Սեմինարներ

Բիզնեսի աճը պատահանություններով տեղի չի ունենում։ Հաջողակ ընկերությունները մրցունակ են դառնում, երբ հենվում են շարունակական կրթության վրա։ Մեր բիզնես սեմինարները բիզնես հանրությանը տալիս են կիրառական գիտելիքներ ու արդյունավետ ստրատեգիաներ։ Այսօր հայաստանյան բիզնեսներն իրենց շահութաբերության ու արդյունավետության բարձրացման համար պետք է առաջ ընթանան միմիայն ռեալ աշխատող մեթոդների ներդրման և կիրառության շնորհիվ։ Ուզու՞մ ունենալ հղկված բիզնես պրոցեսներ, նոր հաճախորդների ներհոսք, շահույթի մեծացում և շուկայական դիրքի ամրապնդում։ Մեր սեմինարները տալիս են այդ նպատակներին հասնելու ուղիներն ու եղանակները․ մասնակիցների կարծիքները դրա վառ ապացույցն են։ Օգտագործեք Ձեր ժամանակն արդյունավետ և ներդրում կատարեք մասնագիտական որակների բարձրացման մեջ և դարձեք ավելի զինված բիզնեսի կատաղի մրցակցային պայքարի մեջ։

Սեմինարներ

Սեմինար, որը կենտրոնանում է բիզնես համայնքի ներկայացուցիչներին ժամանակակից և աշխատող գործիքակազմերի տրամադրման միջոցով շահույթի ցուցանիշների էական բարելավման վրա:


100,000 ֏

Սեմինար, որն իր յուրահատուկ բովանդակությամբ կթողնի խորքային ազդեցություն Ձեզ վրա։ Նորովի կմոտենաք վաճառքներին և հիմնովին կփոխեք Ձեր բիզնեսի արդյունքները:



60,000 ֏

Սեմինար մարքեթինգի մասնագետների համար, որը տալիս է վաճառքաստեղծ մարքեթինգային գործիքներ՝ վաճառքի և մարքեթինգի գործողությունների սինխրոնիզացիայի միջոցով։



60,000 ֏

Սեմինարը տալիս է գնորդի որոշումներ կայացնելու պրոցեսի նրբությունները և համարժեք վաճառքային ստրատեգիա ընտրելու հիմնավորված գիտական մոտեցումները։



60,000 ֏

Դիտեք տեսանյութերը

Synchrone մարքեթինգ
SMART Վաճառքներ #1 սեմինար
Վաճառելու Արվեստը սեմինար #1

Կրթական ծրագրերի արդյունքում

Փակում եք հմտությունների ճեղքվածքը

Բիզնեսի զարգացումը նոր և ավելի խորքային հմտություններ և գիտելիքներ է պահանջում։ Պրոգրեսիվ ընկերությունները շարունակ կրթում են իրենց աշխատակիցներին, որպեսզի փակեն հմտությունների առկա ճեղքվածքները, կարողանան առաջ անցնել մրցակիցներից և բավարարել շուկայի պահանջները։

Բարձրացնում եք արդյունավետությունը

Թրեյնինգների արդյունքում աշխատակիցներն ավելի լավ են ներգրավվում ամենօրյա խնդիրների լուծման մեջ, գրագետ են կառավարում ժամանակը, կենտրոնանում են կարևոր և արժեք ստեղծող անելիքների վրա, ինչը շեշտակի բարձրացնում աշխատանքի արդյունավետությունը և գնորդների բավարարվածությունը։

Դուրս եք գալիս
լճացումից

Բիզնեսի աճի առանցքային խոչընդոտներից մեկը աշխատակիցների լճացումն է և շարունակ հին մեթոդներով աշխատելը։ Կրթական ծրագրերը հնարավորություն են տալիս աշխատակիցներին նոր տեսանկյունից նայել իրենց աշխատանքին և խնդիրներին, ինչպես նաև զինում են նոր և պրակտիկ գործիքակազմերով։

Կարծիքներ

Հաճախ տրվող հարցեր

1․ Ի՞նչ թեմաներ են քննարկվում սեմինարների ընթացքում։
Manassian Business School-ի գործող սեմինարները ֆոկուսավարված վաճառքի, վաճառքների կառավարման, վաճառքի նեյրոգիտության և մարքեթինգի և վաճառքի համակարգերի սինխրոնիզացման մեջ։

2․ Ու՞մ համար է նախատեսված բիզնես սեմինարները։
Սեմինարները նախատեսված են բիզնեսի սեփականատերերի, գործադիր տնօրենների, կոմերցիոն տնօրենների և վաճառքի ու մարքեթինգի բաժինների ղեկավարների համար։

3․ Ի՞նչ պետք է ակնկալեմ սեմինարներին մասնակցելուց։
Ամեն սեմինարի ընթացքում քննարկում ենք պրակտիկ, աշխատող ստրատեգիաներ ու տակտիկաներ, որոնք կարող են կիրառել Ձեր բիզնեսում։ Մենք քննարկում ենք աշխարհի լավագույն բիզնես քեյզերն ու կիսվում մեր փորձառությամբ։

1․ Ինչպե՞ս են անցկացվում սեմինարները։ 
Մեր սեմինարները շատ ինտերակտիվ են, քանի որ համատեղում ենք տեսական ուսուցումը խմբային քննարկումների, գործնական վարժությունների ու հարց-պատասխան ձևաչափի հետ, որի ընթացքում քննարկում ենք Ձեր բիզնեսի խնդիրը։

2․ Ի՞նչ ֆորմատով են անցկացվում սեմինարները։
Սեմինարները անցկացվում են օֆլայն, ինչն էլ տալիս է հնարավորություն մասնակիցներին բարձրաձայնել իրենց կարծիքը, սովորել միմյանցից ու ձևավորել նոր բիզնես կապեր։

1․ Ինչպե՞ս կարող եմ գրանցվել սեմինարին։
Խնդրում ենք անցնել համապատասխան սեմինարի էջ, սեղմել «Գրանցվել» կոճակի վրա ու լրացնել Ձեր տվյալները։ Գրանցման հայտը ստանալուց հետո մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։

2․ Կարո՞ղ եմ գրանցվել սեմինարին գրանցման վերջնաժամկետից հետո։
Ո՛չ, անհրաժեշտ է գրանցվել դասընթացին մինչ վերջնաժամկետի ավարտը։

3․ Ի՞նչ եղանակով եք ընդունում վճարումները։
Վճարումը կարող եք կատարել որպես իրավաբանական կամ ֆիզիկական անձ։ Որպես իրավաբանական անձ վճարում կատարելու համար պետք է ուղարկեք կազմակերպության ՀՎՀՀ-ն հարկային հաշիվը դուրս գրելու համար, իսկ որպես ֆիզիկական անձ վճարելու դեպքում պետք է կապ հաստատեք մեզ հետ վճարման տվյալներն իմանալու համար։

4․ Արդյո՞ք կատարում եք գումարի ետ վերադարձ։
Ո՛չ, սովորաբար գումարի ետ վերադարձ չենք կատարում ։

1․ Արդյո՞ք ստանալու եմ հավաստագիր մասնակցելով սեմինարին։
Սեմինարի յուրաքանչյուր մասնակից ստանում է հավաստագիր, եթե հաճախում է ամբողջական սեմինարին, ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն խմբային քննարկումների ու սիմուլյացիոն քեյսերի ընթացքում։

2․Ի՞նչ կարգավիճակ եմ ստանալու ավարտելով սեմինարը։
Սեմինարը հաջողությամբ ավարտելով կարող եք ստանալ դպրոցի շրջանավարտի կարգավիճակ։ Որպես Manassian Business School-ի շրջանավարտ՝ հնարավորություն եք ստանում օգտվել դպրոցի օգտակար ռեսուրսներից ու շարունակել կրթվել։