Թեստավորման կենտրոն

Մասնագիտական թեստավորման կենտրոնն ապահովում է թեկնածուի/աշխատակցի մասնագիտական ու անձնային թեստավորումն ու գնահատումը։ Մասնագիտական թեստերը տրամադրում են քանակապես ավելի շատ և որակապես անհամեմատ բարձր տեղեկություն թեկնածուի/աշխատակցի հմտությունների, գիտելիքների և մինչև իսկ խառնվածքի մասին, քան ավանդական դարձած ռեզյումեներն ու հարցազրույցները: Այն տրամադրում է թեկնածուի/աշխատակցի ամբողջական կերպարը:

Բիզնեսները փորձում են հավաքագրել ու զարգացնել նոր կադրերի, քանի որ անընդհատ են բախվում են որակյալ կադրերի պակասի, հոսունության բարձր մակարդակի և վերջինս հետ առնչվող ծախսերի հետ։ Հավաքագրման պրոցեսում ընկերությունների մեծամասնությունը հիմնվում է ռեզյումեների և հարցազրույցների վրա, որոնք հիմնականում կարող են լինել շատ սուբյեկտիվ։ Այդ իսկ պատճառով կիրառվող գնահատման մեթոդները չեն ներկայացնում կադրի համապատասխանությունը տվյալ հաստիքին ու նրա ունակությունների իրական մակարդակը։ Միևնույն ժամանակ շատ կազմակերպություններ նաև բաց են թողնում (անտեսում) լավագույն աշխատակիցներին, որոնց պոտենցիալը չէին նկատել։
Մեր գնահատման կենտրոնի մասնագիտացված թեստերը մանրամասնորեն բացահայտում են աշխատակիցների հմտությունների և գիտելիքների բացերը և հուշում են ուղղությունները՝ այդ բացերը վերացնելու համար։

  • Entry (Բազային գիտելիքներ)
  • Middle (Միջին գիտելիքներ՝ որոշակի փորձառությամբ)
  • Expert (Փորձառու և խորը մասնագիտական գիտելիքներ)

Թեստի հիմնական ուղղություններն ըստ

Գիտե՞ք, թե ինչու է որ

Չունեք որակյալ կադրեր

Որովհետև առանց հստակ հասկանալու աշխատակիցների պահանջվող հմտությունները, հավաքագրումը և աշխատանքը նոր սկսելու պրոցեսը թերի է լինում։ Սա էլ իր հերթին  հանգեցնում է աշխատակիցների հետագա ցածր կատարողականին։

Չեք կարողանում առաջխաղացնել Ձեր կադրերին

Որովհետև դժվար է բացահայտել բարձր պոտենցիալ ունեցող թեկնածուներին, կամ կայացնել առաջխաղացման որոշումներ, առանց գիտելիքների և հմտությունների հստակ չափորոշման։

Աշխատակիցներին կրթելու Ձեր ջանքերը անարդյունավետ են

Որովհետև առանց գիտելիքների և հմտությունների ճեղքվածքները իմանալու, ուսուցումը կարող է արդյունավետ լինել։ Ընդհանուր ծրագրերը նույն արդյունավետությունը չեն տա, ինչ կարող են տալ իրական կարիքների վրա հիմնված վերապատրաստումները։

Ի՞նչ կլինի, եթե շարունաբար

Աշխատեք կադրերի հետ, որոնց հմտությունները չեն համապասխանում հաստիքին

Շատ ընկերություններ չունեն կոնկրետ հաստքիների համար պահանջվող հմտությունների և կարողությունների հստակ չափանիշներ։ Արդունքում վատնում են իրենց ժամանակն ու գումարները ու բաց ենք թողնում լավ կադրերին։

Սխալ կանխատեսեք աշխատակիցների կարիքները

Եթե աշխատակիցների ներկայիս հմտությունները հստակ չեն աշխատանքը կատարելու պրոցեսում, գրեթե անհնար է պլանավորել ու հասկանալ թե ինչ հմտությունների պակաս կունենան 2-5 տարի անց։

Չկարողանաք ճիշտ հայտնաբերել աշխատակիցների բացերը

Անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների պակասի մասին պատկերացում չունենալը շատ հաճախ հանգեցնում է կադրերի հոսունությանը, որն էլ իր հերթին ավելացնում է բիզնեսի ծախսերը

Որպեսզի լավ կառավարեք, պետք է լավ չափեք

Մեր թեստավորման կենտրոնը կարող է չափել կադրերի իրական գիտելիքներն ու ունակությունները՝ ներկայացնելով առավել օբյեկտիվ տվյալներ ստանդարտացված ընթացակարգերի միջոցով։ Կենտրոնը հնարավորություն է տալիս բարելավել ինչպես աշխատանքի ընդունման պրոցեսը, այնպես էլ նոր աշխատակիցների զարգացումը, նրանց առաջխաղացումը, ինչու չէ նաև ազատումը։
Մենք գտնում ենք, որ աշխատակցի իրական պոտենցիալը չի կարող հիմնված լինել ընդամենը մեկ չափորոշիչի հիման վրա։ Ահա թե ինչու ենք մենք խրախուսում կազմակերպություններին չափել աշխատակիցների իրական պոտենցիալը մի քանի ուղղություններով։ Մենք մշակել ու կազմել ենք թեստավորման սխեմաներ, որոնք կտան յուրաքանչյու մասնագետի ունակությունների իրական պատկերը։

Մասնագիտական թեստերն օգնում են

  • կանխատեսել կադրային պահանջարկը
  • դարձնել արդյունավետ աշխատանքի ընդունման գործընթացը
  • երկարացնել թեկնածուի ընկերությունում աշխատելու ժամանակը
  • բացահայտել աշխատակիցների մոտ առկա ճեղքվածքը
  • նվազեցնել սխալ աշխատակցի ընտրության կամ ինֆորմացիայի արտահոսքի ռիսկը
  • նվազեցնել աշխատակիցների հոսունության հետ կապված ծախսերը
  • պլանավորել աշխատակիցների առաջխաղացումը՝ օբյեկտիվ տվյալների հիման վրա
  • սահմանել աշխատակիցների ապագա զարգացման ներկա կարիքները

Ե՞րբ է պետք թեստավորել

Նոր կադրերին

Հավաքագրումից առաջ
Հավաքագրումից անմիջապես հետո
Օnboarding-ից հետո/1 տարի անց

Աշխատակիցներին

Պաշտոնը բարձրացնելուց առաջ
Ցածր կատարողական ցուցաբերելու ժամանակ
Կազմակերպությունում վերափոխումներ անելուց առաջ
Աշխատանքից ազատելուց առաջ

Թեստավորման պրոցեսը

1. Գրանցում և վճարում

Անհատը կամ կազմակերպությունը գրանցվում է թեստավորման համար, որտեղ նշում է իր տվյալներն ու այն թեստը/թեստերի խումբ, որ ցանկանում է հանձնել ու նաև ընտրում թեստի բարդության մակարդակը՝ ըստ իր փորձառության ու ունակությունների։

2. Թեստի հանձնում

Մասնագետները ստանում են հաստատման նամակ, որտեղ նշված է թեստավորման պայմաններն ու ընթացակարգը, թեստի օրը, ժամն ու վայրը։ Անհրաժեշտ է մոտենալ Manassian Group 15 րոպե շուտ ընթացակարգի  քննարկելու և հստակեցնելու համար։

3. Արդյունքների հաշվետվության ստացում

Թեստի ավարտից հետո մասնակիցները տեսնում են հավաքած միավոր, իսկ արդյուքների վերաբերյալ համապարփակ հաշվետվությունը կարող են ստանալ մինչև 2 աշխատանքային օրվա ընթացում։

82%

Կազմակերպությունների 82%-ը հավաքագրում է նոր կադրերի միայն նրանց թեստավորելուց հետո։

65%

Թեստերի միջոցով գործատուների 65%-ը չափում է  մասնագիտական հմտությունները, 37%-ը՝ վերլուծական կարողությունները, իսկ 35%-ը՝ անձնային հատկանիշները։

76%

Մասնագիտական թեստավորման ծառայությունները 76%-ով նվազեցնում են նոր կադրերի հավաքագրման պրոցեսի վրա ծախսվող ժամանակը։

Հաճախ տրվող հարցեր

1․ Ի՞նչ է ատեստավորման կենտրոնը։
Մանասյան գրուպը ներկայացնում է հարթակ կազմակերպությունների ու անհատների համար, որտեղ կարող են թեստավորել ու սահմանել աշխատակցի, և ինչու ոչ սեփական հմտություններն ու ունակությունները։

2․ Թեստերի ի՞նչ խմբեր են առկա ու ի՞նչ են հմտություններ են չափում այդ թեստերը։
Թեստերը կազմված են 3 ուղղություններով՝ մասնագիտական ունակություններ, անալիտիկ ունակություններ (IQ), էմոցիոնալ ինտելեկտ (EQ) և անձնային հատկանիշներ։ Մասնագիտական ունակությունները չափում ենք ըստ այնպիսի մասնագիտական ուղղվածությունների, ինչպիսիք են կառավարումը, ֆինանսները, մարքեթինգը, վաճառքը կամ հաճախորդների սպասարկումը։ Թեստերի ամեն խմբի մասին մանրամասների կարող եք ծանոթանալ «Ատեստավորման կենտրոն» էջի Մեր մասնագիտական թեստերը հատվածում՝ սեղմելով համապատասխան թեստի վրա։

3․ Ինչպե՞ս կարող է ատեստավորումը նպաստել իմ կամ իմ բիզնեսի գործունեությանը։ 
Ատեստավորումն օգնում է կազմակերպություններին սահմանել ներկայիս/պոտենցիալ կադրերի մասնագիտական ունակությունները, սահմանել՝ արդյոք նրանք ճիշտ տեղում ու ճիշտ դերում են, արդյոք ունեն թրեյնինգի կարիք, արդյոք անհրաժեշտ է նրանց հավաքագրել/ազատել/պաշտոնը բարձրացնել։ Իսկ անհատները կարող են օգտագործել ատեստավորման արդյունքները որպես իրենց ունակությունների և հմտությունների աապացույց ու ներկայացնել նոր աշխատանքի դիմելիս։

1․ Ինչպե՞ս կարող եմ գրանցվել թեստավորման համար։ 
Թեստավորմանը գրանցվելու համար սեղմեք էկրանի ստորին հատվածում գտնվող  «Գրանցվել ու վճարել» կոճակի վրա, որը կտանի համապատասխան էջը։ Անհրաժեշտ է լրացնել հայտը նախ և առաջ նշելով անհատ եք, թե ներկայացնում եք Ձեր  կազմակերպությունը։ Եթե անհատ եք, պետք է նշեք Ձեր անուն ազգանունը, կազմակերպությունն ու պաշտոնը, հեռախոսահամարն ու էլ․ փոստը, նախընտրելի թեստերի խումբն ու բարդության մակարդակը։ Իսկ եթե ներկայացնում եք Ձեր կազմակերպությունը, պետք է նաև նշեք մասնակիցների քանակը։ Հայտը լրացնելուց հետո պետք է կատարեք վճարումն օնլայն ու կստանաք հաստատման նամակ, որտեղ նշված կլինի թեստավորման վայրը, օրն ու ժամը և ընթացման կարգը։

2․ Կարո՞ղ եմ փոխել թեստավորման օրը գրանցվելուց հետո։
Ոչ, չեք կարող փոխել թեստավորման օրը։

3․ Որքա՞ն է տևում թեստավորումը։
Թեստավորման տևողությունը կախված է Ձեր նախընտրած թեստի ծավալից։ 

4․ Որտե՞ղ է անցկացվում թեստավորումը։ 
Թեստավորումն անցկացվում Manassian Group բիզնես կրթական և խորհրդատվական կենտրոնի տարածքում՝ Արարատյան  82 հասցեում։

5․ Կարո՞ղ եմ հանձնել թեստն օնլայն՝ առանց այցելելու Ձեր կենտրոն։
Ոչ, չեք կարող։ Թեստավորումն անցկացնում է Manassian Group-ի տարածքում, որպեսզի վերահսկեք թեստավորման պրոցեսը։

6․ Ինչպե՞ս է անցկացվում թեստավորումը։ 
Թեստավորումից 10 րոպե առաջ կստանաք մեկանգամյա օգտագործման կոդը Ձեր էլ․ փոստին Ձեր թեստն ակտիվացնելու համար։ Մուտք գործելով համակարգ պետք է լրացնեք Ձեր անձնական տվյալներն ու սկսեք թեսթը միայն պայմաններն ուշադիր կարդալուց հետո։ Հարցերի քանակը, տևողությունը ու արդեն պատասխանած հարցերին ետ վերադառնալու ու պատասխանը փոփոխելու հնարավորության առկայության մասին նշված կլինի թեստի սկզբում՝ Պայմաններ բաժնում։

7․ Ե՞րբ պատրաստ կլինեն թեստի արդյունքները։
Արդյունքների մասին կստանաք հաղորդագրություն Ձեր էլ․ փոստին, որտեղ ներկայացված կլինի Ձեր արդյունքների մասին համապարփակ հաշվետվությունը։

Կարո՞ղ եմ ստանալ հավաստագիր։
Եթե հավաքել եք բավարար քանակությամբ միավորներ, ստանալու եք հավաստագիր՝ որպես Ձեր ատեստավորման ապացույց։

Ընտրել հաստիքը

Կառավարման թեստը գնահատում է Ձեր գիտելիքը, հմտությունները և կարողությունները, որոնք էական նշանակություն ունեն առաջնորդելու և կառավելու դերերի համար: Այս թեստը չափում է հաջող կառավարման համար կարևոր տարբեր հմտություններ, ինչպիսիք են ռազմավարական մտածողությունը, որոշումների կայացումը, խնդիրների լուծումը, թիմի առաջնորդումն ու ղեկավարում, կոնֆլիկտների լուծումը, փոփոխությունների կառավարումը և կատարողականի գնահատումը: Թեստերը կարող են ներառել դեպքերի ուսումնասիրություններ, իրավիճակային դատողության սցենարներ, մասնագիտական գիտելիքի վրա հիմնված հարցեր՝ գնահատելու թեկնածուի կառավարման ունակությունը, թիմերին մոտիվացնելու և զարգացնելու կարողությունը, դինամիկ միջավայրերին հարմարվողականությունը: Օբյեկտիվորեն չափելով այս կառավարչական հմտությունները՝ կառավարման թեստը տալիս է օբյեկտիվ պատկեր թեկնածուի ղեկավար պաշտոններ ստանձնելու պոտենցիալի, առաջխաղացման ու զարգացման վերաբերյալ։

Վաճառքի թեստերը գնահատում են վաճառքի մասնագետի  հիմնական հմտություններն ու  կարողությունները։ Այս համապարփակ թեստերի խումբ չափում է այն բոլոր կարողություններ, որոնք կարևոր են արդյունավետ վաճառքի համար, ներառյալ փրոսփեքթինգի, հաղորդակցման և պրոդուկտի ներկայացման ուբանակցելու ունակությունները և նպատակաուղղված մտածելակերպը: Թեստերը կարող են ներառել իրավիճակներ, սիմուլյացիաներ ու մասնագիտական գիտելիքի վրա հիմնված հարցեր: Օբյեկտիվորեն գնահատելով վաճառքի ունակությունները՝ այս թեստը տալիս է արժեքավոր պատկերացումներ թեկնածուի պոտենցաիլի մասին: Այս թեստը ծառայում է որպես հզոր գործիք վաճառքի լավագույն կադրերին բացահայտելու, վաճառքի բաժնի արդյունավետությունը օպտիմալացնելու և խթանելու համար:

Մարքեթինգի թեստերը գնահատում են հաջողակ մարքեթինգի մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքները, հմտություններն և ունակությունները: Այս թեստերի նպատակն է գնահատել թեկնածուի իմացությունը՝ վստահ լինելու համար, որ նրանք ունեն անհրաժեշտ հմտություններ՝ ընկերության պրոդուկտն առաջխաղացնելու համար: Մարքեթինգի թեստերը ընդգրկում  են այնպիսի թեստերի խմբեր, ինչպիսիք են շուկայի հետազոտությունը, սպառողների վարքագծի վերլուծությունը, բրենդինգի ռազմավարությունը, մարքեթինգային հաղորդակցությունը, թվային մարքեթինգը, գովազդային արշավի կառավարումը, վաճառքի խթանումը և մարքեթինգային KPI-ների վերլուծությունը: Այս թեստերը չափում են թեկնածուի տեսական ըմբռնումը, ինչպես նաև արդյունավետ մարքեթինգային պլաններ մշակելու և իրականացնելու, թիրախային լսարաններին հասնելու, տվյալների և միտումների վերլուծության և ռազմավարական մարքեթինգային քայլերի միջոցով բիզնեսի աճը խթանելու նրանց գործնական կարողությունները:

Այս թեստերը կարող են օբյեկտիվորեն գնահատել թեկնածուներին, բացահայտել մարքեթինգի բաժնի լավագույն կադրերին և ստեղծել բարձր արդյունավետությամբ մարքեթինգային թիմեր:

Հաճախորդների սպասարկման հմտությունների վրա ֆոկուսավորված թեստերը գնահատում են հաճախորդների դրական փորձառությունն ապահովելու ունակությունը։ Այս թեստերը չափում են այնպիսի կարևոր կարողությունները, ինչպիսիք են ակտիվ լսելը, արդյունավետ հաղորդակցությունն ու խնդիրների ու կոնֆլիկտների «կառավարումը»: Հաճախորդների սպասարկման թեստերը կարող են գնահատել թեկնածուի ճնշման տակ զգոն մնալու և խնդիրները արդյունավետ լուծելու կարողությունը: Թեստերը կարող են ներառել իրավիճակային հարցեր, որոնք չափում են, թե ինչպես են նրանք վարվում «դժվար» իրավիճակներում: Թեստի մյուս բաղադրիչներն են ստանդարտ գործառնական ընթացակարգերին հետևելն ու ընկերության արժեքները հաճախորդակենտրոնության պահպանումը: Մասնագիտացված թեստերի միջոցով հաճախորդների սպասարկման հմտությունները մանրակրկիտ ստուգելով՝ ընկերությունները կարող են բացահայտել այն թեկնածուներին, ովքեր կարող են լինել իրենց բրենդի «ներկայացուցիչները», զարգացնել հաճախորդների հավատարմությունը և մատուցել բացառիկ լավ փորձառություն, որը կբերի գոհունակության ու հաճախորդների պահպանման:

Ֆինանսական հմտությունների թեստերը նախատեսված են գնահատելու թեկնածուի գիտելիքներն ու կարողությունները՝ կապված ֆինանսների վերլուծության ու կառավարման հետ: Այս թեստերի պարունակում են հարցեր բյուջետավորման, կանխատեսման, ֆինանսական հաշվետվությունների և այլ առանցքային ֆինանսական ունակությունների վերաբերյալ։

Ֆինանսական հմտությունները չափող թեստերի միջոցով՝ ընկերությունները կարող են հաստատել թեկնածուների որակավորումները, բացահայտել լավագույն կադրերին և կայացնել օբյեկտիվ որոշումներ նոր կադրերի հավաքագրելիս։

Կազմակերպության առանցքային ղեկավարն է, ով պատասխանատու է կազմակերպությունը ուղղորդելու և զարգացնելու համար: Այս պաշտոնը պահանջում է տեսլականի մտածելակերպ, ուժեղ ձեռնարկատիրական հմտություններ և սկսնակ միջավայրում մարտահրավերները հաղթահարելու ունակություն:

Հիմնական պարտականություններ 

  • Մշակել և իրականացնել կազմակերպության առաքելությունը, տեսլականը և ռազմավարական պլանը
  • Ապահովել ֆինանսավորում և կառավարել ֆինանսական ռեսուրսները՝ կայունությունն ապահովելու համար
  • Ձևավորել և ղեկավարել մասնագետների թիմ՝ կազմակերպության նպատակները իրականացնելու համար
  • Վերահսկել գործունեության բոլոր ասպեկտները, ներառյալ ծրագրերի մշակումը և իրականացումը
  • Հանդես գալ որպես կազմակերպության հիմնական «պաշտպան»։

Կազմակերպության վերին օղակի ղեկավարներից մեկն է, ով պատասխանատու է կարևոր կորպորատիվ որոշումներ կայացնելու, բիզնեսի ընդհանուր գործունեությունը կառավարելու և տնօրենների ու կորպորատիվ գործառնությունների միջև հաղորդակցության հիմնական օղակը լինելու համար: Այս հաստիքը պահանջում է ուժեղ առաջնորդություն, ռազմավարական մտածողություն և հաղորդակցման գերազանց հմտություններ:

Հիմնական պարտականություններ 

  • Մշակել և իրականացնել ռազմավարություններ՝ կազմակերպության առաքելությունն ու նպատակները իրագործելու համար
  • Վերահսկել առօրյա գործունեությունը և ապահովել կազմակերպչական արդյունավետությունը
  • Կառավարել ֆինանսական գործունեությունը, ներառյալ բյուջետավորումը և միջոցների հայթայթման գործողությունները
  • Ստեղծել և պահպանել հարաբերություններ հիմնական գործընկերների հետ 
  • Առաջնորդել և մոտիվացնել աշխատակազմին՝ խթանելով դրական կազմակերպչական մշակույթ
  • Ներկայացնել կազմակերպությունը հասարակական ֆորումներում և մեդիա հանդիպումներում

Կազմակերպության վերին օղակի ղեկավար է, ով պատասխանատու է կազմակերպության կոնկրետ բաժնի գործունեությունը և արդյունավետությունը վերահսկելու համար: Այս դերը պահանջում է ուժեղ առաջնորդության հմտություններ, փորձառություն բաժնի ոլորտում և բաժնի նպատակները ընդհանուր կազմակերպչական խնդիրներին համապատասխանեցնելու կարողություն:

Հիմնական պարտականություններ

  • Մշակել և իրականացնել բաժնի ռազմավարական պլանները՝ կազմակերպչական նպատակներին համապատասխան
  • Արդյունավետորեն կառավարել բաժնի բյուջեն ու ռեսուրսները
  • Առաջնորդել, մոտիվացնել և գնահատել բաժնի աշխատակիցներին
  • Համագործակցել այլ բաժինների ղեկավարների և ավագ ղեկավարության հետ՝ կազմակերպչական նպատակներին հասնելու համար
  • Վերահսկել և զեկուցել բաժնի կատարողականի ցուցանիշների մասին
  • Բացահայտել և իրականացնել գործընթացների բարելավումներ՝ բաժնի արդյունավետությունը բարձրացնելու համար

Կազմակերպության վերին օղակի ղեկավար է, ով պատասխանատու է կազմակերպության վաճառքի գործընթացները առաջնորդելու և կառավարելու համար: Այս հաստիքը պահանջում է վաճառքի փորձառության, ռազմավարական մտածողության և առաջնորդության հմտությունների համադրություն՝ եկամուտների աճը խթանելու և վաճառքի պլաններին հասնելու համար:

Հիմնական պարտականություններ

  • Մշակել և իրականացնել վաճառքի ռազմավարություններ՝ եկամուտների պլաններին հասնելու կամ գերազանցելու համար
  • Առաջնորդել, իրականացնել թրեյնինգ և մոտիվացնել վաճառքի թիմին՝ անհատական և թիմային նպատակներին հասնելու համար
  • Վերլուծել շուկայի միտումները և մրցակիցների գործողությունները՝ վաճառքի նոր հնարավորությունները բացահայտելու համար
  • Համագործակցել մարքեթինգի, արտադրանքի զարգացման և այլ բաժինների հետ՝ վաճառքի ջանքերը ընդհանուր բիզնես նպատակների հետ համապատասխանեցնելու համար
  • Կառավարել հիմնական գործընկերների հետ հարաբերությունները և մասնակցել առանցքային վաճառքի բանակցություններին
  • Կանխատեսել վաճառքի ծավալը, վերլուծել տվյալները և զեկուցել վաճառքի արդյունքների մասին ավագ ղեկավարությանը

Վաճառքի ավագ մասնագետ է, ով վերահսկում է վաճառքի մենեջերների խմբին: Հանդիսանում է կապող օղակ վաճառքի բարձր մակարդակի ռազմավարության և գործնական իրականացման միջև՝ պահանջելով խորը ըմբռնում բարդ վաճառքի գործընթացների, թիմի կառավարման հմտությունների և բազմաթիվ գործընկերների կամ տարածքների կտրվածքով արդյունավետությունը բարձրացնելու կարողության վերաբերյալ:

Հիմնական պարտականություններ

  • Առաջնորդել և ուղղորդել վաճառքի մենեջերների թիմ՝ տրամադրելով ուղղորդում բարդ վաճառքի ռազմավարությունների և գործընկերների կառավարման վերաբերյալ
  • Մշակել և իրականացնել վաճառքի ռազմավարություններ՝ B2B շուկայում թիմի թիրախներին հասնելու համար
  • Համագործակցել վաճառքի տնօրենի հետ՝ թիմի նպատակները ընկերության ընդհանուր նպատակների հետ համապատասխանեցնելու համար
  • Վերլուծել շուկայի միտումները և մրցակցային դաշտը՝ նոր վաճառքային հնարավորություններ բացահայտելու համար
  • Վերահսկել հիմնական գործընկերների հետ հարաբերությունները և մասնակցել բարձր ռիսկայնության բանակցություններին
  • Վերահսկել և գնահատել թիմի արդյունավետությունը՝ անհրաժեշտության դեպքում իրականացնելով բարելավման ռազմավարություններ

Պատասխանատու է վաճառքի պլաններին հասնելու համար՝ ուղղակիորեն շփվելով բիզնես գործընկերների հետ՝ այցելելով տարածքներ: Անհրաժեշտ է ունենալ ուժեղ միջանձնային հմտություններ, ընկերության արտադրանքի խորը ըմբռնում և բարդ B2B վաճառքի գործընթացներիում կողմնորոշվելու կարողություն: Վաճառքի մենեջերը կարևոր դեր է խաղում երկարաժամկետ բիզնես հարաբերությունների զարգացման և պահպանման գործում:

Հիմնական պարտականություններ

  • Հասնել կամ գերազանցել նշանակված վաճառքի պլաններին սահմանված ժամանակահատվածում
  • Բացահայտել և առաջխաղացնել նոր բիզնես հնարավորություններ 
  • Մշակել և իրականացնել գործընկերոջը համապատասխան վաճառքի ռազմավարություններ
  • Պահպանել և զարգացնել հարաբերությունները գոյություն ունեցող բիզնես գործընկերների հետ
  • Տրամադրել կանոնավոր թարմացումներ և հաշվետվություններ վաճառքի գործողությունների և պոտենցիալ գործընկերների վերաբերյալ թիմ լիդերին կամ ավագ ղեկավարությանը

Կազմակերպության վերին օղակի ղեկավար է, ով պատասխանատու է կազմակերպության մարքեթինգային ռազմավարությունների պլանավորման, մշակման և իրականացման համար: Այս դերը պահանջում է վերլուծական հմտություններ և շուկայական միտումների ու սպառողների վարքագծի խորը ըմբռնում՝ արդյունավետորեն խթանելու ընկերության արտադրանքը կամ ծառայությունները, առաջ մղելու բրենդի աճը և նպաստելու կազմակերպության հասույթի աճին:

Հիմնական պարտականություններ

  • Մշակել և իրականացնել համապարփակ մարքեթինգային ռազմավարություններ՝ համապատասխանեցված բիզնես նպատակներին
  • Առաջնորդել և ուղղորդել մարքեթինգի թիմը՝ խթանելով ստեղծարարությունն ու նորարարությունը
  • Կառավարել մարքեթինգի բյուջեն և արդյունավետորեն բաշխել ռեսուրսները տարբեր արշավների և ուղիների միջև
  • Վերլուծել շուկայի միտումները, սպառողների վարքագիծը և մրցակիցների գործողությունները՝ մարքեթինգային որոշումներ կայացնելու համար
  • Համագործակցել վաճառքի, արտադրանքի զարգացման և այլ բաժինների հետ՝ մարքեթինգային ջանքերը համապատասխանեցնելու համար
  • Չափել և զեկուցել մարքեթինգային նախաձեռնությունների արդյունավետության մասին՝ անհրաժեշտության դեպքում ճշգրտելով ռազմավարությունները

Անալաիտիկ ունակությունները (IQ) չափող թեստերը նախատեսված են թեկնածուի ճանաչողական կարողությունները, խնդիրներ լուծելու հմտությունները և ընդհանուր ինտելեկտի մակարդակը չափելու համար: IQ թեստերի անցկացման հիմնական նպատակն է գնահատել մարդու կարողությունները տրամաբանական դատողությունների և պատկերացման, հիշողության, մտածելու արագության և օրինաչափությունները ճանաչելու վերաբերյալ։ Այս թեստերում բարձր միավորներ ունեցողները հակված են ունենալ ուժեղ վերլուծական, ռազմավարական և որոշումներ կայացնելու կարողություններ, որոնք արժեքավոր են ինտելեկտուալ պոտեցիալ պահանջող դերերի համար:

Ընդգրկելով IQ թեստերը աշխատանքի ընդունման գործընթացում՝ գործատուները կարող են ավելի լավ չափել թեկնածուի ինտելեկտուալ պոտենցիալն ու ընդունակությունը: IQ-ի գնահատումը տրամադրում է տվյալների վրա հիմնված միջոց՝ մտավոր ունակություններով աշխատուժ ստեղծելու համար՝ բիզնեսում նորարարությունն ու աճը խթանելու նպատակով:

Անձնային հատկանիշները չափող թեստն արժեքավոր գործիք է գնահատելու թեկնածուի «բնավորությունը», վարքագիծը և աշխատելոճը: Այս թեստերի նպատակն է պատկերացում կազմել անհատի բնութագրերի, մոտիվացիաների և միջանձնային հմտությունների մասին, որոնք կարող են ազդել աշխատանքի կատարման և թիմի դինամիկայի վրա: Անձնային հատկանիշները չափող թեստերը կարող են գնահատել այնպիսի գործոններ, ինչպիսիք են համագործակցությունը, ճկունությունն ու առաջնորդության պոտենցիալը:

Անձնային հատկանիշները վերլուծելով՝ գործատուները կարող են ավելի լավ հասկանալ, թե թեկնածուն ինչպես կարող է արձագանքել տարբեր իրավիճակներին, համագործակցել գործընկերների հետ, հաղթահարել սթրեսը և «տեղավորվել» կազմակերպության ներսում: Այս թեստերի խումբը թույլ է տալիս ընկերություններին ընդունել աշխատանքի «ճիշտ» կադրերի և ստեղծել համախմբված ու համագործակցող թիմեր:

Էմոցիոնալ ինտելեկտի (EI/EQ)թեստերը գնահատում են թեկնածուի կարողությունը՝ ընկալելու, հասկանալու, կառավարելու և տրամաբանելու ինչպես իրենց, այնպես էլ ուրիշների զգացմունքները: Այս թեստերի նպատակն է չափել կրիտիկական միջանձնային հմտությունները, որոնք ազդում են աշխատավայրում կատարողականի, առաջնորդության պոտենցիալի և թիմի համախմբվածության վրա: EQ թեստերը կարող են ներառել իրավիճակային հարցեր՝ չափելու համար, թե թեկնածուները ինչպես կարձագանքեն կոնֆլիկտներին, կտրամադրեն հետադարձ կապ կամ կհարմարեցնեն իրենց վարքագիծը կախված իրավիճակից:

Ներառելով EQ թեստերը, գործատուները կարող են բացահայտել այն թեկնածուներին, ովքեր ունեն հուզական հակումներ՝ արդյունավետ թիմեր ստեղծելու, լարվածությունը թուլացնելու և աշխատավայրի մշակույթի և դինամիկայի վրա դրականորեն ազդելու համար:

Քասթմիզացված թեստերը նախատեսված են այն գործընկեր կազմակերպությունների համար, ովքեր ցանկանում են, որ թեստերը կազմված լինեն իրենց ոլորտին ու սահմանած պահանջներին համապատասխան: Քասթմիզացված թեստերը մանրակրկիտ մշակվում են՝ վերլուծելով գործընկեր ընկերության կարիքները, աշխատանքային միջավայրը, գործընթացները և աշխատակիցների հաջողության չափանիշները: Սա թույլ է տալիս թեստերում ներառել սպեցիֆիկ, տվյալ ոլորտի վրա ֆոկուսավորված մասնագիտական ու իրավիճակային հարցեր։

Քասթմիզաված թեստերը թույլ են տալիս գործատուներին կայացնել ճշգրիտ, օբյեկտիվ տվյալների վրա հիմնված  որոշումներ ու աշխատել այն կադրերի հետ, որոնեք համապատասխանում են բիզնեսին։

Վերահսկում է վաճառքի գործողությունները ֆիզիկական խանութում կամ բաժնում: Այս դերը համատեղում է վաճառքի փորձառությունը հաճախորդների սպասարկման հմտությունների և գործառնական կառավարման հետ: Խանութ սրահի մենեջերը պատասխանատու է վաճառքի արդյունավետությունը բարձրացնելու, հաճախորդների բավարարվածությունն ապահովելու և վաճառքի առօրյա գործունեությունը կառավարելու համար:

Հիմնական պարտականություններ

  • Առաջնորդել, վերապատրաստել և մոտիվացնել սպասարկող աշխատակիցների թիմին
  • Մշակել և իրականացնել վաճառքի ռազմավարություններ՝ խանութի եկամուտը և հաճախորդների հավատարմությունը բարձրացնելու համար
  • Կառավարել խանութի գործունեությունը, ներառյալ ժամանակացույցը, պաշարների կառավարումը և խանութի տեսքի պահպանումը
  • Ապահովել հաճախորդների սպասարկման գերազանց մակարդակ՝ սահմանելով ստանդարտներ և օրինակ ծառայելով
  • Վերլուծել վաճառքի տվյալները և հաճախորդների կարծիքները՝ խանութի արդյունավետությունը օպտիմալացնելու համար
  • Վերահսկել և կառավարել խանութի ծախսերը՝ բյուջեի թիրախներին հասնելու համար
  • Անցկացնել կանոնավոր կատարողականի գնահատումներ և տրամադրել շարունակական հետադարձ կապ վաճառքի թիմին

Անմիջականորեն շփվում է հաճախորդների հետ և պատասխանատու է արտադրանքի վաճառքի, հաճախորդների սպասարկման և խանութի ընդհանուր գործունեության համար: Այս հաստիքը պահանջում է գերազանց հաղորդակցման հմտություններ, արտադրանքի իմացություն և հաճախորդակենտրոն մոտեցում:

Հիմնական պարտականություններ

  • Ողջունել հաճախորդներին և բացահայտել նրանց կարիքները
  • Տրամադրել մանրամասն տեղեկություններ արտադրանքի և ծառայությունների մասին
  • Օգնել հաճախորդներին ընտրություն կատարել և խորհուրդներ տալ
  • Հետևել անվտանգության և ապահովության ընթացակարգերին
  • Հասնել անհատական և թիմային վաճառքի թիրախներին
  • Ստեղծել դրական փորձառություն՝ խթանելով հաճախորդների հավատարմությունը
  • Զեկուցել խանութի ղեկավարին վաճառքի և հաճախորդների հետադարձ կապի մասին

Պատասխանատու է անհատներին և բիզնեսներին տարբեր տեսակի ապահովագրական փաթեթներ վաճառելու համար: Այս հաստիքը պահանջում է ապահովագրական ապրանքների խորը իմացություն, հաղորդակցման ուժեղ հմտություններ և հաճախորդների հետ վստահություն ձևավորելու կարողություն:  

 

Հիմնական պարտականություններ

  • Բացահայտել և կապ հաստատել պոտենցիալ հաճախորդների հետ՝ հաճախորդների բազան ընդլայնելու նպատակով
  • Գնահատել հաճախորդների ապահովագրական կարիքները և առաջարկել համապատասխան փաթեթ
  • Բացատրել տարբեր ապահովագրական պոլիսներ, ծածկույթի տարբերակներ և պայմաններ հաճախորդներին
  • Հարմարեցնել ապահովագրական ծրագրերը անհատական հաճախորդների կարիքներին
  • Հասնել վաճառքի թիրախներին և շարունակաբար աշխատել արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ

Մասնագետ է, ով հավաքում, վերլուծում և մեկնաբանում է տվյալներ շուկայական պայմանների, սպառողների վարքագծի և մրցակիցների վերաբերյալ: Այս աշխատակիցն օգնում է կազմակերպությանը  կայացնել տեղեկացված բիզնես որոշումներ, մշակել արդյունավետ մարքեթինգային ռազմավարություններ և բացահայտել նոր հնարավորություններ: Շուկայի հետազոտողները օգտագործում են քանակական և որակական մեթոդոբանությունները՝ շուկայի միտումների և սպառողների նախասիրությունների վերաբերյալ արժեքավոր պատկերացումներ տրամադրելու համար:

Հիմնական պարտականություններ 

  • Նախագծել և իրականացնել շուկայի ուսումնասիրություններ՝ օգտագործելով տարբեր մեթոդաբանություններ (հարցումներ, ֆոկուս խմբեր, հարցազրույցներ և այլն)
  • Հավաքել և վերլուծել տվյալները շուկայի միտումների, սպառողների վարքագծի և մրցակիցների գործունեության վերաբերյալ
  • Բացահայտել նոր շուկայական հնարավորությունները և պոտենցիալ ռիսկերը
  • Ներկայացնել բացահայտումները և առաջարկությունները ղեկավարությանը
  • Գնահատել մարքեթինգային արշավների և արտադրանքի թողարկումների արդյունավետությունը

Պատասխանատու է կազմակերպության համար ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար: Այս աշխատակիցը պատասխանատու է մատակարարումների ռազմավարական աղբյուրների որոնման, պայմանագրերի բանակցման և մատակարարների հետ հարաբերությունների կառավարման համարմատակարարման շղթայում ծախսարդյունավետություն և արդյունավետություն ապահովելու համար: Գնումների մասնագետները կարևոր դեր են խաղում կազմակերպության ծախսերի օպտիմալացման և ձեռք բերված ապրանքների ու ծառայությունների որակի պահպանման գործում:

Հիմնական պարտականություններ

  • Բացահայտել և գնահատել ապրանքների և ծառայությունների պոտենցիալ մատակարարներին
  • Բանակցել պայմանագրեր և պայմաններ մատակարարների հետ՝ կազմակերպության համար լավագույն արժեքն ապահովելու նպատակով
  • Վերլուծել շուկայի և գների միտումները՝ տեղեկացված գնումների որոշումներ կայացնելու համար
  • Կառավարել գնումների գործընթացը՝ պահանջարկից մինչև առաքում
  • Ապահովել համապատասխանությունը ընկերության քաղաքականությանը և համապատասխան կանոնակարգերին բոլոր գնումների գործողություններում
  • Վերահսկել և գնահատել մատակարարների գործունեությունը և լուծել ցանկացած խնդիր

Կազմակերպության վերին օղակի ղեկավար է, ով պատասխանատու է կազմակերպության գործառնական գործընթացների և ընթացակարգերի վերահսկման և օպտիմալացման համար: Այս հաստիքը պահանջում է ռազմավարական մտածելակերպ, ուժեղ առաջնորդության հմտություններ և տարբեր բաժինների բիզնես գործառնությունների խորը ըմբռնում: Գործառնությունների ղեկավարը կարևոր դեր է խաղում կազմակերպության բոլոր գործառնական ասպեկտներում արդյունավետություն, արտադրողականություն և որակ ապահովելու գործում:

Հիմնական պարտականություններ 

  • Մշակել և իրականացնել գործառնական ռազմավարություններ՝ համապատասխանեցված ընկերության ընդհանուր բիզնես նպատակներին
  • Վերահսկել կազմակերպության առօրյա գործունեությունը և ապահովել աշխատանքի սահուն ընթացքը բոլոր բաժիններում
  • Օպտիմալացնել գործառնական համակարգերը, գործընթացները և քաղաքականությունները՝ արդյունավետությունը և արտադրողականությունը առավելագույնի հասցնելու համար
  • Կառավարել բյուջեները և վերահսկել գործառնական ծախսերը՝ միաժամանակ պահպանելով բարձր որակի ստանդարտները
  • Համագործակցել այլ ղեկավարների հետ՝ գործառնությունները ֆինանսական, վաճառքի և մարքեթինգի նպատակների հետ համապատասխանեցնելու համար
  • Վերլուծել գործառնական տվյալները և ցուցանիշները՝ որոշումների կայացման և ռազմավարության մշակման համար տեղեկատվություն տրամադրելու նպատակով

Պատասխանատու է կազմակերպության ՄՌ գործառույթները վերահսկելու և մարդկանց կառավարման ռազմավարությունները բիզնես նպատակների հետ համապատասխանեցնելու համար: Այս հաստիքը պահանջում է ՄՌ պրակտիկայի համապարփակ ըմբռնում, ուժեղ հաղորդակցման հմտություններ և աշխատակիցների շահերը բիզնես կարիքների հետ հավասարակշռելու կարողություն: 

Հիմնական պարտականություններ

  • Մշակել և իրականացնել ՄՌ ռազմավարություններ և նախաձեռնություններ՝ համապատասխանեցված ընդհանուր բիզնես ռազմավարությանը
  • Կառավարել հավաքագրման գործընթացը՝ ապահովելու, որ կազմակերպությունը գրավի և պահպանի լավագույն տաղանդներին
  • Մշակել և իրականացնել աշխատակիցների վերապատրաստման և զարգացման ծրագրեր
  • Անցկացնել կանոնավոր կատարողականի վերանայումներ և աջակցել աշխատակիցների նպատակադրմանը
  • Կառավարել HR բյուջեն և արդյունավետորեն բաշխել ռեսուրսները
  • Վերլուծել HR ցուցանիշները և պատրաստել հաշվետվություններ ավագ ղեկավարության համար

Պատասխանատու է կազմակերպության համար որակավորված թեկնածուներ գտնելու, գրավելու և աշխատանքի ընդունելու համար: Այս հաստիքը պահանջում է հաղորդակցվելու գերազանց հմտություններ, աշխատանքի ընդունման գործընթացի խորը ըմբռնում և թեկնածուներին կազմակերպչական կարիքների հետ համապատասխանեցնելու կարողություն:  

Հիմնական պարտականություններ 

  • Մշակել և իրականացնել արդյունավետ հավաքագրման ռազմավարություններ՝ լավագույն տաղանդները գրավելու համար
  • Կառավարել հավաքագրման ամբողջ գործընթացը՝ աշխատանքի հայտարարությունից մինչև առաջարկի բանակցություն
  • Համակարգել և անցկացնել աշխատանքի հարցազրույցներ՝ ըստ անհրաժեշտության ներգրավելով համապատասխան թիմի անդամներին
  • Խթանել ընկերության գործատուի բրենդը և բարելավել թեկնածուների փորձառությունը
  • Վերլուծել հավաքագրման ցուցանիշները և զեկուցել աշխատանքի ընդունման արդյունավետության մասին ղեկավարությանը

Պատասխանատու է հաճախորդներին բարձրորակ աջակցություն տրամադրելու համար: Այս հաստիքը պահանջում է հաղորդակցման գերազանց հմտություններ, համբերություն և հաճախորդների տարբեր հարցումներն ու խնդիրները արդյունավետ կերպով լուծելու կարողություն 

Հիմնական պարտականություններ

  • Պատասխանել հաճախորդների հարցումներին հեռախոսով, էլ. փոստով, չատով կամ անձամբ՝ տրամադրելով ճշգրիտ և ժամանակին տեղեկատվություն
  • Լուծել հաճախորդների բողոքները և խնդիրները՝ կարեկցանքով և պրոֆեսիոնալիզմով
  • Մշակել պատվերներ, վերադարձներ և փոխանակումներ՝ համաձայն ընկերության քաղաքականության
  • Պահպանել հաճախորդների գրառումները և փաստաթղթավորել բոլոր շփումները ընկերության CRM համակարգում
  • Համագործակցել այլ բաժինների հետ՝ ապահովելու հաճախորդների խնդիրների լիարժեք լուծումը
  • Հասնել կամ գերազանցել հաճախորդների սպասարկման արդյունավետության ցուցանիշները և որակի ստանդարտները
  • Բացահայտել լրացուցիչ վաճառքի կամ խաչաձև վաճառքի հնարավորությունները
  • Պահպանել դրական և պրոֆեսիոնալ վերաբերմունք, նույնիսկ հաճախորդների հետ բարդ փոխազդեցություններում

Կազմակերպություն այցելողների համար առաջին կոնտակտային անձն է: Այս հաստիքը պահանջում է հաղորդակցման գերազանց հմտություններ, պրոֆեսիոնալ վարքագիծ և արդյունավետորեն մի քանի գործ միաժամանակ կատարելու կարողություն:  

Հիմնական պարտականություններ

  • Ողջունել այցելուներին պրոֆեսիոնալ և քաղաքավարի ձևով
  • Ուղղորդել այցելուներին համապատասխան անձի կամ բաժին
  • Պատասխանել, զտել և փոխանցել մուտքային հեռախոսազանգերը
  • Պլանավորել հանդիպումներ և կառավարել աշխատակազմի անդամների օրացույցները
  • Տրամադրել հիմնական տեղեկություններ կազմակերպության մասին 
  • Օգնել թեթև գրասենյակային պարտականությունների և հատուկ նախագծերի իրականացմանը ըստ անհրաժեշտության

Տրամադրում է կարևոր աջակցություն՝ ապահովելու գրասենյակի կամ բաժնի արդյունավետ գործունեությունը: Այս հաստիքը պահանջում է կազմակերպչական գերազանց հմտություններ, ուշադրություն մանրուքների նկատմամբ և մի քանի առաջադրանքներ միաժամանակ կառավարելու կարողություն: Կարևոր դեր է խաղում ղեկավարներին և աշխատակազմին աջակցելու, գրասենյակային գործունեությունը բարելավելու և կազմակերպության ներսում արդյունավետ հաղորդակցությունը դյուրացնելու գործում:

 

Հիմնական պարտականություններ

  • Կառավարել գրաֆիկները և պլանավորել հանդիպումներ ղեկավարների կամ բաժնի անդամների համար
  • Կազմակերպել և համակարգել հանդիպումներ, ճամփորդության կազմակերպում և կոնֆերանսներ
  • Պատասխանել և կառավարել հեռախոսազանգերը, էլ. փոստերը և այլ հաղորդակցությունները
  • Պահպանել փաստաթղթերի՝ թե՛ էլեկտրոնային, թե՛ ֆիզիկական
  • Պատվիրել և պահպանել գրասենյակային պարագաները
  • Գրառել հանդիպումների ընթացքը և բաժանել դրանք ըստ անհրաժեշտության
  • Կատարել հաշվապահական հաշվառման հիմնական առաջադրանքներ
  • Աջակցել այլ բաժինների տարբեր վարչական առաջադրանքներում՝ ըստ անհրաժեշտության

Կազմակերպության վերին օղակ ղեկավար է, ով պատասխանատու է կազմակերպության ֆինանսական գործունեության և ռազմավարության վերահսկման համար: Այս հաստիքը պահանջում է ֆինանսական հարուստ փորձառություն, ուժեղ առաջնորդության հմտություններ և ֆինանսական գործառնությունները ընդհանուր բիզնես նպատակների հետ համապատասխանեցնելու կարողություն: 

Հիմնական պարտականություններ

  • Մշակել և իրականացնել ֆինանսական ռազմավարություններ՝ համապատասխանեցված ընկերության երկարաժամկետ նպատակներին
  • Վերահսկել բոլոր ֆինանսական գործառնությունները, ներառյալ հաշվապահությունը, բյուջետավորումը և ֆինանսական հաշվետվությունները
  • Վերլուծել ֆինանսական տվյալները և տրամադրել պատկերացումներ՝ բիզնես որոշումները ուղղորդելու համար
  • Առաջնորդել և զարգացնել ֆինանսական թիմը՝ խթանելով գերազանցության և շարունակական բարելավման մշակույթը
  • Համագործակցել այլ ղեկավարների հետ՝ բիզնեսի աճը և շահութաբերությունը խթանելու համար
  • Տրամադրել ֆինանսական խորհրդատվություն և առաջարկություններ բաժնի ղեկավարներին
  • Մշակել և վերահսկել ֆինանսական արդյունավետության առանցքային ցուցանիշները (KPI-ները)

Մասնագիտացած է անշարժ գույքի առքուվաճառքի և վարձակալության մեջ: Այս հաստիքը պահանջում է , շուկայի իմացություն, հաղորդակցման գերազանց հմտություններ և հաճախորդների հետ ուժեղ հարաբերություններ կառուցելու կարողություն: Կարևոր դեր է խաղում հաճախորդներին բարդ գույքային գործարքների ընթացքում ուղղորդելու և անշարժ գույքի շուկայում կողմնորոշելու գործում:

Հիմնական պարտականություններ

  • Խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին շուկայի պայմանների, գների, հիփոթեքների վերաբերյալ
  • Ներկայացնել գնորդներին, վաճառողներին կամ վարձակալներին անշարժ գույքը
  • Ներկայացնել գույքը պոտենցիալ գնորդներին
  • Բանակցել գույքի գները և վաճառքի կամ վարձակալության պայմանները հաճախորդների անունից
  • Կառավարել հաճախորդների տվյալների բազաները և հետևել պոտենցիալ հաճախորդներին
  • Մշակել մարքեթինգային ռազմավարություններ՝ նոր հաճախորդներ գրավելու և ցուցակները խթանելու համար
  • Օգնել հաճախորդներին նախապատրաստել գույքը վաճառքի կամ վարձակալության համար

Սպասարկման մասնագետը/ ընդունարանի աշխատակիցը հանդիսանում է կազմակերպության «դեմքը», ով պատասխանատու է հաճախորդների բարձրակարգ սպասարկման և դրական առաջին տպավորություն ստեղծելու համար: Նրա հիմնական պարտականությունները ներառում են այցելուներին ընդունելն և ողջունելը, մուտքային զանգերին քաղաքավարի պատասխանելը, հաճախորդների հետ հանդիպումների կազմակերպումը, այցելուների տեղեկամատյանների կառավարումը և ընդունելության տարածքը կոկիկ և լավ կազմակերպված ապահովումը: Սպասարկման մասնագետնը/ ընդունարանի աշխատակիցը պետք է օժտված լինի հաղորդակցման ուժեղ հմտություններով, ինչը հնարավորություն է տալիս դրսևորել պրոֆեսիոնալիզմն ու լուծել հաճախորդների հարցումները կամ բողոքները: Նրանք վճռորոշ դեր են խաղում հաճախորդների/այցելուների և կազմակերպության միջև արդյունավետ հաղորդակցություն ստեղծելու գործում, մինչդեռ նրանց ընկերական պահվածքը և խնդիրներ լուծելու ունակությունները նպաստում են ընդհանուր դրական փորձի առաջացմանը:

Բաժնի ղեկավարը կազմակերպության TOP ղեկավարներից մեկն է, ով պատասխանատու է կազմակերպության ներսում որոշակի բաժնի կամ ֆունկցիոնալ տարածքի ղեկավարման և վերահսկման համար: Նրա հիմնական պարտականությունները ներառում են բիզնես նպատակներին համահունչ ռազմավարական պլանների և նպատակների մշակում ու իրականացում, բաժնի բյուջեի և ռեսուրսների կառավարում, KPI-ների սահմանում ու բաժնի անձնակազմի աշխատանքների վերահսկում: Բաժնի տնօրենը էքսպերտ է այն ոլորտում, որտեղ ուղղորդում է աշխատակիցներին՝ գործառնական արդյունավետությունը, արտադրողականությունը և սպասարկման որակը բարելավելու համար: Ունի ուժեղ առաջնորդության ունակություններ, որոշումներ կայացնելու հմտություններ և բաժնի գործառույթների, մարտահրավերների և միտումների մանրակրկիտ պատկերացում:

Կոմերցիոն տնօրենը կազմակերպության TOP ղեկավարներից մեկն է, ով պատասխանատու է կազմակերպության կոմերցիոն ռազմավարությունը և գործառնությունները վերահսկելու և ղեկավարելու համար: Նրա հիմնական պարտականությունները ներառում են կոմերցիոն ծրագրերի մշակում և իրականացում, նոր բիզնես հնարավորությունների և եկամուտների հոսքերի բացահայտում, հիմնական կլիենտների հետ բանակցությունների վարում, վաճառքի և մարքեթինգի վերահսկում, շուկայի միտումների և մրցակիցների վերլուծություն ու բյուջեների կառավարում: Կոմերցիոն տնօրենը առանցքային դեր է խաղում եկամուտների աճի խթանման, շուկայական մասնաբաժնի ընդլայնման, գնային ռազմավարությունների օպտիմալացման և հաճախորդների հետ ամուր հարաբերությունների ձևավորման գործում: Նրանք տիրապետում են գերազանց առաջնորդության և ռազմավարական պլանավորման կարողությունների, բիզնեսի խորը իմացության, բանակցելու հմտությունների և կազմակերպության պրոդուկտների և թիրախային ոլորտների խորը պատկերացումների:

Մարքեթինգի տնօրենը «ռազմավարական ղեկավար» է, ով պատասխանատու է կազմակերպության հասույթն ապահովելու և ողջ մարքեթինգի բաժնի աշխատանքները ուղղորդելու և վերահսկելու համար: Նրա հիմնական պարտականությունները ներառում են մարքեթինգային պլանների մշակում և իրականացում, շուկայավարման նպատակների և բյուջեների սահմանում, թիրախային լսարանների և շուկայական հնարավորությունների բացահայտում, տարբեր ուղիներով մարքեթինգային արշավների կառավարում, կատարողականի չափում և վերլուծում, շուկայի  միտումների և սպառողների վարքագծի վերաբերյալ արդիական մնալը, համագործակցությունը այլ բաժինների հետ, ինչպիսիք են վաճառքը, արտադրանքի մշակումը: Մարքեթինգի տնօրենը վճռորոշ դեր է խաղում բրենդի իրազեկության բարձրացման, հաճախորդների հավատարմության ձևավորման և մարքեթինգային ներդրումների առավելագույն վերադարձի համար՝ կազմակերպության նպատակներին հասնելու համար: 

Մարքեթինգի մենեջերը այն մասնագետն է, ով պատասխանատու է կազմակերպության մարքեթինգային ռազմավարությունների և արշավների մշակման, իրականացման և վերահսկման համար: Նրանց հիմնական պարտականությունները ներառում են շուկայի հետազոտություն իրագործումը՝ թիրախային լսարաններն ու շուկայի միտումները բացահայտելու համար, բիզնես նպատակներին համահունչ մարքեթինգային պլաններ և բյուջեներ կազմումը, մարքեթինգային արշավների համակարգումը տարբեր ուղիներով (թվային, սոցիալական մեդիա, գովազդ, իրադարձություններ և այլն): Նրանք պետք է նաև վերլուծեն մարքեթինգային արշավի կատարողականը և օպտիմիզացնեն հետագա մարքեթինգային քայլերը։ Մարքեթինգի մենեջերները պետք է ունենան ուժեղ վերլուծական, ստեղծագործական և առաջնորդական հմտություններ, ինչը նրանց հնարավորություն է տալիս մշակել ազդեցիկ մարքեթինգային ռազմավարություններ, որոնք խթանում են բրենդի իրազեկմանը, հաճախորդների ձեռքբերմանը և եկամուտների աճին: 

Վաճառքի տնօրենը գործադիր կառավարչական պաշտոն է, որը պատասխանատու է կազմակերպության ողջ վաճառքի գործառնությունների և թիմի ղեկավարման և վերահսկման համար: Նրանց հիմնական պարտականությունները ներառում են վաճառքի ռազմավարական պլանների մշակում և իրականացում, վաճառքի նպատակների սահմանումը, վաճառքի տվյալների և շուկայի միտումների վերլուծությունը, նոր եկամտի հոսքերի և աճի հնարավորությունների բացահայտումը, վաճառքի գործընթացների և մեթոդաբանությունների օպտիմալացումը և կազմակերպությունում վաճառքի վրա հիմնված մշակույթ վարումը: Վաճառքի տնօրենները սերտորեն համագործակցում են այլ ստորաբաժանումների հետ, ինչպիսիք են մարքեթինգը, արտադրանքի մշակումը և հաճախորդների սպասարկումը՝ ռազմավարությունները հստակեցնելու և հաճախորդների դրական փորձառությունն ապահովելու համար: Վաճառքի լավագույն փորձի խորը ըմբռնմամբ, ուժեղ առաջնորդության հմտություններով և շարունակական բարելավման վրա կենտրոնանալով՝ վաճառքի տնօրենները առանցքային դեր են խաղում իրենց կազմակերպությունների եկամուտը, շահութաբերությունը և շուկայական մասնաբաժինը առավելագույնի հասցնելու գործում:

Պրեսելերը B2B վաճառքով զբաղվող մասնագետ է, ով պատասխանատու է ընկերության պրոդուկտն այլ բիզնեսներին վաճառելու համար: Նրա հիմնական դերը ներառում է պոտենցիալ կորպորատիվ կլիենտների որոնումն ու որակավորումը, նրանց կարիքների և ցավի կետերի սահմանումը և կլիենտի նպատակներին համահունչ առաջարկի ներկայացում: Պրեսելերը ձևավորում է հարաբերություններ հիմնական որոշումներ կայացնողների հետ, ներկայացնում վաճառքի ազդեցիկ առաջարկներ, բանակցում պայմաննների շուրջ և տրամադրում շարունակական աջակցություն՝ հաճախորդների գոհունակությունը խթանելու նպատակով։ Նրանք  վճռորոշ դեր են խաղում ընկերության հաճախորդների բազայի ընդլայնման, երկարաժամկետ բիզնես համագործակցության ու եկամուտների աճի խթանման գործում։

Թիմ լիդերը/սուպերվայզերը «կառավարչական» պաշտոն է, որի հիմանակ դերն է առաջնորդել ու վերահսկել իր պատասխանատվության տակ գտնվող աշխատակիցներին ու նրանց աշխատանքը՝ բիզնես նպատակներին հասնելու նպատակով: Նրանց հիմնական պարտականությունները ներառում են աշխատանքի պլանավորումն ու կազմակերպումը, կատարողականի մոնիտորինգը ու գնահատումը, ուսուցումն ու  հետադարձ կապի ապահովումը և թիմում դրական միջավայրի ստեղծումը: Նրանք ծառայում են որպես կապող օղակ TOP մենեջմենթի և թիմի անդամների միջև։ Թիմ լիդերների/սուպերվայզերների վճռորոշ դեր են խաղում իրենց թիմերին մոտիվացնելու, համագործակցության խթանման և բարձր կատարողականի խթանման գործում։

Սրահի վաճառող խորհրդատուի  առաջնային դերը աջակցել պոտենցիալ հաճախորդներին աջակցելն է գնման վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու հարցում՝ տրամադրելով պրոդուկտի մասին համապարփակ տեղեկատվություն, էքսպերտային խորհրդատվություն ու անհատականացված առաջարկներ: Նրանք պետք է տիրապետեն իրենց կողմից ներկայացված առաջարկին, հասկանան հաճախորդների կարիքներն ու նախասիրությունները, ներկայացնեն արժեքահեն առաջարկներ, լուծեն մտահոգությունները, խթանում են ամուր հարաբերություններին ու ապահովեն հետվաճառքային աջակցություն՝ հաճախորդների գոհունակությունն ապահովելու և երկարաժամկետ հավատարմությունը խթանելու համար: