Շատ հետաքրքիր ու արդյունավետ բաներ սովորեցինք, որոնք կարծում եմ ցանկացած վաճառող պարտադիր պետք է իմանա:
Շատ հետաքրքիր ու արդյունավետ բաներ սովորեցինք, որոնք կարծում եմ ցանկացած վաճառող պարտադիր պետք է իմանա:
Կորպորատիվ վաճառքի մենեջեր
Հայկ Մանասյանը շատ մանրամասն, շատ հասկանալի բացատրեց, թե ինչպես պետք է անել իրական պրոֆեսիոնալ վաճառքը:
Կոմերցիոն տնօրեն
Շատ գոհ եմ դասընթացներից, ակնկալիքներս մեծ էին ու արդարացվեցին, քանի որ ստացանք շատ օգտակար թե՛ տեսական, թե՛ պրակտիկ գիտելիքներ:
Գլխավոր գործառնական տնօրեն
Խոսքը գնում է այլ մակարդակի մասին, այստեղ վաճառողը կարող է գտնել այն բազային, այն ինստիտուցիոնալ գիտելիքները, որոնք իրեն պետք են, որպեսզի նա աճի, դառնա գրագետ վաճառող:
Սպասարկման ծառայության ղեկավար
Ստացա այն ինչի համար եկել եմ։
Վաճառքի մենեջեր
Շատ գոհ եմ ստացած ինֆորմացիայից և գիտելիքներից, իմ գործունեության մեջ կիրառում եմ։ Բոլոր տրամադրված գիտելիքները պետք են, ավել և անիմաստ ինֆորմացիա չկա, դասերը անցել են թեթև և հեշտ։ Ես հիացած եմ պարոն Մանասյանով, Ձեր դպրոցով։
Տնօրենի օգնական
Շատ շնորհակալ եմ պրոֆեսիոնալ և մատչելի մատուցելու համար։ Գիտելիքները ինձ պետք կգան կյանքի շատ ոլորտներում։ Նյութը մատուցվում էր բավականին հետաքրքիր, անգամ 3-4 ժամ դասերը չէր հոգնեցնում և ձանձրացնում։
Բժիշկ լաբորանտ
Ստացա շատ կարևոր գիտելիքներ վաճառքի մասին, սովորեցի ինչպես պետք է իրականում պրոֆեսիոնալ ձևով վաճառել։ Շատ հաճելի էր պարոն Մանասյանի նման անձի հետ շփվել և ճանաչել իրեն։
Վաճառքի տնօրեն
Կարող եմ ասել, որ Manassian Group-ը ՀՀ-ում շատ բարձր հեղինակություն վայելող ընկերություն է իր փորձի, պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների և շատ մեծ գործընկերներ ունենալու հաշվին։ Իր սեփական «կերպարի» միջոցով վստահությունն է ներշնչում գործընկերներին և մոտիվացնում նրանց։
.
Դասընթացները լավ մշակված էին։ Ցուցաբերեցիք համբերատար մոտեցումներ և ունեցանք լավ քննարկումներ։
Տնօրեն
Այստեղ կրթվելով և շատ անգամներ նորը իմ համար բացահայտելով, հասկացա, որ վաճառքը դա ազնվական մասնագիտություն է։ Անչափ շնորհակալ եմ Պարոն Հայկ Մանասյան ջան, այս հրաշք աշխարհին նոր և հետաքրքիր կողմից ինձ համար ևս մեկ անգամ բացահայտելու համար։
Տնօրենի օգնական
Առաջին դասից մինչև վերջին դասը ամեն ասված նախադասությունն ու միտքը շատ թանկ եմ գնահատում։ Ինձ համար այս դասընթացը առանձնանում էր հենց Պարոն Մանասյանի անձով պայմանավորված, քանի որ շատ եմ կարևորում, որ բուն նյութի հետ նաև ընդհանուր կրթելու, զարգացնելու, անձնային աճը ապահովելու էֆեկտ ուներ։
Արտահանման և վաճառքի մենեջեր
Պարոն Մանասյան դուք վաճառքի ֆանտաստիկ գիտակ եք։ Դուք շատ բանիմաց, շատ ճկուն, էներգետիկ, պրոֆեսիոնալ մարդ եք։ Դասերը շատ հախուռն էր, դինամիկ, թեմաները բավականին լավը կարևորները ֆիլտրված։
Վաճառքի պատասխանատու
Որպես վաճառքի հմտությունների թրեյներ պարոն Մանասյանը վաճառեց մեզ մեր ցանկությունների բավարարումը։ Սովորեցրեց դիֆերենցվել։ Այսքան տարիների ընթացքում չստացված կարիքների բացահայտման թույլ օղակը դարձավ ամուր։
Առաքման բաժնի ղեկավար
Շատ օգտակար դասընթացներ էին։ Կարծում եմ ամբողջ կյանքում ինձ պետք կգան, քանի որ քննարկել ենք ոչ միայն վաճառքներին վերաբերվող հարցեր, այլ նաև կյանքին վերաբերվող կարևոր հարցեր։
Առաքման բաժնի ղեկավար
Առաջին դասից սկսված սպասելիքներս շատ էին ու հիմա լիարժեք կարող եմ ասել, որ սպասելիքներս արդարացան։ Ես վաճառքից շատ քիչ գաղափար ունեի, իսկ հիմա գիտելիքներս դեպի վաճառք հարստացան։
Պատվերների բաժնի պատասխանատու
Կարծիքս շատ բարձր է, քանի որ արդարացվեցին իմ սպասելիքները վաճառքի խորացված հմտություններին տիրապետելու հարցում։ Ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ ու բարձր մակարդակով էր պատրաստված։ Սակայն ամենահաճելի պահը այս ընտանեկան ջերմ մթնոլորտն էր։
Վաճառքի բաժնի տնօրեն
Դասի ընթացքում ամեն բան բալանսի մեջ էր՝ հումոր, էմոցիա, գիտություն, ուշադրություն, նվիրում, ջանք ․․․ Ուրախ եմ, որ Ձեր գիտելիքը էս մեթոդով եք կիսում, էս ոճով, էս եռանդով։ Եռանդը ոչ մի դասի չի մարել։ Զգում ես, որ քեզնից առաջ մարդիկ մտածել են ոնց անեն, որ ստանաս առավելագույնը։
Վաճառքի մենեջեր
Դասընթացը քանդում է մարդու կաղապարները, քանդում է կարծրատիպերը, տալիս է մոտիվացիա, բացում է նոր հորիզոններ, նոր գաղափարներ։ Դասընթացի արժեքը գնային առումով 80 անգամ ավելի փոքր է, քան այն արժեքները, որոնք ստանում ենք։
Վաճառող խորհրդատու
Եթե ցանկանում եք դառնալ վաճառքի պրոֆեսիոնալ մասնագետ, միանշանակ պետք է ընտրել Manassian Sales School-ը։ Այստեղ ստանում ենք գիտելիքների մեծ պաշար ոլորտի պրոֆեսիոնալից, հրաշալի մթնոլորտ ու նեթվորքինգի լավագույն հնարավորությունները։
Վաճառքի և մարքեթինգի բաժնի ղեկավար
Կրթությունը հարստություն է, իսկ դրա կիրառումը՝ կատարելություն: Շնորհակալ եմ հագեցած, դիֆերենցնող, դինամիկ և հետաքրքիր դասընթացների համար, որի կիրառումը էլ ավելի հետաքրքիր կդարձնի հետագա աշխատանքը՝ ձգտելով հասցնել այն կատարելության:
.
Շատ պրոֆեսիոնալ մոտեցում ամեն հարցում: Հաճելի է և ուսուցողական Ձեր հետ զրուցել ու Ձեր կարծիքը լսել ամեն հարցի շուրջ: Դասընթացները անցնում են շատ լավ մթնոլորտում:
Սեփականատեր
Ունեմ շատ դրական, բարձր կարծիք անցկացրած դասընթացի մասին: Բավական մեծ գիտելիքների ստացում և ամփոփում ենք ունեցել: Ծանոթացել ենք մի շարք լավ մարդկանց հետ: Շատ շնորհակալ եմ դրական էմոցիաների համար:
Տնօրեն
Հաճելիորեն զարմացա Հայաստանում պարոն Մանասյանի պես բարձրակարգ մասնագետի հանդիպելով։ Գործիքակազմը, որին ծանոթացանք այս երկու ամիսների ընթացքում, դարձավ ամուր հենարան ծառայած խնդիրների լուծման համար։ Չեմ կարող չնշել պարոն Մանասյանի սրտանց մղումը սեփական հարուստ փորձով կիսվելու, մարդկանց կյանքը նոր գիտելիքներով բարելավելու գործում։
Հիմանդիր Տնօրեն
Կարծում եմ Ձեր և Ձեր ընկերության մասին կարծիքը կլինի մեր ընկերություններում կատարված դրական առաջընթացը և որակյալ սպասարկումը, որն իհարկե արդեն արձանագրված է։ Լինելով խոշոր հարկատու ընկերության ղեկավար, ձեռք եմ բերել բավականին համախմբված գիտելիքներ, որն իհարկե արդեն հաջողությամբ կիրառել ու կիրառում եմ իմ ղեկավարած ընկերությունում։
Գործադիր տնօրեն
Միանշանակ ունեմ շատ բարձր կարծիք։ Այս դպրոցը ինձ տվեց մեծ գիտելիքներ վաճառքի ասպարեզում ավելի ճիշտ ու գրագետ վաճառք կատարելու համար։ Դասերն անցկացվեցին շատ լավ մթնոլորտում։ Բացի լավ կրթությունից, ստացա նաև բավարարվածություն ինձ շրջապատող աշխարհից։
Վաճառքի մենեջեր
Մեծ պատիվ էր գտնվել պրն․ Մանասյանի կազմակերպած դասերին։ Վստահաբար կարող եմ ասել, որ հայկական շուկայում նման որակ դեռ չկա։ Ունեմ շատ լավ կարծիք:
Մենեջեր
Որպես վաճառող փոփոխությունները հետագայում ակնհայտ կլինեն, այն գիտելիքները, որ ձեռք բերեցինք այս ամբողջ ընթացքում, շատ օգտակար կլինեն հետագայում վաճառք կատարելիս:
Շուկայի զարգացման պատասխանատու
Դպրոցը սովորեցրեց վաճառքի գաղտնիքներ, որոնք շարունակ ուսումնասիրվում են։ Դիտարկեցի մարդկային փոխհարաբերություններ, որոնք ըստ իս ամենակարևորն են վաճառքը ճիշտ իրականացնելու համար։
Մենեջեր
Շատ ուրախ եմ իմ մասնակցության համար։ Մեծ հետաքրքրությամբ մինչև վերջին պահը մասնակցում էի դասերին։ Դրանք մեզ տվեցին վաճառքի մեջ խորանալու հոգեբանություն:
Տնօրեն
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։