ProductHunt. Ինչպե՞ս է առաջացել գաղափարը

ProductHunt-ի հիմնադիր Ryan Hoover-ը մի օր որոշեց անել այն ինչ կարծում էր, որ բոլորից լավ գիտեր, իր մոտ կստացվեր և կարող էր իրագործել: Նա պարզապես որոշեց ստեղծեց մի այնպիսի հարթակ և միջավայր, որը կօգներ մարդկանց բացահայտել անընդհատ ի հայտ եկող նոր տեխնոլոգիական պրոդուկտները, կիսվել դրանցով, քննարկումմներ սկսել առավելությունների ու թերությունների վերաբերյալ էլեկտրոնային հարթակի այլ օգտատերերի հետ:

Ինչպես այդ գաղափարի հեղինակ Hoover-ն է նշում. “Ես ինժեներ չէի, ուստի չէի պատրաստվում գումար և ժամանակ ներդնել զրոից կայք ստեղծելու վրա: Սակայն, հեշտորեն կարող էի կառուցել տեխնոլոգիական պրոդուկտների էլեկտրոնային ցանկ: Ես սարքեցի այդպիսի մի հետաքրքիր ցանկ, գաղափարի շուրջ հավաքեցի մի քանի տասնյակ ներդրողների, կազմակերպիչների, և շատ այլ գործընկերների ովքեր ըստ իս հետաքրքված էին գաղափարով ու մտքեր ունեին թե, որ տեխնոլոգիական պրոդուկտներն էին ավելի հետաքրքիր ու հեռանկարային:”

ProductHunt-ի գաղափարն ու սոցիալ օգտակարությունն այնքան մեծ եղավ, որ ստեղծելուց մի քանի տարի հետո, ProductHunt-ը դարձավ ամսական հարյուր հազարանոց օգտատերով կայք, իսկ վերջերս AngelList-ը գնեց այն 20 միլիոն դոլարով:

Hoover-ի օրինակը ցույց է տալիս, որ անգամ առանց գումար ներդնելու կարող ենք ստեղծել մեր startup-ը և հաջողություն ունենալ: Կարևորը մեր գաղափարով տարված լինենք, ստեղծենք օգտակարություն ուրիշների համար և գտնենք ճիշտ մարդկանց ում կարող է այն հետաքրքրել: