Կառավարման դասընթացի և մարքեթինգի դասընթացի ինտեգրացիա, որը հնարավորություն կտա արագ (ճկուն) արձագանքել ներքին staff-ին և արտաքին ասպեկտներին։
Կառավարման դասընթացի և մարքեթինգի դասընթացի ինտեգրացիա, որը հնարավորություն կտա արագ (ճկուն) արձագանքել ներքին staff-ին և արտաքին ասպեկտներին։
Տնօրեն
Հաջողված պրոյեկտ է՝ լավ ու ճիշտ նախաձեռնություն։ Շնորհակալ եմ Ձեր փոխանցած գիտելիքների և ստեղծած լավ միջավայրի համար։ Բացի սովորելուց, այս կուրսում նաև ձեռք եմ բերել լավ ընկերներ։
Տնօրեն
Շնորհակալություն Հայաստանում բիզնեսը կրթելու Ձեր աշխատանքի համար։ Շատ հաճելի ու պրոդուկտիվ ժամանակ անցկացրեցինք Ձեր դպրոցում։ Ցանկանում եմ Ձեզ լիքը-լիքը ուսանողներ ունենալ ու կրթել բիզնեսը։
Համահիմնադիր
Շատ հետաքրքիր դասընթաց էր։ Բոլոր խմբակիցները շատ լավն են։ Պարոն Մանասյանն իրոք կարողանում է խելացի ու լավ մարդկանց հավաքել մի վայրում ու դասերն անցկացնել կոմֆորտ միջավայրում։ Ստացանք մեծ գիտելիքներ բիզնեսի կառավարման վերաբերյալ։
Տնօրեն
Հիմնելով բիզնես կրթության առաջնահերթության վրա Մանասյան բիզնեսը դպրոցը կարողանում է Հայաստանում ստեղծել մի միջավայր, որտեղ գործարարները ոչ միայն աշխատում են սեփական փորձի շնորհիվ, այլ կարողանում են կրթվել ու կատարելագործվել։
Գործադիր տնօրեն
Նորագույն մտքերին և հայտնի գործարարների փորձին ծանոթանալով հնարավորություն ունեցանք էլ ավելի խորը գնահատել մեր կազմակերպության ներկայիս վիճակը և պատկերացում կազմել բացթողումների և խնդիրների վերաբերյալ։
Տնօրեն
Ավարտելով այս դասընթացը ես վաճառքին այլևս մոտենում եմ այլ տեսանկյունից, ինչը ինձ հնարավորություն կընձեռնի կիրառել արդեն մասանգիտական տեսական ու կիրառական գիտելքներ, հասնել վաճառքների ավելի մեծ ծավալների։
Տարածաշրջանի ղեկավար
Մատուցումը շատ ճիշտ էր ու շատ պրակտիկ, և ամենակարևորը՝ շատ հասանելի բոլորին: Կցանկանայի հետագայում մասնակցել ձեր վաճառքի դպրոցի դասընթացներին:
.
Շատ օգտակար թրեյնինգ էր, շատ բաներ, որոնք կիրառում եմ աշխատանքի մեջ, իմացա դրանց կիրթ կիրառումը: Շատ բաներ էլ, որ չգիտեի՝ իմացա և սկսեցի կիրառել ու շատ էֆեկտիվ արդյունք կա:
Վաճառքի մենեջեր
Շնորհակալ եմ պարոն Մանասյանից ստացած գիտելիքների համար։ Կարծում եմ, որ ամբողջ կյանքում այն ինձ կօգնի, քանի որ վաճառքը արվեստ է։ Այն կօգնի ինձ ոչ միայն այս պահին որպես վաճառող, այլ նաև կյանքում շատ կարևոր հարցերի լուծման համար։
Վաճառող-խորհրդատու
Թրեյնինգի ընթացքում ստացել ենք նոր գիտելիքներ և շատ հարցերի պատասխաններ։ Նաև ձեռք ենք բերել ներ հմտություններ վաճառքի բնագավառում՝ հատկապես առարկությունները կանխարգելելու և հաղթահարելու մեջ։
Վաճառող-խորհրդատու
Օգտագործել եմ Ձեր տված խորհուրդները, հասկացել և շարժվել եմ Ձեր տված բազմաթիվ ուղղություններով և համոզվել եմ անձնական փորձով, որ ամեն բան լավ է ստացվում։
Վաճառող-խորհրդատու
Իմ կարծիքով կազմակերված էր շատ բաց ու տրամադրող, զարգացնող և ուղղորդող թրեյնինգ, և ջանք չի խնայվել մեզ հասցնելու ճիշտ ու բարձրակարգ սպասարկման մակարդակի:
Մենեջեր
Անցանք իմաստալից, գիտելիքով լի դասընթացներ և սովորեցինք սպասարկել ավելի գրագետ, ճիշտ և պրոֆեսիոնալ:
Մենեջեր
Մինիմալ ժամկետում ստացա մաքսիմալ և ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ ինֆորմացիա:
Մենեջեր
Հատկապես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պարոն Հայկ Մանասյանին՝ ինչպես իր տված գիտելիքների, այնպես էլ իր բարձր պրոֆեսիոնալիզմի, բացառիկ մանկավարժական շնորհքի համար։
Մենեջեր
Շատ շնորհակալ եմ։
Մենեջեր
Թրեյնինգները յուրահատուկ փորձառություն հանդիսացան ինձ համար այն պարագայում, երբ գործնական փորձը առաջ է ընկնում տեսական գիտելիքներ ստանալուց։
Մենեջեր
Շնորհակալություն Ձեր փորձն ու գիտելիքները մեզ փոխանցելու համար, որոնցով միշտ կառաջնորդվենք: Շատ հաճելի էր Ձեզ հետ ծանոթանալ և դպրոցի մի մասը կազմելը:
Մենեջեր
Իմ կարծիքով այն գիտելիքները, որը ստացել եմ այս ընթացքում կօգնեն, որ ավելի մեծ առաջընթաց դրսևորեմ և արդարացնեմ մեր ընկերության սպասելիքները։ Վաճառքի դպորոցից ստացած գիտելիքները մեծ օգուտ են բերում ոչ միայն գործի մեջ, այլ նաև անձնական կյանքում։
Խանութ սրահի մենեջեր
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բարձր գիտելիքների փոխանցման համար, և ես որքան հնարավոր է դրանք կօգտագործեմ իմ աշխատանքային առօրյայում։
Խանութ սրահի մենեջեր
Շատ տպավորված եմ, ամեն ինչ հիանալի էր։ Կյանքի և աշխատանքի հետ կապված շատ հետաքրքիր տեղեկատվություն ստացա։ Աշխատանքին վերաբերող շատ մեծ ինֆորմացիայի պաշար եմ ինձ հետ վերցնում։ Շնորհակալ եմ։
Խանութ սրահի մենեջեր
Շնորհակալ ենք լավ վերաբերմունքի համար։ Պրն Մանասյանը մեր հանդեպ եղել է լսող, գնահատող և աջակցող։ Որպես մասնագետ գնահատում եմ 10-ից 10։
.
Հայկ Մանասյանի լավատեսությունն ու ոգևորությունը փոխանցվեց նաև ինձ։ Շնորհակալություն։
.
Շնորհակալ եմ անցկացված ծրագրի համար և հուսով եմ այս դասընթացները կօգնեն ինձ ճիշտ կազմակերպել վաճառքները։
.
Դասընթացը ապահովված էր մատչելի և բավականին հագեցած սլայդերով։ Պարոն Մանասյանը լավ էր ներկայացնում թեման։ Բավականին նոր մեթոդներ սովորեցինք։
.
Բովանդակությունն արդարացրեց իմ սպասելիքները, ստացանք պրակտիկայում հանդիպող հարցերի պատասխանները։ Դասընթացավարը նույնպես դրական տպավորություն թողեց, դասընթացը վարում էր հետաքրքիր, արդի օրինակներով։
.
Սեմինարի բովանդակությունը հետաքրքիր էր, քանի որ ներառում էր նաև պրակտիկ օրինակներ, կոնկրետ իրավիճակային լուծումներ։ Թրեյները թե՛ արտաքին տեսքով, թե՛ աշխատանքային փորձով, թե՛ կրթվածության մակարդակով ընդօրինակելի էր։
.
Դասընթացները կազմակերված էին շատ հետաքրքիր և բովանդակալից։ Շատ բան սովորեցի, ցավոք ծանրաբեռնվածության պատճառով յուրացրեցի ավելի քիչ, քան մատուցվեց։
Տնօրեն
Դասընթացներին մասնակեցելիս շատ բան սովորեցի և շատ բաներ իմացա, թե ինչը ինչ հերթականությամբ է ճիշտ կիրառել, որպեսզի ավելի նպատակային լինի։ Շնորհակալ եմ Հայկ Մանասյանին նման մատչելի, հասկանալի, խորացված ձևով սովորեցնելու, կրթելու համար։
Տնօրեն
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։