Պրն. Մանասյանը վերականգնեց իմ վաճառքի հմտությունները և բոլորիս մոտ արթնացրեց սովորելու ցանկությունը: Նա տվեց հնարավորություն դուրս գալու «կաղապարներից», ձևավորել ավելի ճկուն վաճառքի ռազմավարություն:
Պրն. Մանասյանը վերականգնեց իմ վաճառքի հմտությունները և բոլորիս մոտ արթնացրեց սովորելու ցանկությունը: Նա տվեց հնարավորություն դուրս գալու «կաղապարներից», ձևավորել ավելի ճկուն վաճառքի ռազմավարություն:
Տնօրեն
Ինձ դրականորեն զարմացրեց Հայկ Մանասյանի յուրաքանչյուր մասնակցի հետ անհատական աշխատելը և անարձագանք չթողնելը և ոչ մի հարց, ուշադրությամբ հարգանքի մթնոլորտ ստեղծելու նուրբ արվեստը:
Գործադիր տնօրեն
Անչափ շնորհակալ եմ հետաքրքիր, դրական երկու ամիսների համար։ Բավականին շատ նոր բաներ իմացա վաճառքների հետ կապված։ Չափից շատ հետաքրքիր էր։
Սեփականատեր
Հետաքրքիր ու մոտիվացնող ձևաչափով էր կազմակերպված։ Փոխանցվեց արդիական ու կիրառելի գիտելիքներ։
Տարածաշրջանի ղեկավար
Մանասյան վաճառքի դպրոցն ինձ տվեց հիմնարար գիտելիքներ վաճառքի ողջ պրոցեսի վերաբերյալ։ Այս գիտելիքները 2 դասից արդեն սկսեցի կիրառել իմ բիզնեսի մեջ։ Արդյունքն ակնհայտ երևաց։ Իմ ողջ վաճառքի գործընթացը աստիճանաբար փոխում եմ դարձնելով այն ավելի գրագետ, ճիշտ, որի արդյունքում վաճառելու եմ ավելի արագ ու շատ։
Հիմանդիր
Դասընթացն առանձնանում է հստակ ձևակերպումներով։ Այն գիտության և փիլիսոփայության համադրություն է, որը վաճառքը վերածում է արվեստի։
Հիմնադիր տնօրեն
Շնորհակալ եմ Պարոն Մանասյանին` կարևորագույն գիտելիքի փոխանցման համար։ Դասից հեռանում եմ նոր գիտելիքներով, տպավորություններով և նոր պատասխանատվությամբ։
Հիմնադիր տնօրեն
Այս 2 ամսվա ընթացքում շատ մեթոդներ սովորեցինք, որոնք արդեն դասերի ընթացքում սկսեցինք օգտագործել և բարձրացրեցինք մեր վաճառքի ցուցանիշները։
Անշարժ գույքի գործակալ
Դասընթացից ինձ հետ տանում եմ կարևոր ու օգտակար գիտելիքներ, նոր ծանոթություններ ու էմոցիաներ։ Շնորհակալ եմ։
.
Անչափ շնորհակալ եմ Հայկ Մանասյանին գիտելիքներով հագեցած 2 ամիսների համար։ Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը այս գիտելիքները կարող է կիրառել իր բիզնեսը բարելավելու կամ նորը ստեղծելու համար։
Մենեջեր
Ստացա շատ խորը, հստակ և դիպուկ գիտելիքներ, որոնք արդեն իսկ կիրառում եմ աշխատանքիս մեջ, իսկ արդյունը շատ զարմացնող է։ Վստահ եմ, որ ստացածս գիտելիքի արժեքը կյանքում դեռ շատ կզգամ։
Վաճառքի պատասխանատու
Վաճառքի մասին և դա որպես ուժեղ գործիք օգտագործելու տեխնիկաներ սովորեցի և նոր գիտելիքներ ստացա։ Վաճառքի հանդեպ վերաբերմունքս էլ ավելի լավացավ և լրջացավ՝ առաջացնելով պատասխանատվության զգացում։
ՄՌ Կառավարիչ
Միանշանակ դպրոցի դերը շատ մեծ նշանակություն ունի վաճառք կատարող անձնավորության համար, որովհետև դպրոցը սովորեցնում է, թե ինչպես ճանաչել հաճախորդին, ինչպես ճիշտ ներկայացնել ապրանքը և ինչպես ապրանքով գրավել հաճախորդին։
Անշարժ գույքի գործակալ
Վաճառքի Դպրոցը շատ խորը գիտելիքներ է տալիս: Այս 2 ամիսների ընթացքում իմ վաճառքները սկսել են փոխվել: Դպրոցի հիմնադիրը, բազմաթիվ բիզնեսների հետ ունեցած իր պրակտիկ փորձով, տվեց կիրառելի շատ օգտակար գործիքներ:
Հիմնադիր տնօրեն
Որպես վաճառող փոփոխությունները հետագայում ակնհայտ կլինեն, այն գիտելիքները, որ ձեռք բերեցինք այս ամբողջ ընթացքում, շատ օգտակար կլինեն հետագայում վաճառք կատարելիս:
Շուկայի զարգացման պատասխանատու
Չեմ սխալվել, որ դիմել, եկել, ծանոթացել և սովորել եմ։ Լսելով Պարոն Մանասյանի խոսքերը՝ հասկացա, որ ունեմ աճի կարիք՝ թե բիզնեսում, և թե անձնական զարգացման մեջ։
տնօրեն
Մինչ դասին միանալը կարծում էի, թե ամեն ինչ գիտեմ և իդեալական եմ անում իմ գործը, բայց մասնակցելով հասկացա, թե ինչքան բան չգիտեմ, ինչքան բացեր ունեմ։ «Ես գիտեմ» արտահայտությունը միանգամայն փոխվեց իմ մտքում։ Խորհուրդ եմ տալիս մասնակցել նրանց, ովքեր գիտակցում են, որ իրենց համապատասխան գիտելիք է հարկավոր։
Տնօրեն
Վաճառքի դասերն անցնելուց հետո լիարժեք հասկացա, թե ինչ է գրագետ վաճառքը։ Ուզում եմ առանձնացնել Պարոն Մանասյանին՝ որպես մասնագետ և մարդ, շատ լավ ընկեր։ Ավելի լավ մասնագետ չեմ էլ հանդիել։ Նրան լսելը մեծագույն հաճույք է։ Ժամերն այնքան արագ էին անցնում, որ հոգնածություն չէի զգում։
Վաճառքի մենեջեր
Դասընթացի շնորհիվ կարողացա ձեռք բերել այն գիտելիքը, որն ինձ պակասում էր վստահ լինելու, ճիշտ վաճառք իրականացնելու և հաճախորդի կարիքները հասկանալու համար։ Հասկացա ազնիվ վաճառքի մեխանիզմը։
Բիզնեսի զարգացման ղեկավար
Դասընթացն ինձ տվեց նոր մտքեր, մեթոդներ, գործիքներ, որոնք աշխատանքային հարաբերություններում և կյանքի այլ ոլորտներում շատ օգտակար կլինեն։ Այս դասընթացն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ մի Մեծ մարդու հետ, ում ամեն մի բառը կլանում էի ծարավ մարդու պես։
փոխտնօրեն
Պարոն Մանասյանի փորձն ու գիտելիքը զգացվեց դեռ առաջին դասից։ Շնորհակալ եմ այսքան գիտելիք ու հմտություն տալու համար։ Հուսամ, կկարողանամ մասնակցել նաև այլ դասերի։
Վաճառքի մենեջեր
Ավարտելով այս դասընթացը ես վաճառքին այլևս մոտենում եմ այլ տեսանկյունից, ինչը ինձ հնարավորություն կընձեռնի կիրառել արդեն մասանգիտական տեսական ու կիրառական գիտելքներ, հասնել վաճառքների ավելի մեծ ծավալների։
Տարածաշրջանի ղեկավար
Ամեն բան շատ լավ և դրական էր։
Վաճառքի պատասխանատու
Ունեմ անթերի տպավորություն դասավանդումից և դասերից: Ստացա ավելին, քան պատկերացնում էի, որ կունենամ:
Հիմնադիր տնօրեն
«Պրոֆեսիոնալ վաճառք» դասընթացը շատ պրակտիկ էր, կիրառական և գործիքների ճիշտ կիրառման դեպքում շատ կարճ ժամանակում կարելի է արձանագրել առաջընթաց վաճառքների պրոցեսում։
Տնօրեն
Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ մնացել Ձեր դասընթացից։ Մենք ստացել ենք շատ կարևոր գիտելիքներ, իսկ մնացածը կախված է մեզնից, որպեսզի կարողանանք մեր սովորածը կիրառել պրակտիկայում։ Շնորհակալություն։
.
Այս թրեյնինգը բացահայտեց նոր հնարավորություններ։ Հասկացել եմ, որ մեր ամեն բառից է կախված հաջող գործարքը։
Ավագ հաշվապահ
Շատ բարձր կարծիքի եմ։ Նկատել եմ բարենպաստ փոփոխություն, այսինքն % վաճառքի։ Սկսել եմ ավելի լավ հասկանալ հաճախորդներին։
Խորհրդատու վաճառող
Սա շատ արդյունավետ կուրս էր, որի արդյունքում վաճառելը դարձավ մտածողություն։
Վաճառքի բաժնի ղեկավար
Շնորհակալ եմ որակյալ ու արդյունավետ աշխատանքի համար։
Տնօրեն
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։