Սեմինար-դասընթացը բավականին հետաքրքիր էր։ Թվում էր, թե այն, ինչի մասին խոսվում էր լիարժեք ծանոթ է քեզ, բայց հետո հասկանում ես, որ բավականին նոր ու հետաքրքիր ինֆորմացիա ստացար։
Սեմինար-դասընթացը բավականին հետաքրքիր էր։ Թվում էր, թե այն, ինչի մասին խոսվում էր լիարժեք ծանոթ է քեզ, բայց հետո հասկանում ես, որ բավականին նոր ու հետաքրքիր ինֆորմացիա ստացար։
.
Ձեր կողմից շատ գրագետ և հասանելի մատուցման շնորհիվ, բոլոր ազդակները դարձան ընդունելի, սխալների քննարկումները դարձան հաճելի և պաշտպանողական ռեֆլեքսը մղվեց հետին պլան։ Ես անձամբ մեծ ջանքեր կգործադրեմ իմ էմոցիոնալ ինտելեկտի զարգացման և ճիշտ հունի մեջ պահելու ուղղությամբ։
.
Շատ ցանկալի է, որ հենց Ձեր մասնակցությամբ պարբերաբար դասընթացներ ունենանք: Բավականին խորն էիք ուսումնասիրել կազմակերպությունը: Ըստ իս, դասընթացը կունենա իր խոր ազդեցությունը։
.
3 հագեցած, կրթող, բացահայտող, ոգեշնչող և ոգևորող օրեր. իմացա ավելին, քան գիտեի, սովորեցի, թե ինչպես կարող եմ օգտագործել և աշխատանքի մեջ կիրառել գիտելիքներս ու փորձս, և հասկացա, որ իմանալ ու իմացածը օգտագործելը տարբեր բաներ են։
.
Բարդ թվացող աշխատանքը Ձեզ լսելուց հետո կարծես թե թվաց հեշտ։ Ամեն դեպքում Ձեզ հաջողվեց սեր արթնացնել դեպի իմ աշխատանքը, քանի որ որոշակի բարդությունների պատճառով ես հիասթափություն էի ապրում։
.
Շատ հետաքրքիր էր թե Ձեր խոսքը, թե Ձեր ընտրած նյութերը։ Կարծում եմ, որ կկարողանամ օգտագործել այն բոլոր գործիքները, որ ստացա այս 3 օրվա ընթացքում։
HR
Պարոն Մանասյանի տված հմտությունների արդյունքում հասկանալի է դառնում այն, որ կառավարման էֆֆեկտիվության մեջ ինչ կարևորություն ունի սինխրոնիզացիան։ Բացի այդ հասկացա նաև էմոցիոնալ առումով կառավարչի դերը կազմակերպության մեջ և այսուհետ կփորձեմ ավելի նպաստել Տաշիր Պիցցայի որպես բարձր բրենդի կազմակերպության զարգացմանը իմ ձեռք բերած գիտելիքներով։
.
Շնորհակալ եմ բոլոր գիտելիքների համար։ Բավականին հետաքրքիր և օգտակար էր։ Դուք շատ լավ դասախոս եք՝ մատուցում եք բավականին պարզ։ Ձեր գիտելիքների ծավալը շատ մեծ է։ Դուք մեր չգիտակցած հմտությունները դարձրք գիտակցված։
.
Ուրախ ենք, որ հենց դուք եք եղել վաճառքի ճիշտ և արդյունավետ կազմակերպման թեմայի մատուցողը։ Սովորեցինք թիմով աշխատելու փոքրիկ քայլերը։ Թեմաները բավականին կարևոր էին։ Շատ շնորհակալություն գիտելիքների հաղորդման համար։
.
Անչափ շնորհակալ եմ պարոն Մանասյանին՝ ամենակրեատիվ, հանդուրժող և ամենապայծառ թրեյները լինելու համար։ Մտքերն ու պնդումները կառուցված էին շատ մատչելի։ Շնորհակալ եմ մեզ կրթելու և ամենապայծառ պրեզենտացիաները ներկայացնելու համար։
.
Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ մնացել Ձեր դասընթացից։ Մենք ստացել ենք շատ կարևոր գիտելիքներ, իսկ մնացածը կախված է մեզնից, որպեսզի կարողանանք մեր սովորածը կիրառել պրակտիկայում։ Շնորհակալություն։
.
Ես մասնակցել եմ բազմաթիվ դասընթացների, բայց շատ տպավորված եմ թե՛ նյութից և թե՛բավականին մատչելի մատուցումից։ Շատ շնորհակալ եմ համբերատարության համար, ամեն ինչ հիանալի էր։
.
Կցանկանայի շնորհակալույթուն հայտնել բովանդակալից նյութի և հաճելի ժամանակի համար։ Նկատեցի, որ Ձեր դասերի ընթացքում մեր խումբը դարձավ իրական «թիմ» ։ Շնորհակալ եմ թարմ տեղեկատվություն տրամադրելու համար։
.
Ինձ համար բացահայտեցի շատ նոր ու օգտակար ինֆորմացիա վաճառքի ոլորտից, ինչը բավականին զարգացնող էր և միևնույն ժամանակ կարևոր, Թրեյնինգն անցնում էր հետաքրքիր և չհոգնեցնող։ Ամեն ինչ լավ էր, շնորհակալություն։
.
Երկու ամիս շարունակ անցկացված հագեցած թրեյնինգը բոլորիս համար ուսանելի էր։ Հատկապես գնահատելի է նյութի շատ դիպուկ ու հասկանալի ներկայացումը։ Շնորհակալ եմ դրական էմոցիաների, օգտակար գիտելիքների և խորհուրդների համար։
.
Դասընթացների բովանդակությունը հետաքրքիր էր և ինձ համար նորություններով լի։ Շնորհիվ ձեր թրեյնինգների հետաքրքրություն և սեր առաջացավ վաճառքի ոլորտի նկատմամբ։
.
Ընդհանուր առմամբ կտամ դրական գնահատական։ Ներկայացված նյութը հագեցած էր մեծ ծավալի կարևոր ինֆորմացիայով։
.
Անչափ հետաքրքիր էր։ Համեմատություն անցկացրեցի փորձնական գիտելիքի և համաշխարհային փորձի հետ։
.
Շնորհակալություն հետաքրքիր և օգտակար թրեյնինգի համար։ Մեծ հաճույք և բավականություն եմ ստացել։ Շնորհակալություն նաև նոր գիտելիքների, դրական էմոցիաների և թիմային համախմբվածության համար։
.
Այսքան ժամանակ մասնակցել եմ բազմաթիվ սեմինարների, բայց Հայկ Մանասյանի թրեյնինգը եղավ ինձ համար առանձնահատուկ: Խոսում էր շատ մանրամասներով, մատչելի ու հասանելի:
Ոսկե տնօրեն
Իմ կյանքում ունեցած ամենաբովանդակալից, ամենակարևոր ու բազում գիտելիքներ տվող սեմինարն էր: Ձեր յուրաքանչյուր խոսքի մեջ կար իմաստ և մի ամբողջ գիտություն: Անսահման շնորհակալ եմ՝ Ձեր սեմինարին մասնակցելու հնարավորության համար:
Տնօրեն
Շատ ուրախ եմ և հպարտ, որ մասնակցեցի Ձեզ պես պրոֆեսիոնալի կողմից կազմակերպված սեմինարին: Շատ բան սովորեցի և այդ ամենը պատրաստվում եմ օգտագործել առօրյայումս:
Մենեջեր
2 օրվա դասընթացից հետո հասկացա, թե ինչքան քիչ բան գիտեի վաճառք իրականացնելու և առհասարակ մարդկանց հետ շփվելու մասին: Հիմա արդեն այդ բացն էլ լցված է և այստեղից հեռանում եմ իմ բոլոր «ինչու՞» -ների պատասխանները ստացած՝ տանելով մեծաքանակ ինֆորմացիա գլխումս և սրտումս:
Մենեջեր
Երախտապարտ եմ նման հանդիպման համար: Շատ մոտիվացված եմ և հստակ գիտեմ, որ կօգտագործեմ նոր գիտելիքներս իմ բիզնեսի աճի համար: Հուսով եմ շուտով կհանդիպենք Ձեր մյուս թրեյնինգների շրջանակներում:
Ավագ ոսկե տնօրեն
Սեմինարը իմ աշխատանքում ինձ համար բացեց մեծ հնարավորություն կիրառել այն հնարքները, այն գիտելիքները, որոնք կնպաստեն իմ բիզնեսում ունենալ ավելի շատ վաճառքներ կամ այլ կերպ ասած նորանոր բարձունքներ, շնորհակալ եմ:
Ոսկե տնօրեն
Սեմինարի շրջանակներում սովորեցինք վերագնահատել ժամանակը: Չէ՞ որ ժամանակն է առանցքային կոմպոնենտը ամեն ասպեկտում և հնարավոր չէ ո՛չ վաճառել, ո՛չ էլ, առավել ևս, գնել ժամանակը: Տանում եմ ինձ հետ առանցքային գիտելիքներ և հսկայական մոտիվացիա:
Ավագ տնօրեն
Գնում եմ մոտիվացված և ամենակարևորը պլանավորված ու լուրջ աշխատելու: Դուք տվեցիք իմ «ցավոտ» հարցերի պատասխանները: Այժմ գիտեմ, որ ոչ թե ձգտելու եմ առաջվա պես լավ աշխատել, այլ ձգտելու եմ անվերջ կատարելագործել և լավացնել աշխատանքս:
Մենեջեր
Մինչ թրեյնինգին մասնակցելը, ինձ մոտ թյուր կարծիք կար, որ անում ու արել եմ անհնարինը իմ գործում: Այսօր վստահ կարող եմ ասել, որ գտա ծով բացթողումներ և սխալներ կատարված անցյալում: Շնորհակալ եմ՝ ինձ հզոր շարժիչ ուժ տալու համար:
Մենեջեր
Շատ հետաքրքիր և հագեցած սեմինար էր՝ մատչելի ձևով մատուցված: Շատ վաղուց մեր լիդերներին այսքան ուրախ և ոգևորված չէի տեսել:
Շնորհակալ եմ Հայկ Մանասյանին և իր թիմին նման դրական և կազմակերպված սեմինարի համար:
Գործադիր տնօրեն
Թրեյնինգը ինձ տվեց շատ դրական էմոցիաներ և նոր տեմպ, կարգավորված հետագա աշխատանք և իմ առջև դրված նպատակին քայլ առ քայլ հասնելու հստակ պլան:
Մենեջեր
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։