16 դասընթացների ընթացքում շատ ինֆորմացիա ստացա ու սովորեցի, թե ինչպես գրագետ ձևով վարել բիզնեսը Հայաստանում։ Դա լուրջ խնդիր է և պարոն Մանասյանը տալիս է հարցի լուծումը։
16 դասընթացների ընթացքում շատ ինֆորմացիա ստացա ու սովորեցի, թե ինչպես գրագետ ձևով վարել բիզնեսը Հայաստանում։ Դա լուրջ խնդիր է և պարոն Մանասյանը տալիս է հարցի լուծումը։
.
Ինձ դուր է գալիս այն փաստը, որ դասընթացն օնլայն չէ և թույլ է տալիս ինչ-որ չափով մտնել բիզնես աշխարհ։ Դժվարություններ կան ու կլինեն, բայց այս ֆորմատով աշխատելն, ինձ թվում է, ամենալավ եղանակն է։
.
Իմ կարծիքը տվյալ պրոյեկտի մասին դրական էր, ամեն ինչ այնպես էր արված, ինչպես անգամ ես չէի պատկերացնի։ Ունեցա արտակարգ ուսուցիչ և նոր ծանոթություններ ինձ հետ պարապող ուսանողների հետ։
.
Առաջին դասընթացից ես գիտակցեցի, որ դուք խորքային գիտելիքներով մարդ եք։ Ինչ վերաբերվում է դասընթացին կասեմ անկեղծ, որ ամեն անգամ երբ մտնում եմ ինչ-որ բիզնես հիմնարկ կամ խանութ, առաջինը մտածում եմ՝ արդյոք այս ընկերությունն ունի իր VMOST-ը։ Շնորհակալ եմ Ձեզ, որ մեզ սովորեցրիք ամենագիտելիքները։
.
Ես շատ գոհ եմ մեր դասերից ու թերի ոչինչ չկար։
.
Ինձ շատ դուր եկավ այս ֆորմատի դասընթացը, քանի որ դասընթացի ընթացում ես ձեռք եմ բերել մեծ քանակությամբ գիտելիքներ ու նոր ծանոթություններ, որոնք շատ կարևոր են բիզնեսի ոլորտում լինող մարդու համար։
.
Դասընթացը լավն էր ու չափազանց շատ ինֆո էր 2 ամսվա մեջ։
.
Դասերի ընթացքում ամեն ինչ շատ լավ էր ու կարևորը հասկանալի։ Դասերը հետաքրքիր էին ու կարևոր։ Տրվել է գիտելիք, թե ինչ է բիզնեսը, ինչքան կարևոր ու հետաքրքիր։
.
Manassian Sales School-ն ինձ օգնեց արմատավորել գիտելիքներս բիզնես գաղափարի վերաբերյալ, ինչպես նաև սովորեցրեց նոր հմտություններ (ինչպես ճիշտ կառավարել բիզնեսը): Այս դասընթացի ընթացքում ես ստացա ինձ համար կարևոր գիտելիքներ, ինչպիսիք են VMOST-ի գաղափարը, SMART մոդելը և այլն։
.
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։