Պրն. Մանասյանը վերականգնեց իմ վաճառքի հմտությունները և բոլորիս մոտ արթնացրեց սովորելու ցանկությունը: Նա տվեց հնարավորություն դուրս գալու «կաղապարներից», ձևավորել ավելի ճկուն վաճառքի ռազմավարություն:
Պրն. Մանասյանը վերականգնեց իմ վաճառքի հմտությունները և բոլորիս մոտ արթնացրեց սովորելու ցանկությունը: Նա տվեց հնարավորություն դուրս գալու «կաղապարներից», ձևավորել ավելի ճկուն վաճառքի ռազմավարություն:
Տնօրեն
Ինձ դրականորեն զարմացրեց Հայկ Մանասյանի յուրաքանչյուր մասնակցի հետ անհատական աշխատելը և անարձագանք չթողնելը և ոչ մի հարց, ուշադրությամբ հարգանքի մթնոլորտ ստեղծելու նուրբ արվեստը:
Գործադիր տնօրեն
Անչափ շնորհակալ եմ հետաքրքիր, դրական երկու ամիսների համար։ Բավականին շատ նոր բաներ իմացա վաճառքների հետ կապված։ Չափից շատ հետաքրքիր էր։
Սեփականատեր
Հետաքրքիր ու մոտիվացնող ձևաչափով էր կազմակերպված։ Փոխանցվեց արդիական ու կիրառելի գիտելիքներ։
Տարածաշրջանի ղեկավար
Մանասյան վաճառքի դպրոցն ինձ տվեց հիմնարար գիտելիքներ վաճառքի ողջ պրոցեսի վերաբերյալ։ Այս գիտելիքները 2 դասից արդեն սկսեցի կիրառել իմ բիզնեսի մեջ։ Արդյունքն ակնհայտ երևաց։ Իմ ողջ վաճառքի գործընթացը աստիճանաբար փոխում եմ դարձնելով այն ավելի գրագետ, ճիշտ, որի արդյունքում վաճառելու եմ ավելի արագ ու շատ։
Հիմանդիր
Այս 2 ամսվա ընթացքում շատ մեթոդներ սովորեցինք, որոնք արդեն դասերի ընթացքում սկսեցինք օգտագործել և բարձրացրեցինք մեր վաճառքի ցուցանիշները։
Անշարժ գույքի գործակալ
Անչափ շնորհակալ եմ Հայկ Մանասյանին գիտելիքներով հագեցած 2 ամիսների համար։ Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը այս գիտելիքները կարող է կիրառել իր բիզնեսը բարելավելու կամ նորը ստեղծելու համար։
Մենեջեր
Վաճառքի մասին և դա որպես ուժեղ գործիք օգտագործելու տեխնիկաներ սովորեցի և նոր գիտելիքներ ստացա։ Վաճառքի հանդեպ վերաբերմունքս էլ ավելի լավացավ և լրջացավ՝ առաջացնելով պատասխանատվության զգացում։
ՄՌ Կառավարիչ
Միանշանակ դպրոցի դերը շատ մեծ նշանակություն ունի վաճառք կատարող անձնավորության համար, որովհետև դպրոցը սովորեցնում է, թե ինչպես ճանաչել հաճախորդին, ինչպես ճիշտ ներկայացնել ապրանքը և ինչպես ապրանքով գրավել հաճախորդին։
Անշարժ գույքի գործակալ
Վաճառքի Դպրոցը շատ խորը գիտելիքներ է տալիս: Այս 2 ամիսների ընթացքում իմ վաճառքները սկսել են փոխվել: Դպրոցի հիմնադիրը, բազմաթիվ բիզնեսների հետ ունեցած իր պրակտիկ փորձով, տվեց կիրառելի շատ օգտակար գործիքներ:
Հիմնադիր տնօրեն
Որպես վաճառող փոփոխությունները հետագայում ակնհայտ կլինեն, այն գիտելիքները, որ ձեռք բերեցինք այս ամբողջ ընթացքում, շատ օգտակար կլինեն հետագայում վաճառք կատարելիս:
Շուկայի զարգացման պատասխանատու
Ավարտելով այս դասընթացը ես վաճառքին այլևս մոտենում եմ այլ տեսանկյունից, ինչը ինձ հնարավորություն կընձեռնի կիրառել արդեն մասանգիտական տեսական ու կիրառական գիտելքներ, հասնել վաճառքների ավելի մեծ ծավալների։
Տարածաշրջանի ղեկավար
Ամեն բան շատ լավ և դրական էր։
Վաճառքի պատասխանատու
Ունեմ անթերի տպավորություն դասավանդումից և դասերից: Ստացա ավելին, քան պատկերացնում էի, որ կունենամ:
Հիմնադիր տնօրեն
«Պրոֆեսիոնալ վաճառք» դասընթացը շատ պրակտիկ էր, կիրառական և գործիքների ճիշտ կիրառման դեպքում շատ կարճ ժամանակում կարելի է արձանագրել առաջընթաց վաճառքների պրոցեսում։
Տնօրեն
Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ մնացել Ձեր դասընթացից։ Մենք ստացել ենք շատ կարևոր գիտելիքներ, իսկ մնացածը կախված է մեզնից, որպեսզի կարողանանք մեր սովորածը կիրառել պրակտիկայում։ Շնորհակալություն։
.
Այս թրեյնինգը բացահայտեց նոր հնարավորություններ։ Հասկացել եմ, որ մեր ամեն բառից է կախված հաջող գործարքը։
Ավագ հաշվապահ
Շատ բարձր կարծիքի եմ։ Նկատել եմ բարենպաստ փոփոխություն, այսինքն % վաճառքի։ Սկսել եմ ավելի լավ հասկանալ հաճախորդներին։
Խորհրդատու վաճառող
Սա շատ արդյունավետ կուրս էր, որի արդյունքում վաճառելը դարձավ մտածողություն։
Վաճառքի բաժնի ղեկավար
Շնորհակալ եմ որակյալ ու արդյունավետ աշխատանքի համար։
Տնօրեն
Դպրոցը սովորեցրեց վաճառքը դիտել որպես ապրելակերպ, ինչի միջոցով հնարավորություն է ընձեռնվում տեսնել նոր պրոդուկտներ՝ ավելի ժամանակակից և նոր հորիզոնների ձգտել։
Համահիմնադիր տնօրեն
Դասընթացի ընթացքում ձեռք բերեցի օգտակար ու կարևոր գիտելիքներ։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։
Պահեստապետ
Կարծում եմ՝ Ձեր դպրոցը կարելի է դասել «լավագույն դպրոցների» շարքին, քանի որ բոլոր «աշակերտները» դասերի ընթացքում երջանիկ են, հաճախում են սիրով, ոգևորված ու ժպիտներով։
Գլխավոր հաշվապահ
Ինձ հատկապես գրավեց պարոն Մանասյանի էներգետիկան, ակտիվ ներգրավվածությունն ու պրոֆեսիոնալիզմը ողջ դասընթացին։ Ստացա շատ կիրառելի գիտելիքներ վաճառքի պրակտիկայի վերաբերյալ։
Վաճառքի գլխավոր մենեջեր
Հիանալի դպրոց, պրոֆեսիոնալ անձնակազմ և արժեքավոր գիտելիքներ։
Արտադրության պետ
Կարծում եմ դպրոցը ավատելուց հետո բոլորս ձեռք ենք բերում լավ վաճառողի հմտություններ ու բարելավում ենք մեր ունեցածը։
Վաճառքի գլխավոր մենեջեր
Անչափ շնորհակալ եմ Manassian Sales School-ին՝ հանձինս պրն. Մանասյանի, տրված համապարփակ, խորը, բովանդակալից գիտելիքների համար: Պարապմունքներին ներկա գտնվելիս հնարավոր է զինվել նույնիսկ կյանքի համար motivation հաղորդող գիտելիքներով:
Տնօրեն
Շնորհակալություն պրն. Մանասյան, իմ բոլոր սպասումները, որոնք ունեի մինչ դպրոց գալը, ամբողջովին իրագործվեցին: Կցանկանամ, որ ցանկացած ոլորտում լինեն մարդիկ, որոնք Ձեր նման կկիսվեն իրենց գիտելիքներով:
Վաճառքի մենեջեր
Շատ տպավորված եմ նյութի մատուցման ձևից և մատչելիությունից: Քանի որ ինքս նոր եմ վաճառքում, ինձ համար ամեն բան նոր էր, հետաքրքիր և կիրառելի:
Վաճառքի մենեջեր
Մասնակցելով այս դասընթացին, հասկացա, որ գրեթե բան չգիտեմ, կամ եթե նույնիսկ ինչ-որ բան գիտեմ, ճիշտ չեմ կիրառում պրակտիկայում: 2 ամսվա ընթացքում սովորել եմ մտածել, համոզված եմ շատ բան կփոխեմ իմ կյանքում:
Վաճառքի տնօրեն
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։