Կարծում եմ՝ Ձեր դպրոցը կարելի է դասել «լավագույն դպրոցների» շարքին, քանի որ բոլոր «աշակերտները» դասերի ընթացքում երջանիկ են, հաճախում են սիրով, ոգևորված ու ժպիտներով։
Կարծում եմ՝ Ձեր դպրոցը կարելի է դասել «լավագույն դպրոցների» շարքին, քանի որ բոլոր «աշակերտները» դասերի ընթացքում երջանիկ են, հաճախում են սիրով, ոգևորված ու ժպիտներով։
Գլխավոր հաշվապահ
Ինձ հատկապես գրավեց պարոն Մանասյանի էներգետիկան, ակտիվ ներգրավվածությունն ու պրոֆեսիոնալիզմը ողջ դասընթացին։ Ստացա շատ կիրառելի գիտելիքներ վաճառքի պրակտիկայի վերաբերյալ։
Վաճառքի գլխավոր մենեջեր
Հիանալի դպրոց, պրոֆեսիոնալ անձնակազմ և արժեքավոր գիտելիքներ։
Արտադրության պետ
Կարծում եմ դպրոցը ավատելուց հետո բոլորս ձեռք ենք բերում լավ վաճառողի հմտություններ ու բարելավում ենք մեր ունեցածը։
Վաճառքի գլխավոր մենեջեր
Անչափ շնորհակալ եմ Manassian Sales School-ին՝ հանձինս պրն. Մանասյանի, տրված համապարփակ, խորը, բովանդակալից գիտելիքների համար: Պարապմունքներին ներկա գտնվելիս հնարավոր է զինվել նույնիսկ կյանքի համար motivation հաղորդող գիտելիքներով:
Տնօրեն
Շնորհակալություն պրն. Մանասյան, իմ բոլոր սպասումները, որոնք ունեի մինչ դպրոց գալը, ամբողջովին իրագործվեցին: Կցանկանամ, որ ցանկացած ոլորտում լինեն մարդիկ, որոնք Ձեր նման կկիսվեն իրենց գիտելիքներով:
Վաճառքի մենեջեր
Շատ տպավորված եմ նյութի մատուցման ձևից և մատչելիությունից: Քանի որ ինքս նոր եմ վաճառքում, ինձ համար ամեն բան նոր էր, հետաքրքիր և կիրառելի:
Վաճառքի մենեջեր
Մասնակցելով այս դասընթացին, հասկացա, որ գրեթե բան չգիտեմ, կամ եթե նույնիսկ ինչ-որ բան գիտեմ, ճիշտ չեմ կիրառում պրակտիկայում: 2 ամսվա ընթացքում սովորել եմ մտածել, համոզված եմ շատ բան կփոխեմ իմ կյանքում:
Վաճառքի տնօրեն
Մանասյանի դասընթացը ինձ համար հնարավորություն էր առաջին հերթին ճանաչելու ինքս ինձ և ավելի նպատակային լինելու: Շնորհակալ եմ անհատական մոտեցման համար:
Տնօրեն
Մինչ դասընթացներին գալը իմ գիտելիքները բիզնեսի վերաբերյալ կարծես ամպեր լինեին երկնքում, բայց հիմա ես ինձ զգում եմ ամուր ոտքերիս վրա՝ գիտելիքներով, նպատակներով, մեծ երազանքներով: Ես կփորձեմ վաճառել արժեք, այլ ոչ ապրանք:
Տնօրեն
Շատ լավ դսասընթաց էր, մեծ բազայով և կիրառելի գործիքներով: Անհատական և պրոֆեսիոնալ մոտեցում:
Գլխավոր մենեջեր
Եթե ինձ հարցնեն ինձ և բիզնեսիս երկրորդ կյանք տալու սկիզբը, պետք է նշեմ այս երկու ամիսները: Եթե չհարցնեն էլ, ընդամենը կարճ ժամանակ անց բոլորը կզգան դա, քանի որ գիտելիքների այն բազան, որ ես ստացա, դրա մասին ոչ լսել էի, ոչ էլ մտածել, թե ինչու չի ստացվում ճիշտ վաճառք անել:
Հիմնադիր տնօրեն
Կիրառելով վաճառքի մասին իմ ստացած հմտություները կյանքումս դրական փոփոխություններ եմ նկատում: Ամեն ինչ դառնում է ավելի պարզ և տեսանելի:
Հիմնադիր
Իմ կարծիքը ընդհանուր ամեն ինչի հետ կապված դրական է, ամեն ինչ լավ է մատուցվում, ճիշտ է, ցիվիլ է:
Վաճառքի տնօրեն
Շնորհակալություն «Manassian Sales School» Վաճառքի դպրոցին բազում հետաքրքիր և օգտակար գիտելիքներ փոխանցելու համար: Ես շատ կարևոր գաղտնիքներ սովորեցի և վստահ եմ, որ իմ վաճառքները կկրկնապատկվեն:
Շուկայի զարգացման պատասխանատու
Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա այսպիսի դպրոց, որը մեզ հնարավորություն է տալիս դառնալ պրոֆեսիոնալ: Բարձր մակարդակ, շատ կարևոր գիտելիքներ, որոնք օգնում են ճիշտ շփում սկսել և կատարել գրագետ վաճառք:
Մենեջեր
Իմ կարծիքով վաճառքով զբաղվող յուրաքանչյուր մարդ պետք է անցնի այս դպրոցը: Այստեղից ես ստացա այն, ինչ ինձ պետք էր:
Կոմերցիոն տնօրեն
Առաջին օրվանից անհատական մոտեցում թե՛ բլոկնոտների, թե՛ անձնավորված տեղի մասով: Հրաշալի քննարկումներ յուրաքանչյուր թեմայի շուրջ: Ստացել եմ բիզնես հաղորդակցության մի լեզու, որով խոսում են քչերը:
Օֆիս մենեջեր
Բացառիկ էներգիա։ Շատ հետաքրքիր էր մասնակցելը։ Ձեր դասերից հետք ցանկություն է առաջացել երիտասարդանալ ու նորից սովորել։ Գիտելիքը երբեք շատ չի լինում։
Հիմնադիր տնօրեն
Շնորհակալ եմ շատ այն ամենի համար ինչ ստացանք․ նոր ընկերներ, նոր փորձ, նոր հմտություն, նոր մեթոդներ։ Բացահայտեցի, որ դեռ շատ սովորելու բան ունեմ։ Կազմակերպված էր բարձր մակարդակով, կեցցեք։
Գործառնական տնօրեն
Շատ հետաքրքիր և գիտելիքներով լի դասընթաց էր։ Սովորեցինք շատ հետաքրքիր գործիքներ, որոնք վստահ եմ մեզ կօգնեն հետագա աշխատանքի ընթացքում։
Վաճառքի տնօրեն
Շատ դրական եմ գնահատում պրոֆեսիոնալ և անհատական մոտեցումը դասընթացի բոլոր մասնակիցներին։ Դասընթացի մասնակցությունից հետո՝ կարճ ժամանակահատվածում իմ գործունեության մեջ նկատվում է շոշափելի լավ արդյունքներ։
Վաճառքի մենեջեր
Manassian Sales School-ը բիզնես մտածելակերպով միջավայր ստեղծեց և ամրապնդեց իմ գիտելիքները։ Ուսուցանված դասընթացները կիրառելի են կյանքի ողջ ընթացքում։
Վաճառքի մենեջեր
Շատ գոհ եմ այսքան խորը ու խիստ կիրառելի գիտելիքի համար։ Ամեն ինչ մանրակրկիտ մտածված էր և դասընթացներն անցնում էին շատ բովանադակաից ու հետաքրքիր։
Հիմնադիր տնօրեն
Հիացա ու բարձր տպավորություն ստացա Վաճառքի Պրոֆեսիոնալ դասընթացից։ Ստացա նոր գիտելիքներ։ Ձեռքբերեցի նոր ընկերներ։ Փոխեց վաճառքի մասին իմ գիտելիքները ու կօգտագործեմ իմ բնագավառում։
Մարքեթոլոգ
Կարծում եմ՝ ողջ կյանքիս ընթացքում պետք կգա ստացածս գիտելիքները։ Շատ լավ շրջապատ ձեռք բերեցի, կարծում եմ՝ այս դասընթացը մի մեծ դուռ կբացի ինձ համար դեպի ավելի քաղաքակիրթ բիզնես և շատ օգտակար կլինի բիզնեսիս հետագա զարգացմանը։
Տնօրեն
Շատ գոհ եմ ստացած գիտելիքներից և ջերմ մթնոլորտից։ Անկեղծ ասած, ես ստացա սպասվածից ավելին։ Կատարված աշխատանքն ահռելի մեծ էր, և այն, որ 2 ամսում այդ ամենը հասցվեց մեզ, խոսում է իրական պրոֆեսիոնալիզմի մասին:
Վաճառքի մենեջեր
Խորին շնորհակալությունս
եմ հայտնում դպրոցին բարձրակարգ ուսուցման համար, որն ապահովեց մասնագիտացված
մոտեցում ու որակյալ մակարդակ:
Վաճառքի մենեջեր
Շնորհակալություն հագեցած և արդյունավետ դասերի, ընկերական և հաճելի մթնոլորտի համար։ Ստացա գիտելիքներ մարքեթինգի և վաճառքների նորամուծությունների մասին։
Թերապևտ-մենեջեր
Դպրոցը տվեց առաջադրված խնդիրների, բազմազան ու պրակտիկ լուծման գործիքների ու զանազան ոլորտների ներքին խնդիրների և առանձնահատկությունների հետ ծանոթանալու բացառիկ հնարավորություն:
Զարգացման գծով պատասխանատու
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։