Ինչպես միշտ շատ լավ տպավորություն ունեմ և կրկին համոզվեցի Ձեր պրոֆեսիոնալիզմի վրա։
Ինչպես միշտ շատ լավ տպավորություն ունեմ և կրկին համոզվեցի Ձեր պրոֆեսիոնալիզմի վրա։
Վաճառքի պատասխանատու
Տվեց մարքեթինգին նոր հայացքով նայելու հնարավորություն։ Ստացանք գիտելիքներ նորովի մոտենալու բրենդի ամրապնդմանը նորովի մոտենալու ու հաճախորդների համար հասանելի դառնալ վերաբերյալ։
Համահիմնադիր
Հիմնական մասնակիցները քանի որ բիզնեսի ղեկավարներ էին, ավելի հետաքրքիր ու բովանդակալից էին դասերը։ Կարծում եմ բազան այնքան հագեցած էր, որ դեռ երկար ամիսներ պետք է մարսել ու կիրառել որպեսզի կարողանալ վայելել արդյունավետության բերկրանքը։
Հիմնադիր
Ինչպես միշտ ստացա գերմոտիվացիա, շատ գիտելիքներ, շատ նոր կապեր, նոր պատվերներ։
Գործառնական տնօրեն
Ստացանք մարքեթինգի մասին հետաքրքիր ինֆորմացիա ուսուցման տեխնոլոգիայի յուրօրինակ մշակմամբ ու մատուցմամբ։
Տնօրեն
Շատ գոհ ու շնորհակալ եմ, պարոն Մանասյան։ Ես Ձեր դասերից շատ բաներ եմ սովորել ու իմ բիզնեսի համար շատ օգտակար ինֆորմացիա եմ ստացել։
Տնօրեն
Առաջին դասընթացից ես գիտակցեցի, որ դուք խորքային գիտելիքներով մարդ եք։ Ինչ վերաբերվում է դասընթացին կասեմ անկեղծ, որ ամեն անգամ երբ մտնում եմ ինչ-որ բիզնես հիմնարկ կամ խանութ, առաջինը մտածում եմ՝ արդյոք այս ընկերությունն ունի իր VMOST-ը։ Շնորհակալ եմ Ձեզ, որ մեզ սովորեցրիք ամենագիտելիքները։
.
Ես շատ գոհ եմ մեր դասերից ու թերի ոչինչ չկար։
.
Ինձ շատ դուր եկավ այս ֆորմատի դասընթացը, քանի որ դասընթացի ընթացում ես ձեռք եմ բերել մեծ քանակությամբ գիտելիքներ ու նոր ծանոթություններ, որոնք շատ կարևոր են բիզնեսի ոլորտում լինող մարդու համար։
.
Ինձ դուր է գալիս այն փաստը, որ դասընթացն օնլայն չէ և թույլ է տալիս ինչ-որ չափով մտնել բիզնես աշխարհ։ Դժվարություններ կան ու կլինեն, բայց այս ֆորմատով աշխատելն, ինձ թվում է, ամենալավ եղանակն է։
.
Իմ կարծիքը տվյալ պրոյեկտի մասին դրական էր, ամեն ինչ այնպես էր արված, ինչպես անգամ ես չէի պատկերացնի։ Ունեցա արտակարգ ուսուցիչ և նոր ծանոթություններ ինձ հետ պարապող ուսանողների հետ։
.
Դասընթացը լավն էր ու չափազանց շատ ինֆո էր 2 ամսվա մեջ։
.
Դասերի ընթացքում ամեն ինչ շատ լավ էր ու կարևորը հասկանալի։ Դասերը հետաքրքիր էին ու կարևոր։ Տրվել է գիտելիք, թե ինչ է բիզնեսը, ինչքան կարևոր ու հետաքրքիր։
.
Manassian Sales School-ն ինձ օգնեց արմատավորել գիտելիքներս բիզնես գաղափարի վերաբերյալ, ինչպես նաև սովորեցրեց նոր հմտություններ (ինչպես ճիշտ կառավարել բիզնեսը): Այս դասընթացի ընթացքում ես ստացա ինձ համար կարևոր գիտելիքներ, ինչպիսիք են VMOST-ի գաղափարը, SMART մոդելը և այլն։
.
Կարծիքս բավականին բարձր է։ Գիտելիքներով հագեցած պրոցես էր, որը բիզնեսը կառավարելու մեջ կարող է տալ բավականին օգուտ։ Այս դասընթացը տվեց նաև մարդկանց հետ ճիշտ շփվելու, հաղորդակցվելու մեթոդներ։
Սեփականատեր
Շատ հաճելի շփման միջավայր էր ու հիանալի դասընթացներ, որոնք կօգնեն հիմնովին կառուցել ու վերակառուցել բիզնեսը։
Տնօրեն
Կարծում եմ դասընթացը արդյունավետ է, եթե օգտագործենք պրակտիկայում։ Բացի տրամադրվող գիտելիքներից դասընթացը հնարավորություն է տալիս շաբաթական մեկ անգամ մտածել բիզնեսի կառավարման մասին։
Տնօրեն
Շատ անհրաժեշտ դասընթաց է բոլոր ղեկավարների համար: Բարձր մակարդակով է կազմակերպված: Ես խորհուրդ կտամ իմ մտերիմներին:
Տնօրեն
Բիզնեսը ճիշտ ուղու վրա դնելու համար շատ օգտակար և պրակտիկ գործիքներ ստացա, որը օգտագործում եմ իմ բիզնեսում: Ունեմ փոփոխություններ, որը աճող է:
Տնօրեն
Վաղուց սպասել եմ կառավարման կազմակերպման խելացի մոտեցումների, կիրառության մեթոդների վերաբերյալ խորացված դասընթացին և մասնակցելով ստացա այն գիտելիքների պակասը, որը ունեի խելացի կառավարման կազմակերպման գործում:
Նախագծերի ղեկավար
Դասընթացը շատ հետաքրքիր էր, նոր շատ տեսական գիտելիքներ ձեռք բերեցինք կապված SMART կառավարման հետ։ Դասընթացը վստահ կօգնի կառավարել ավելի արդյունավետ կերպով տարբեր ոլորտների բիզնեսները և ունենալ հաջողություններ։
Տնօրեն
Գիտելիքի հոսք է տրվում, մարդկային վերաբերմունք, ջերմություն, խստություն։ Ձեր նման մարդիկ մեր հասարակությանը պետք են։ Չդադարեք ընդլայնել դասընթացները։
Բաժնի ղեկավար
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նման ծրագիր կազմակերպելու համար։ Իմ կարծիքով մեր հասարակությանը պետք է նման ծրագրեր բիզնեսի բարելավման համար։
Տնօրեն
Ձեր մեծ փորձը և գիտելիքն օգնում է բիզնես պրոցեսը ավելի մանրակրկիտ ներկայացնել։ Ձեր շնորհիվ ես ինձ ավելի վստահ եմ զգում ու պատրաստ եմ նոր մարտահրավերների իմ մասնագիտական կյանքում։
Համասեփականատեր
Այս թրեյնինգը բացահայտեց նոր հնարավորություններ։ Հասկացել եմ, որ մեր ամեն բառից է կախված հաջող գործարքը։
Ավագ հաշվապահ
Շատ բարձր կարծիքի եմ։ Նկատել եմ բարենպաստ փոփոխություն, այսինքն % վաճառքի։ Սկսել եմ ավելի լավ հասկանալ հաճախորդներին։
Խորհրդատու վաճառող
Սա շատ արդյունավետ կուրս էր, որի արդյունքում վաճառելը դարձավ մտածողություն։
Վաճառքի բաժնի ղեկավար
Շնորհակալ եմ որակյալ ու արդյունավետ աշխատանքի համար։
Տնօրեն
Դպրոցը սովորեցրեց վաճառքը դիտել որպես ապրելակերպ, ինչի միջոցով հնարավորություն է ընձեռնվում տեսնել նոր պրոդուկտներ՝ ավելի ժամանակակից և նոր հորիզոնների ձգտել։
Համահիմնադիր տնօրեն
Դասընթացի ընթացքում ձեռք բերեցի օգտակար ու կարևոր գիտելիքներ։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։
Պահեստապետ
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։