34% շահույթի աճ. Porsche-ի հակաճգնաժամային ռազմավարությունը

Author euronews. Indrabati Lahiri, business reporter․

Գերմանական Լյուքս դասի ավտոմեքենաներ արտադրող Porsche AG-ն հայտարարել է 2026 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական արդյունքների մասին: Չնայած Չինաստանում վաճառքներն անկում են ապրել 32% -ով, իսկ մեքենաների ընդհանուր առաքումները նվազել են 16.5%-ով, ընկերության օպերացիոն շահույթն աճել է 34%-ով՝ հասնելով 1.35 միլիարդ եվրոյի: Այս ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները:

Շահույթի աճին հիմնականում նպաստել են ծախսերի վերահսկողությունը, Porsche 911 սպորտային մոդելների հաջող վաճառքը, ինչպես նաև վերակառուցման ծախսերի էական նվազումը, որոնք անցյալ տարվա 800 միլիոն €-ից իջել են մինչև 100 միլիոն €: Ընկերությունը պահպանել է իր տարեկան ֆինանսական կանխատեսումները և ակնկալում է տարին փակել 35-ից 36 միլիարդ եվրո հասույթով:

Միևնույն ժամանակ, Porsche-ն հայտարարել է ծախսերի օպտիմալացման նոր փուլի մասին: Արհմիությունների հետ ձեռք բերված համաձայնության շրջանակներում ընկերությունը մինչև 2035 թվականը նախատեսում է կրճատել շուրջ 9,000 հաստիք: Կրճատումներն իրականացվելու են կամավոր հեռացումների, մասնակի և վաղաժամ թոշակի անցնելու ծրագրերի միջոցով։

Ընկերության ղեկավարության խոսքով՝ այս քայլերն ուղղված են չինացի արտադրողների կողմից աճող մրցակցությանը, ԱՄՆ մաքսատուրքերին և բարձր արտադրական ծախսերին դիմակայելուն: Porsche-ն մշակել է «Sportwagenschmiede 35» ռազմավարությունը, որի նպատակն է կենտրոնանալ սպորտային մեքենաների արտադրության վրա և բարձրացնել բիզնեսի եկամտաբերությունը: Porsche-ն սահմանում է իր ռազմավարության հիմնական նպատակը հետևյալ կերպ. ամրապնդել Porsche AG Group-ի մրցունակությունը, պահպանել Porsche ապրանքանիշի գրավչությունը և ստեղծել երկարաժամկետ շահութաբեր աճի պայմաններ։

Porsche-ի նպատակը միայն ավելի շատ մեքենաներ վաճառելը չէ, այլ պահպանել բարձր շահութաբերությունը՝ միաժամանակ հարմարվելով ավտոմոբիլային արդյունաբերության արագ փոփոխություններին։ Իր ռազմավարության հիմքում Porsche-ն դնում է հետևյալ սկզբունքը. «Առաջնորդվելով սպորտային մեքենաների հանդեպ սիրով»՝ “driven by the love for sports cars” ։

Հրատարակվել է 29/07/2026

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն