Ընդհանուր մոտեցումը՝ հաճախորդակենտրոն, կարծում եմ շատ արդյունավետ է լինելու։ Շատ հավանեցի թրեյնինգի ընթացքում իրավիճակային Ձեր որոշումները՝ թրեյնինգի սցենարից շեղվել և լսարանին անհրաժեշտ ուղղությամբ տանել։
Ընդհանուր մոտեցումը՝ հաճախորդակենտրոն, կարծում եմ շատ արդյունավետ է լինելու։ Շատ հավանեցի թրեյնինգի ընթացքում իրավիճակային Ձեր որոշումները՝ թրեյնինգի սցենարից շեղվել և լսարանին անհրաժեշտ ուղղությամբ տանել։
.
Ստացա շատ օգտակար խորհուրդներ անկախ նրանից աշխատանքում կօգտագործվի էս ամենը, թե դրսում։ Համենայն դեպս մեծ բավարարվածություն ու խորհուրդներ ստացանք։ Շատ հաճելի էր ծանոթանալ, շփվել ու օգտակար խորհուրդներ ստանալ։
.
Ունեցաք մեծ ազդեցություն՝ Ձեր ասած «Power»: Կարծում եմ, Ձեր մտքերը պետք կգան ոչ միայն բիզնեսում, այլ նաև ազգին կարևորագույն գաղափարների շուրջ մոբիլիզացնելու և կրթելու կարևորագույն գործում։
.
«Թարմացանք» և վերհիշեցինք, ինչպես նաև ահագին նոր բան սովորեցինք։ Ինչպես նաև շատ բաների նայեցինք այլ տեսանկյունից։ Ընդհանուր կուրսը շատ հետաքրքիր էր և բովանդակալից։ Թրեյնինգը նաև շատ յուրօրինակ էր, չկրկնվող, նաև անմիջական։
.
Միանշանակ համաձայն եմ, որ ժամանակները փոխվել են և միանշանակ պետք է նայել առաջ, լինել հաճախորդակենտրոն․ դա է բիզնեսի բանալին։ Համաձայն եմ Ձեր հետ, որ պետք է փոխել կարգախոսը «արագ, մատչելի, որակով»-ի փոխարեն «թարմ, համեղ, որակով»։ Դուք ցույց տվեցիք Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմը դիմադրելով մի ամբողջ 60-հոգանոց դահլիճի։
.
Ստացա շատ դրական էմոցիաներ և ձեռք բերեցի շատ օգտակար գիտելիքներ։ Շատ ուրախ եմ մասնակցելու համար։
.
Շնորհակալ եմ շատ այս պրակտիկ դասի համար։ Ես ինքս ինձ համար շատ բան բացահայտեցի և հասկացա։
.
Ձեր հետ իսկապես այն ինչ թեթև է՝ ավելի շուտ է վերև բարձրանում։
.
Շատ տպավորված եմ Ձեր աշխատելաոճից։ Շատ հետաքրքիր էր։ Ամրապնդեցի արդեն ունեցած գիտելիքներս։ Ունեմ շատ դրական էմոցիաներ։
.
լուրջ ու բազմաբովանդակ ինֆորմացիայով հագեցած կուրս էր։ Շատ տիպիկ ու ժամանակին համապատասխան՝ յուրօրինակ և հետքրքիր լուծումներով, խորհուրդներով ու վերլուծություններով։
.
Շատ տպավորված եմ Ձեր վարած գրագետ, ադեկվատ, պրոֆեսիոնալ դասընթացով։ Բավականին ծավալուն և արժեքավոր ինֆորմացիա կարողացաք փոխանցել մեզ այս կարճ ժամանակահատվածում։
.
Սեմինար-դասընթացը բավականին հետաքրքիր էր։ Թվում էր, թե այն, ինչի մասին խոսվում էր լիարժեք ծանոթ է քեզ, բայց հետո հասկանում ես, որ բավականին նոր ու հետաքրքիր ինֆորմացիա ստացար։
.
Ձեր կողմից շատ գրագետ և հասանելի մատուցման շնորհիվ, բոլոր ազդակները դարձան ընդունելի, սխալների քննարկումները դարձան հաճելի և պաշտպանողական ռեֆլեքսը մղվեց հետին պլան։ Ես անձամբ մեծ ջանքեր կգործադրեմ իմ էմոցիոնալ ինտելեկտի զարգացման և ճիշտ հունի մեջ պահելու ուղղությամբ։
.
Շատ ցանկալի է, որ հենց Ձեր մասնակցությամբ պարբերաբար դասընթացներ ունենանք: Բավականին խորն էիք ուսումնասիրել կազմակերպությունը: Ըստ իս, դասընթացը կունենա իր խոր ազդեցությունը։
.
3 հագեցած, կրթող, բացահայտող, ոգեշնչող և ոգևորող օրեր. իմացա ավելին, քան գիտեի, սովորեցի, թե ինչպես կարող եմ օգտագործել և աշխատանքի մեջ կիրառել գիտելիքներս ու փորձս, և հասկացա, որ իմանալ ու իմացածը օգտագործելը տարբեր բաներ են։
.
Բարդ թվացող աշխատանքը Ձեզ լսելուց հետո կարծես թե թվաց հեշտ։ Ամեն դեպքում Ձեզ հաջողվեց սեր արթնացնել դեպի իմ աշխատանքը, քանի որ որոշակի բարդությունների պատճառով ես հիասթափություն էի ապրում։
.
Շատ հետաքրքիր էր թե Ձեր խոսքը, թե Ձեր ընտրած նյութերը։ Կարծում եմ, որ կկարողանամ օգտագործել այն բոլոր գործիքները, որ ստացա այս 3 օրվա ընթացքում։
HR
Պարոն Մանասյանի տված հմտությունների արդյունքում հասկանալի է դառնում այն, որ կառավարման էֆֆեկտիվության մեջ ինչ կարևորություն ունի սինխրոնիզացիան։ Բացի այդ հասկացա նաև էմոցիոնալ առումով կառավարչի դերը կազմակերպության մեջ և այսուհետ կփորձեմ ավելի նպաստել Տաշիր Պիցցայի որպես բարձր բրենդի կազմակերպության զարգացմանը իմ ձեռք բերած գիտելիքներով։
.
Շնորհակալ եմ բոլոր գիտելիքների համար։ Բավականին հետաքրքիր և օգտակար էր։ Դուք շատ լավ դասախոս եք՝ մատուցում եք բավականին պարզ։ Ձեր գիտելիքների ծավալը շատ մեծ է։ Դուք մեր չգիտակցած հմտությունները դարձրք գիտակցված։
.
Ուրախ ենք, որ հենց դուք եք եղել վաճառքի ճիշտ և արդյունավետ կազմակերպման թեմայի մատուցողը։ Սովորեցինք թիմով աշխատելու փոքրիկ քայլերը։ Թեմաները բավականին կարևոր էին։ Շատ շնորհակալություն գիտելիքների հաղորդման համար։
.
Անչափ շնորհակալ եմ պարոն Մանասյանին՝ ամենակրեատիվ, հանդուրժող և ամենապայծառ թրեյները լինելու համար։ Մտքերն ու պնդումները կառուցված էին շատ մատչելի։ Շնորհակալ եմ մեզ կրթելու և ամենապայծառ պրեզենտացիաները ներկայացնելու համար։
.
Ես մասնակցել եմ բազմաթիվ դասընթացների, բայց շատ տպավորված եմ թե՛ նյութից և թե՛բավականին մատչելի մատուցումից։ Շատ շնորհակալ եմ համբերատարության համար, ամեն ինչ հիանալի էր։
.
Կցանկանայի շնորհակալույթուն հայտնել բովանդակալից նյութի և հաճելի ժամանակի համար։ Նկատեցի, որ Ձեր դասերի ընթացքում մեր խումբը դարձավ իրական «թիմ» ։ Շնորհակալ եմ թարմ տեղեկատվություն տրամադրելու համար։
.
Ինձ համար բացահայտեցի շատ նոր ու օգտակար ինֆորմացիա վաճառքի ոլորտից, ինչը բավականին զարգացնող էր և միևնույն ժամանակ կարևոր, Թրեյնինգն անցնում էր հետաքրքիր և չհոգնեցնող։ Ամեն ինչ լավ էր, շնորհակալություն։
.
Երկու ամիս շարունակ անցկացված հագեցած թրեյնինգը բոլորիս համար ուսանելի էր։ Հատկապես գնահատելի է նյութի շատ դիպուկ ու հասկանալի ներկայացումը։ Շնորհակալ եմ դրական էմոցիաների, օգտակար գիտելիքների և խորհուրդների համար։
.
Դասընթացների բովանդակությունը հետաքրքիր էր և ինձ համար նորություններով լի։ Շնորհիվ ձեր թրեյնինգների հետաքրքրություն և սեր առաջացավ վաճառքի ոլորտի նկատմամբ։
.
Ընդհանուր առմամբ կտամ դրական գնահատական։ Ներկայացված նյութը հագեցած էր մեծ ծավալի կարևոր ինֆորմացիայով։
.
Անչափ հետաքրքիր էր։ Համեմատություն անցկացրեցի փորձնական գիտելիքի և համաշխարհային փորձի հետ։
.
Շնորհակալություն հետաքրքիր և օգտակար թրեյնինգի համար։ Մեծ հաճույք և բավականություն եմ ստացել։ Շնորհակալություն նաև նոր գիտելիքների, դրական էմոցիաների և թիմային համախմբվածության համար։
.
Այսքան ժամանակ մասնակցել եմ բազմաթիվ սեմինարների, բայց Հայկ Մանասյանի թրեյնինգը եղավ ինձ համար առանձնահատուկ: Խոսում էր շատ մանրամասներով, մատչելի ու հասանելի:
Ոսկե տնօրեն
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։