Չափեք այն, ինչ կաևոր է

Author Ջոն Դոեր
Lang Անգլերեն/Ռուսերեն
Page_count 259

Թեման՝ Կառավարում

Հակիրճ նկարագրություն

Երբ բիզնեսում կան շատ նպատակներ, բայց հստակ չէ՝ ո՞րն է իրականում առաջ տանում բիզնեսը, կառավարումը դառնում է ոչ համակարգված։ «Չափեք այն, ինչ կարևոր է» էլ․ գիրքը ներկայացնում է OKR համակարգը՝ նպատակների և առանցքային արդյունքների միջոցով աշխատակիցների աշխատանքը հստակեցնելու, առաջնահերթությունները ճիշտ սահմանելու և առաջընթացը չափելի դարձնելու համար։ Գիրքը ցույց է տալիս, թե ինչպես են հաջողակ ընկերությունները կենտրոնանում ոչ թե բազմաթիվ գործողությունների, այլ այն կարևոր ցուցանիշների վրա, որոնք ունեն իրական ազդեցություն բիզնեսի աճի, արդյունավետության և կառավարման որակի վրա։ Այն օգտակար է բիզնես սեփականատերերի, ղեկավարների և թիմերի համար, ովքեր ցանկանում են ստեղծել ավելի հստակ նպատակային համակարգ։

Հեղինակի մասին

Ջոն Դոերը ամերիկացի ներդրող է, բիզնես մտածող և վենչուրային կապիտալի առաջատար մասնագետ։ Նա երկար տարիներ աշխատել է տեխնոլոգիական ընկերությունների հետ, ու մեծ դեր է ունեցել այնպիսի ընկերությունների զարգացման մեջ, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը և այլ հայտնի կազմակերպություններ։ Նրա աշխատանքը հատկապես հայտնի է OKR համակարգի շնորհիվ։ «Չափեք այն, ինչ կարևոր է» գրքում Ջոն Դոերը ներկայացնում է, թե ինչպես կարելի է նպատակները դարձնել հստակ, չափելի և կազմակերպության ամբողջ թիմի համար հասկանալի:

Ռեսուրս ստանալու հայտ

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն