Վճարման պայմաններ

Մեր Ընկերությունը չի հավաքագրում, մշակում կամ պահպանում կայքի այցելուի/գրանցվողի բանկային տվյալները։

Բոլոր վճարումներն անվտանգ կերպով մշակվում են բանկի արտաքին վիրտուալ POS (vPOS) վճարային համակարգի միջոցով։ Վճարման գործընթացի ընթացքում այցելուն/գրանցվողը վերահղվում է բանկի անվտանգ վճարային էջ՝ գործարքն ավարտելու համար։

Մենք չենք ստանում և չենք պահպանում՝

  • Վարկային կամ դեբետային քարտերի համարները,
  • CVV/CVC անվտանգության կոդերը,
  • Բանկային մուտքային տվյալները,
  • Վճարման ամբողջական տվյալները։

Վճարումների անվտանգության և մշակման գործընթացը կարգավորվում է բանկի սեփական պայմաններով, դրույթներով և գաղտնիության քաղաքականությամբ։

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Ծառայության գինը նշվում է կազմակերպության կայքում ՀՀ դրամով: Գինը ներառում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և մեր Ընկերությանը վերաբերող բոլոր հարկերը:
  2. Կազմակերպությունն իրավունք ունի միակողմանի փոփոխել ծառայության գինը՝ մինչև Գրանցվողի կողմից պատվերի վերջնահաստատումը։
  3. Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկի, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է Ընկերությունը:
  4. Վճարելիս օգտատերը հաստատում է, որ տեղյակ է և համաձայն երրորդ անձ հանդիսացող բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության կանոնների հետ, և որ Կազմակերպության նկատմամբ վերջիններիս կողմից սահմանված պայմանների հետ կապված որևէ առարկություն և/կամ պահանջ չունի:

Ծառայությունից հրաժարվելու կարգը

  1. Գրանցված անձն իրավունք ունի հրաժարվել արդեն իսկ վճարված ծառայությունից։
  2. Ընկերությունը կարող է դիտարկել վճարված գումարի հետվերադարձի հարցը և անհրաժեշտության դեպքում կատարել հետվճար։
  3. Ընկերությունն իրավունք ունի մերժել հետվճարի պահանջը, եթե կազմակերպությունը գտնի, որ դրա իրականացումն անհնար է։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն