Դասընթացը տալիս է դասական վաճառքի մասին գիտելիքներ։ Ներկայիս զարգացող բիզնեսի աշխարհում և բարձր մրցակցային դաշտում աշխատելու համար հրատապ-կարևոր է նման դասընթացի կազմակերպումը։
Դասընթացը տալիս է դասական վաճառքի մասին գիտելիքներ։ Ներկայիս զարգացող բիզնեսի աշխարհում և բարձր մրցակցային դաշտում աշխատելու համար հրատապ-կարևոր է նման դասընթացի կազմակերպումը։
Մասնաճյուղի կառավարիչ
Նախքան դասընթացը վստահ էի, որ ոչ մի նորություն չեմ լսելու, սակայն ընթացքում և՛ վերհիշեցինք ու ամրապնդեցինք, և՛ ուսումնասիրեցինք նոր թեմաներ։
Մասնաճյուղի կառավարիչ
Թրեյնինգը մաքսիմալ մոտեցված է ֆինանսական շուկայում վաճառքներին։ Նյութերի ներկայացումը կատարվում է մատչելի և հասանելի։
Մասնաճյուղի կառավարիչ
Ես իմ աշխատանքային 13 տարվա ընթացքում մասնակցել եմ շատ դասընթացների, սակայն այս դասընթացի մատուցման եղանակը, անմիջականությունը և կազմակերպվածությունը տարբերվեց բոլորից։
Մասնաճյուղի կառավարչի տեղակալ
Դասընթացը օգնեց ավելի ավելի լավ մասնագետ դառնալու գործում։ Հատկապես կարևորում եմ պլանավորման վերաբերյալ գիտելիքները՝ դրա արդյունքում մեծ արդյունքների է կարելի հասնել։
Խնդրահարույց վարկերի ավագ մասնագետ
Դասընթացի ժամանակ մեծ տպավորություն եմ ստացել բերվող օրինակներից։ Ամենակարևորը՝ ընթացքում չեղան հարցեր, որոնց թրեյները չպատասխաներ։
Վարկային թիմի ղեկավար
Ցանկացած անձ որակով վաճառք իրականացնելու համար պետք է ստանա այս կրթությունը։ Կարևոր հանգամանքներից մեկը՝ դասընթացը կիրառելի է և ախատանքի մեջ և դրանից դուրս։
Խնդրահարույց վարկերի մասնագետ
Դասընթացը խտացած կերպով ներկայացնում է բոլոր պրակտիկ գործողությունները, որոնք հանդիպում են իրական կյանքում։ Շատ դրական տպավորություններով եմ լցված։
Վարկային ավագ մասնագետ
Վաճառքի պրոցեսում կան վարքագծային դրսևորումներ, որոնց մասին դեռ առիթ չեր եղել բարձրաձայնելու։ Այս դասընթացը օգնեց ուսումնասիրություն և վերլուծություն կատարել այդ և նման այլ երևույթների վերաբերյալ։
Վարկային ավագ մասնագետ
Դասընթացը բավականաչափ հագեցած էր հետաքրքիր մատուցմամբ։ Աշխատանքային պրոցեսը առավել արդյունավետ կստացվի պլանավորված աշխատելու դեպքում։
Վարկային մասնագետ
Դասընթացի շնորհիվ սովորեցի ճիշտ մոտեցում ցուցաբերել հաճախորդին հարցերի ճիշտ կառուցվածքի և հերթականության միջոցով։
Վարկային մասնագետ
Դասընթացի մասին կարծիքս դրական է։ Նյութը մատչելի էր և մատուցված էր նույպես հասկանալի։ Շնորհակալ ենք դասընթացի համար։
Վարկային մասնագետ
Այս դասընթացը արդյունավետ է թէ սկսնակ և թէ փորձառու մասնագետների համար։ Ինձ համար առավել կարևորը հարցերի հերթականության ճիշտ կիրառումն էր։
Վարկային մասնագետ
Դասընթացը հետաքրքիր էր նրանով, որ կոնկրետ ներկայացված էր վաճառքի մեթոդները և պլանավորումը։ Մինչ այս մենք անում էինք այդ քայլերը առանց ճիշտ ձևակերպումները իմանալու։
Վարկային մասնագետ
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պրն․ Մանասյանին հետաքրքիր, դյուրըմբռնելի և հագեցած թրեյնինգի համար։
Վարկային մասնագետ
Մինչև դասընթացը մենք նման էինք Քրիստոսի 12 աշակերտների, որվքեր փորձում էին չգիտկցելով քրիստոնեություն քարոզել։ Հիմա մենք Քրիստոսի 12 առաքյալներն ենք, ովքեր կքարոզեն քրիստոնեության արժեքները։
Վարկային մասնագետ
Դասընթացը վաճառքի հմտությունների, վերլուծելու մոտեցումների և դատողությունների վերաբերյալ տվեց խորը գիտելիքներ՝ համեմված առարկայական օրինակներով։
Արտաքին կապերի պատասխանատու
Ուսուցման մեթոդը շատ լավ էր, ուսուցանողի մասնագիտական գիտելիքները՝ գերազանց։ Ձեռք բերեցինք գիտելիքներ, որոնք կօգտագործենք մեր ապագա աշխատանքի մեջ։
Գլխավոր վարկային մասնագետ