Հագեցած թրեյնինգ էր: Մենք, մեր թիմով շատ թրեյներներ էինք լսել, ոչ մեր հարազատ լեզվով և հաճախ ուզել եմ ստանալ նման մակարդակի գիտելիքներ մեր՝ հայաստանյան թրեյներներից: Այսօր ուրախությունս մեծ է, քանի որ մեր երկիրն ունի նման սփիքեր:
Հագեցած թրեյնինգ էր: Մենք, մեր թիմով շատ թրեյներներ էինք լսել, ոչ մեր հարազատ լեզվով և հաճախ ուզել եմ ստանալ նման մակարդակի գիտելիքներ մեր՝ հայաստանյան թրեյներներից: Այսօր ուրախությունս մեծ է, քանի որ մեր երկիրն ունի նման սփիքեր:
Տնօրեն
Պարոն Մանասյա՛ն, հիացած և տպավորված եմ Ձեր սեմինարից: Ձեր ամեն խոսքը, օրինակը, տեսահոլովակները ընտրված էին շատ դիպուկ, օգուտները բազմաթիվ են, ես պիտի փորձեմ բոլորը կիրառեմ աշխատանքիս մեջ և արդյունքի հասնեմ:
Տնօրեն
Այս 2 օրը ինձ շատ բան տվեց: Ձեր խոսքը շատ հասանելի և մատչելի էր, ուստի լսեցի, ընկալեցի և ինձ հետ տանում եմ այն ինչ ուզում էի լսել և անգամ ավելին: Շնորհակալ եմ, հուսով եմ նորից կհանդիպենք Ձեր սեմինարներին:
Տնօրեն
Ճանաչողական, մոտիվացիոն և մանրամասն բացատրություններով հագեցած սեմինար: Միակ բանը, որ պակաս էր՝ ժամանակն էր, որը քիչ էր: Կարծում եմ, անհրաժեշտ է կրկնել:
Շափյուղյա տնօրեն
Ինտենսիվ, շատ ինֆորմատիվ թրեյնինգ էր: Բոլոր բաժինները հատ առ հատ բացահայտեցին իրենց «ցավի կետերը»: Սփիքերի պրոֆեսիոնալիզմը գերազանց էր: Վստահ եմ՝ իմ հանդիպումը Ձեր թիմի հետ շարունակական կլինի:
Շնորհակալ եմ, Դուք ինձ կրկին կյանքի բերեցիք:
Ավագ տնօրեն
Այսքան ժամանակ մասնակցել եմ բազմաթիվ սեմինարների, բայց Հայկ Մանասյանի թրեյնինգը եղավ ինձ համար առանձնահատուկ: Խոսում էր շատ մանրամասներով, մատչելի ու հասանելի:
Ոսկե տնօրեն
Անզուգական սեմինար էր: Լսել եմ բազում սեմինարներ, որոնք վարել են արտասահմանցիներ, բայց շատ եմ ցանկացել լսել մեր հայ գիտակների խոսքը ու օգտագործել այն որպես շարժիչ ուժ: Ուրախ եմ, որ մասնակցեցի այդ հաճույքին, որը վարում էր Հայկ Մանասյանը:
Տնօրեն
Շատ տպավորված եմ, մեծ պաշար հավաքեցի իմ աշխատանքի արդյունավետության համար: Այս սեմինարի շնորհիվ հասկացա սխալներս ու բացթողումներս, բացահայտեցի առավելություններս և անելիքներս: Վստահ եմ կունենամ մեծ հաջողություններ:
Մենեջեր
Հիանալի, շատ մատչելի ձևով, պրոֆեսիոնալ ներկայացնում եք ցանկացած նյութ: Դուք կարողանում եք շատ հեշտ Ձեր լսարանի հետ ընդհանուր լեզու գտնել և կարճ ժամանակում սիրվել նրանց կողմից:
Տնօրեն
Ես հստակ կարող եմ ասել, որ 2 օրվա ընթացքում հնարավոր չէ փոխել կյանք, այժմ հստակ ասում եմ, որ Հայկ Մանասյանի սեմինարից հետո ես հիմնովին փոխեցի մտածելակերպս: Նաև ունեցա հնարավորություն բարձրաձայնելու թույլ կողմերս և ստացա պատասխաններ, որոնք կուղղորդեն դեպի նպատակ:
Տնօրեն
Այս թրեյնինգը պետք է մեր ամբողջ ժողովրդին և այն կարելի է օգտագործել ցանկացած բնագավառում: Դուք առաջին մարդն եք, որը կարողացավ 2 օր շարունակ ինձ ստիպել մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ լսել Ձեզ, առանց ձանձրանալու:
Տնօրեն
Հայկ Մանասյանի հետ հանդիպումը ինձ տվել է մի մեծ փաթեթ, որի մեջ կա շատ կարևոր տեղեկություն իմ բիզնեսի մեջ օգտագործելու և նորանոր հաջողությունների հասնելու համար: Ամբողջ հանդիպման ժամանակ ինձ մոտ ծնվում էին նոր գաղափարներ:
Ոսկե տնօրեն
Ես հիացած եմ։ Ուրախ եմ, որ մասնակցել եմ։ Սա լավ դաս էր նախ կյանքի և հետո միայն աշխատանքի համար։
Վաճառքի մասնագետ
Հպարտ եմ Մանասյանի աշակերտը լինելու համար, ու որ սովորել եմ Մանասյանի տեխնիկան։
Նախագահ
Ինձ շատ բան թվեց այս դասերը, որոնք իմ ամբողջ կյանքում օգտագործելու եմ և ուրախ եմ, որ ճանաչել եմ պրն․ Մանասյանին։ Իմ կարծիքով Դուք շատ կարևոր անձ եք մեր հասարակության համար։
Տնօրեն
Շնորհակալ եմ այս դաընթացի ընթացքում Ձեր տված գիտելիքների համար։ Այս դասընթացները սովորեցրին ավելի շրջահայց ու մտածված լինել բանակցությունների ընթացքում։ Գիտակցորեն մոտենալ ցանկությունների ու պահանջների ներկայացմանը և հետևողական լինել դրանց հասնելու ստրատեգիական քայլերին։
Մատակարարման բաժնի ղեկավար
Ստացա ոչ միայն գիտելիքներ սպասարկման վերաբերյալ, այլև նկատեցի մտածելակերպի, պահվածքի ու առհասարակ քաղաքակիրթ նորմերի մեջ։ Շատ մեծ ուշադրություն կդարձնեմ այն գրականությանը, որը առաջարկեցիք, կընթերցեմ անպայման։
.
Շատ տպավորված եմ և շատ ուրախ, որ Ձեզ մոտ դասընթացների եմ մասնակցել:
Հաճախորդների սպասարկման աշխատակից
Շատ գոհ եմ պրն Մանասյանից իր տված գիտելիքի համար: Այս դասերի ընթացքում ստացա մեծ փորձ հաճախորդների սպասարկման ոլորտում: Հաճելի էր շփվել և ձեռք բերել գիտելիք պրն. Մանասյանից:
Հաճախորդների սպասարկման աշխատակից
Շնորհակալ եմ դասընթացի ամբողջ ընթացքում աշխատանքային բոլոր խնդիրների լուծումները ստանալու համար։ Սովորեցի ճիշտ ընկալել ու վերաբերվել հաճախորդին, որի արդյունքում ունենք գոհ հաճախորդներ։
.
Հետաքրքիր դասընթաց, որի ընթացքում թե՛ պրակտիկ, թե՛ տեսական ուսումնասիրում ենք խնդիրներ, որոնք և՛ աշխատանքում, և՛ առօրյա կյանքում։
.
Արդյունավետ էր։ Թեմաներն արդիական խնդիրների շուրջ էին։
.
Կուրսը շատ ինտենսիվ էր, ամեն ինչ շատ հետաքրքիր և տպավորիչ էր: Ես անպայման խորհուրդ կտամ նաև ուրիշներին: Կմասնակցեմ նաև հետագա դասընթացներին:
Հաճախորդների սպասարկման աշխատակից
Դասերը շատ հագեցած էին և բավականին հետաքրքիր: Ունենալով երկար տարիների փորձ սպասարկման ոլորտում՝ այս դասերից հետո ես ստացա նոր մոտեցումներ հաճախորդի հետ շփման հարցերում: Շնորհակալություն որակյալ և գրագետ դասերի համար:
Հաճախորդների սպասարկման աշխատակից
Շատ շնորհակալ եմ և տպավորված այս դասընթացների ընթացքից։ Կիրառելով արդեն իսկ ստացել եմ դրական արդյունքներ, շատ լավ ու հասկանալի դասընթաց էր։ Ստացա բավականին լավ պրակտիկա։ Շնորհակալություն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
16 դասընթացների ընթացքում շատ ինֆորմացիա ստացա ու սովորեցի, թե ինչպես գրագետ ձևով վարել բիզնեսը Հայաստանում։ Դա լուրջ խնդիր է և պարոն Մանասյանը տալիս է հարցի լուծումը։
.
Շնորհակալ եմ տված գիտելիքների համար։ Վերջում հասկացա, որ մարքեթինգից, փաստորեն, բան չէի հասկանում։ Ձեր մատուցած ծառայություններից երրորդ դասին եմ մասնակցում ու դա էլ ցույց է տալիս ինչքան կարևոր ու լավ բան եք անում։
Տնօրեն
Շատ լավ հետևողականություն բոլորի վերաբերյալ։ Նյութերի բավականաչափ ու հասկանալի մատուցում։
Տնօրեն
Մանասյան բիզնես դպրոցում վերապատրաստվելը լավ հնարավորություն էր գիտելիքներս բարելավելու ու նոր ստրատեգիաներ մշակելու համար։ Շնորհակալ եմ պրոֆեսիոնալ մոտեցման համար։
Հիմնադիր տնօրեն
Քննարկեցինք ներկա ժամանակի ամենաակտուալ թեմաներից մեկը, ստացանք խորը և համապարփակ գիտելիքներ։ Ձեր տված արժեքավոր գիտելիքների շնորհիվ վստահ եմ, որ բիզնեսում էլ ավելի հաջողություններ կգրանցենք։
Տնօրեն
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։