը տալիս է շատ մեծ էֆֆեկտ, քանի որ, ըստ իս, հաջողված ղեկավարների մեծամասնությունը՝ նաև ունի բարձր EQ: Միայն էմոցիոնալ ինտելեկտի շնորհիվ նրանք կարողանում են իրագործել բիզնեսի հաջողության կեսը՝ լավ թիմեր ձևավորել, մոտիվացնել և առաջ մղել: Սակայն դա արդյունավետ է միայն բարձր IQ-ի առկայության, կամ ինչպես նշեցի սինթեզի պայմաններում: