Դասընթացը տալիս է դասական վաճառքի մասին գիտելիքներ։ Ներկայիս զարգացող բիզնեսի աշխարհում և բարձր մրցակցային դաշտում աշխատելու համար հրատապ-կարևոր է նման դասընթացի կազմակերպումը։
Դասընթացը տալիս է դասական վաճառքի մասին գիտելիքներ։ Ներկայիս զարգացող բիզնեսի աշխարհում և բարձր մրցակցային դաշտում աշխատելու համար հրատապ-կարևոր է նման դասընթացի կազմակերպումը։
Մասնաճյուղի կառավարիչ
Իմ կատարած որոշումներից ամենաճիշտն է․ այս դասերն անցկացնել Հայկ Մանասյանի հետ, որի համար նույնիսկ 0,00000001% չեմ զղջացել։ Այս դասերն օգնեցին ինձ որ միայն գործնականում, այլև անձնականում։
Հիմնադիր տնօրեն
Շատ կարևոր դասընթացներ էին ինձ համար, քանի որ նոր եմ սկսում զբաղվել վաճառքներով և կսկսեմ կիրառել գիտելիքները գործը առավել արդյունավետ անելու համար։պրակտիկ կիրառելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու։ Հետաքրքիր միջավայր, բարձրակարգ մատուցում՝ թե՛ սպիկերի կողմից, թե՛ շրջապատող թիմի:
Շուկայի զարգացման գործակալ
Շատ բավարարված եմ, ստացա նոր գիտելիքներ, որը կօգտագործեմ ոչ միայն վաճառքի մեջ այլև առօրյա կյանքում։ 3 ժամյա դասերը գիտելիքներով հարուստ ու հեշտ ընկալելի էին։
Սուպերվայզեր
Դպրոցի մասին կարծիքս շատ բարձր է։ Շատ բացթողումներ ունեինք մեր պրակտիկայում, որ լրացրեցինք, և որի համար շատ շնորհակալ եմ։
Շուկայի զարգացման գործակալ
Կարծում եմ այս դասընթացները դրական ազդեցություն կունենան իմ հետագա աշխատանքների ճիշտ պլանավորման վրա։ Կարողացա բացահայտել իմ գնորդների տիպոլոգիաները, խմբերը, ռեժիմները։ Կարևորը իմացա, թե վաճառքի մեջ ինչեր դեռ չգիտեմ։
Զարգացման գծով պատասխանատու
Նույնիսկ ամենալավ վաճառողն էլ ժանանակ առ ժամանակ գիտելիքների թարմացման և փորձի փոխանակման կարիք ունի։ Կարծիքս միանշանակ դրական է։ Քննարկեցինք և բացահայտեցինք մեր մեջ մութ մնացած շատ հարցեր։
Զարգացման գծով պատասխանատու
Լսելով և սովորելով՝ հասկացա, որ կարող եմ ավելի լավ և արդյունավետ աշխատել։ Շնորհակալ եմ դպրոցին, որ ինձ տվեց լավ գաղափարներ և լավ լուծումներ։ Ամենակարևորը՝ շփվեցի մեծ աշխարհայացք ունեցող մարդու՝ Հայկ Մանասյանի հետ։
Զարգացման գծով պատասխանատու
Սովորեցի մի շարք կարևոր հմտություններ, որոնք անհրաժեշտ են վաճառքի ասպարեզում։ Այսուհետ նոր ձևով և նոր ոճով կկարողանամ աշխատել հաճախորդների հետ։
Զարգացման գծով պատասխանատու
Միշտ մեծ ցանկություն եմ ունեցել մասնակցել «Manassian Sales School» դասերին։ Միանշանակ հնարավորինս շատ մարդկանց եմ առաջարկելու մասնակցել այս դասընթացներին:
Սուպերվայզեր
Աշխատանքի մեջ կիրառեցինք մեր սովորածը և ստացանք մեր սպասելիքները։ Տրված գիտելիքները կարող են մեծ օգուտ տալ այն ժամանակ, երբ մոռանաս հին պատկերոցումները և սովորես նորը։ Արդյուքնում՝ պատվեր գրողից վերածվում ես վաճառողի։
Զարգացման գծով պատասխանատու
Շատ տպավորված ենք։ Մեզ օգնեցիք սպասարկումն ավելի արդյունավետ կազմակերպման հարցում։ Ձեր տված գիտելիքները կօգտագործենք նաև մեր թրեյնինգների ժամանակ, որի համար շատ շնորհակալություն։
Տնօրեն
Ձեզ հետ անցկացրած այս մի քանի շաբաթվա դասընթացների արդյունքում ես շատ բաներ հասկացա և սովորեցի: Դուք մատուցեցիք այն ինչ պակասում էր մեզ մեր աշխատանքում և ամենակարևորը, որ դա արեցիք սրտանց, պարզ և հասկանալի։
Տնօրեն
Կարծիքս դասընթացների մասին շատ դրական էր։ Հույսով եմ մեր ցանցով կհասնենք բարձր սպասարկման Ձեր տված գիտելիքների շնորհիվ։
Տնօրեն
Նախքան դասընթացը վստահ էի, որ ոչ մի նորություն չեմ լսելու, սակայն ընթացքում և՛ վերհիշեցինք ու ամրապնդեցինք, և՛ ուսումնասիրեցինք նոր թեմաներ։
Մասնաճյուղի կառավարիչ
Թրեյնինգը մաքսիմալ մոտեցված է ֆինանսական շուկայում վաճառքներին։ Նյութերի ներկայացումը կատարվում է մատչելի և հասանելի։
Մասնաճյուղի կառավարիչ
Շատ բարձր մակարդակ և որակ: Շատ տպավորված եմ: Ինձ մոտ կոնկրետ փոխվեց վաճառելու մոտեցումս: Դասընթացները մեր վաճառքի բաժնին բացի գիտելիքից նաև ավելի համախմբեց: Ուղղակի շնորհակալություն հայտնելը շատ քիչ է:
Փոխտնօրեն
Ուզում եմ հատուկ առանձնացնել և շեշտադրել պրն. Մանասյանի բանախոսական, ինչպես նաև՝ բանակցելու ունակությունները: Թե ինչպես են մեր աշխատակիցները հաջողությամբ կիրառում խորհուրդները և նյութերը, դա արդեն խոսում է թրեյնինգի բարձր օգտակարության մասին:
.
Մենք ստացանք գիտելիքներ, որոնք այսօր իրագործում ենք, որը շատ օգուտ է տվել մեր առօրյա աշխատանքին: Շնորհակալություն պրն. Մանասյանին մեզ հետ անկեղծ լինելու և բավականին գիտելիքներ տալու համար:
.
Այս ընթացքում ես հասկացա թե աշխատելու ընթացքում ինչքան թերություններ եմ թույլ տվել, որոնք կարող էի չանել, եթե ունենայի այս գիտելիքները։ Իսկ դասընթացը ավելի հետաքրքիր էր պարոն Մանասյանի հետ, մենք կարողանում էինք մեր հարցերը անկաշկանդ բարձրացնել։
Վաճառող-խորհրդատու
Դասընթացն ինձ դուր եկավ, տվեց փորձ, որը կարող է օգտագործել ոչ միայն վաճառք իրականացնելիս, այլ առհասարակ մարդկանց հետ շփվելով ․․․ Շնորհակալություն։
Վաճառող-խորհրդատու
Քանի որ առաջին անգամ էի գտնվում Ձեր թրեյնինգին, ինձ համար շատ բացահաայտումներ եղան, շատ բաներ սովորեցի իմ աշխատանքի հետ կապված, և այն իմ աշխատանքում կկիրառեմ։ Շատ շնորհակալ եմ Ձեզ հետաքրքիր դասընթացների համար։
Վաճառող-խորհրդատու
Տպավորիչ, հետաքրքիր և բարձրակարգ սպասարկման դասընթացների շնորհիվ ձեռք բերեցինք բարձր ինտելեկտ:
Մենեջեր
Հաճախելով այս դասընթացներին, հասկացա, որ վաճառելիս որոշ գործողություններ ճիշտ հերթականությամբ չեմ անում, իսկ այսուհետ կաշխատեմ ավելի արդյունավետ և պրոֆեսիոնալ:
Մենեջեր
Լինելով երկար տարիների աշխատող, թվում էր թե ամեն ինչ գիտեմ, այս դասերից հասկացա, որ միշտ էլ տեղ կա սովորելու:
Մենեջեր
Վստահ կասեմ որ մեկ ամսում ես ձեռք եմ բերել 10 տարվա աշխատանքային փորձ։ Ձեր կատարած աշխատանքը կարևոր է մեր երկրի զարգացման համար։
Մենեջեր
Մասնակցելով Manassian Sales School դասընթացներին ես բավական մեծ տպավորություն և գիտելիքներ ձեռք բերեցի և գիտելիքներիս պաշարը կրկնապատկեցի։ Շնորհակալություն եմ հայտնում դրական մթնոլորտի, որակյալ գիտելիքների և լավ տպավորությունների համար։
Մենեջեր
Ստացա դրական էմոցիաներ։ Անցածը կորդինացնելու, ճիշտ հիմքի վրա դնելու լուրջ դասընթնացներ էին։
Մենեջեր
Շատ հետաքրքիր և բովանդակալից դասընթացներ էին, մեծ հաճույքով էի գալիս յուրաքանչյուր դասին: Կարճ ժամանակում ստացա մեծ ինֆորմացիա, որի համար շատ շնորհակալ եմ: Մեծ հաճույքով նորից կմասնակցեի Ձեր դասընթացներին:
Մենեջեր
Նախ շնորհակալ եմ Ձեր ժամանակն ու ռեսուրսները ինձ տրամադրելու համար: Պրոֆեսիոնալ եք գործում, ընկերական ու մտերմիկ: Դրական ու հետաքրքիր դասընթաց էր, որի ժամանակ հասկացա, թե ինչեր չգիտեմ, ինչեր պիտի իմանամ ու ինչպես պիտի դառնամ պրոֆեսիոնալ սպասարկող:
Մենեջեր