Համոզված եմ, որ այդ դասընթացների ժամանակ ստացած բավական օգտակար ինֆորմացիան բազմիցս կօգտագործենք մեր աշխատանքում: Շնորհակալություն բովանդակալից և հետաքրքիր դասընթացների համար:
Համոզված եմ, որ այդ դասընթացների ժամանակ ստացած բավական օգտակար ինֆորմացիան բազմիցս կօգտագործենք մեր աշխատանքում: Շնորհակալություն բովանդակալից և հետաքրքիր դասընթացների համար:
Տնօրեն
Այն ինչ սովորեցի, շատ բան կտա իմ գործի մեջ: Շատ հաճելի էր Մանասյանի հետ աշխատելը ու դեռ շատ բաներ էլ կարելի էր սովորել:
Տնօրեն
Շնորհակալ եմ շատ պարոն Մանասյան ջան ու շատ ուրախ եմ, որ Ձեզ ճանաչեցի։ Մեր ամեն դասը եղել է յուրահատուկ, ունեցել ենք շատ հետաքրքիր քննարկումներ։ Կարևորը ստացա այն գիտելիքները, որը շատ կարևոր է այս ոլորտում։
Տնօրեն
Կցանկանայի, որ նման դասընթացները հաճախակի լինեին մեր բնագավառում։
Վաճառքի մասնագետ
Շատ շնորհակալ եմ պարոն Մանասյանին իր տված գիտելիքների և կիրթ մոտեցման համար։ Սովորեցի լինել ավելի համբերատար, համարձակ և խելացի։ Թրեյնինգից շատ մեծ բավականություն ստացա։
Վաճառքի մասնագետ
Շատ թրեյնինգների եմ մասնակցել, բայց ավելի խորը գիտելիքներ ստացա պարոն Մանասյանի տված դասերից։ Դասընթացն ինձ տվեց ամեն ինչ՝ թե տեսական գիտելիքներ, թե՛ պրակտիկ հմտություններ ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում։
Վաճառքի մասնագետ
Դասընթացը բովանդակային և աշխատանքի կազմակերպման առումով բավական արդյունավետ էր: Այն հավելյալ ազդակ հանդիսացավ, որպեսզի աշխատանքի կազմակերպման մեջ ուշադրություն դարձնենք ամենակարևոր կետերի վրա:
Տնօրեն
Անկեղծ ասած դասընթացը շատ հետաքրքիր անցավ: Շատ գոհ ու շնորհակալ եմ:
Տնօրեն
Շատ դրական, ուսուցողական և հաճելի դաընթացների էին, իսկ անձնակազմն էլ շատ ադեկվատ և խելացի:
Տնօրեն
Այս դասընթացի շնորհիվ սկսել եմ պլանավորել իմ առօրյան և դնում եմ նպատակներիս իրականացման ժամկետներ: Դա օգնում է ինձ ճիշտ կազմակերպել իմ կյանքը:
Տնօրեն
Շնորհակալ եմ բարձր մակարդակի դասընթացների համար:
Տնօրեն
Սովորեցի պլանավորել անելիքներս՝ առաջնահերթություն տալով կարևոր և հրատապ գործերին, մոտիվացնել և KPI-եր օգտագործելով աշխատել, առաջնորդվել SMART մոդելով և կիրառել KANO-ի մոդելը, որը նույնպես շատ կարևոր է:
Տնօրեն
Այս դասընթացների ընթացքում ավելի կատարելագործեցի և զարգացրեցի բազային գիտելիքներս, ինչի շնորհիվ ավելի դյուրին է դարձել աշխատելը: Դրանք կիրառում եմ աշխատանքի մեջ և աշխատակիցների հետ՝ ավելի լավ սպասարկում ունենալու համար և ավելի հաճախորդակենտրոն դառնալու համար:
Տնօրեն
Պարոն Մանասյանի թրեյնինգների շնորհիվ մենք սովորեցինք բարձրացնել մեր խանութ-սրահի սպասարկման որակը։ Կարողացանք նույնիսկ ավելի լավ հասկանալ մեր էմոցիաները տարբեր իրավիճակներում։ Կյանքում նույնպես կկիրառենք։ Շնորհակալություն։
Վաճառքի մասնագետ
Հայկ Մանասյանի տված դասընթացներից ստացա մեծ բավականություն։ Ավելի քան վստահ եմ, որ Ձեր խորհրդի, մասնագիտական մոտեցման և հստակ տեղեկատվության շնորհիվ աշխատանքային գործընթացում չենք հանդիպի դժվարությունների և խնդիրների։
Վաճառքի մասնագետ
Շնորհակալ եմ, պարոն Մանասյան։ Շատ տպավորված եմ Ձեր դասերից։ Շատ լավ ու ճիշտ մատուցում եք Ձեր գիտելիքները։ Տպավորությունս շատ մեծ է։ Հուսով եմ՝ նորից կհանդիպենք։
Վաճառքի մասնագետ
Շնորհակալություն եմ հայտնում Հայկ Մանասյան ՄԱՐԴ տեսակից՝ պոզիտիվ, ուրախ: Ստացած գիտելիքներս ոչ միայն գործածելի է աշխատանքի ընթացքում, այլ (անձնական) կյանքում:
Մենեջեր
Անչափ հաճելի է աշխատել և համագործակցել նման բանիմաց մարդու հետ: Այս դասընթացը շատ կարևոր նշանակություն կունենա մեր աշխատանքում:
Մենեջեր
Դասընթացներից կատարելագործեցի գիտելիքներս և սովորեցի պրոֆեսիոնալ սպասարկել հաճախորդներին՝ արագ և ճիշտ արձագանքել բողոքներին, կոնֆլիկտային իրավիճակում բավարարել հաճախորդի կարիքները:
Մենեջեր
Կարծիքս շատ դրական է: Ստացա գիտելիքներ և ճիշտ կառավարման ֆունկցիաներ՝ կիրթ մենեջերին վայել:
Մենեջեր
Միջավայրը շատ տրամադրող և հաճելի էր, շփումը՝ դրական: Հուսով եմ շարունակական կլինի: Մեծ ոգևորությամբ հաճախել եմ և լիքը գիտելիքներով հեռանում եմ: Շնորհակալ եմ:
Մենեջեր
Շատ դրական տպավորություն ստացա: Հոյակապ անձնավորություն եք ու մենք Ձեզանից շատ բան սովորեցինք: Շնորհակալ եմ շատ հոգատար վերաբերմունքի համար:
Մենեջեր
Հետաքրքիր և բազմաբովանդակ դասընթաց, որի ընթացքում ստացած գիտելիքը շատ է օգնում աշխատանքի մեջ: Ցանկանում եմ հատկապես նշել դասընթացի անցկացման, ճիշտ կազմակերպման և մատուցման մասին:
Մենեջեր
Բավականին տարբերվող էր մինչ այս իմ մասնակցած բոլոր թրեյնինգներից: Շնորհակալ եմ, որ մեզ զինեցիք գիտելիքների մեծ պաշարով, և որ կարևորն է, սովորեցինք այդ ամենը գործածել (ակտիվ) աշխատանքի մեջ:
Մենեջեր
Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նման հնարավորություն ընձեռելու համար՝ նոր մոտեցում, նոր ծանոթացում, գիտելիքների ամրապնդում, լավ և դրական տրամադրություն:
Մենեջեր
Շատ դրական տպավորություններ ունեցա, ստացա նոր գիտելիքներ, որի համար անչափ շնորհակալ եմ Ձեզ՝ պրն. Մանասյան ջան:
Մենեջեր
Շատ դրական տպավորություններ ստացա, ձեռք բերեցի նոր գիտելիքներ, որոնք անպայման կկիրառեմ: Շնորհակալ եմ Ձեզ՝ պրն. Մանասյան, հաճելի դասընթացների համար:
Մենեջեր
Տպավորված եմ բարձր որակով և կիրառելի գիտելիքների պաշարով: Դուք շատ մեծ գործ եք անում և Ձեր կատարած աշխատանքը օգտակար ներդրում է Հայաստանի համար: Միանշանակ բոլորին խորհուրդ կտամ այցելեն Ձեր Վաճառքի Դպրոց և կրթվեն:
Մենեջեր
Շատ տպավորիչ էր դասընթացի ամբողջ ընթացքը։ Կառավարման գիտելիքները շատ կարևոր են մեր աշխատանքում, իսկ այստեղ ես ստացա այդ ամենը։ Անչափ շնորհակալ եմ ձեր տված գիտելիքների համար։ Կարծում եմ այն ավելի հեշտ և արդյունավետ կդարձնի իմ աշխատանքը։
Խանութ սրահի մենեջեր
Ես վստահ եմ, որ այս դասերի շնորհիվ մենք կկարողանանք ավելի ճիշտ շփվել թե՛ մեր հաճախորդների, թե՛ աշխատողների հետ։ Այսուհետ կսահմանենք ավելի կոնկրետ նպատակներ և ամբողջ թիմով կփորձենք միասնական հասնել այդ նպատակներին ու ավելի բարելավել մեր վաճառքները։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։
Օպերատոր
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։