Սովորեցի բարձրակարգ և պրոֆեսիոնալ սպասարկման մեխանիզմները: Սովորեցի արժևորել ապրանքը և ճիշտ ներկայացնել գնորդին:
Սովորեցի բարձրակարգ և պրոֆեսիոնալ սպասարկման մեխանիզմները: Սովորեցի արժևորել ապրանքը և ճիշտ ներկայացնել գնորդին:
Մենեջեր
Ունենալով երկար տարիների փորձ այս ոլորտում, դասերի օգնությամբ ազատվեցի այն սխալներից, որոնք մինչ այժմ արել եմ վաճառքի ընթացքում:
Մենեջեր
Շատ հաճելի էր, շատ դրական էմոցիաներ և գիտելիքների մեծ պաշար ստացա:
Մենեջեր
Շատ մեծ բավականություն ստացա մեր դաընթացներից։ Պրոֆեսիոնալ մոտեցում և մարդու հոգեբանության լուրջ գաղտնիքներ սովորեցինք։
Մենեջեր
Ես կյանքում սիրում եմ գեղեցիկը և դրական էմոցիաներ, որը ստացա Ձեր դասերի ընթացքում։ Իմ կարծիքով նման վերապատրաստումները պետք է շարունակական լինեն։
Մենեջեր
Ես սրտանց շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընկերության լավ կատարած աշխատանքի համար, որը շատ մեծ ազդեցություն կթողնի նաև իմ անձնական կյանքի վրա։
Մենեջեր
Ըստ իս այս թրեյնինգը շատ արդյունավետ է վաճառքի հետ կապ ունեցող ցանկացած ընկերության համար: Թրեյնինգից հետո իմ մոտեցումը բաժանվել է առաջ և հետո մասերի: Շնորհակալ եմ, որ օգնեցիք գիտակցել և հասկանալ նախկինում արած սխալներս:
Մենեջեր
Շատ դրական և իմաստալից անցավ ժամանակը: Շնորհակալ եմ այդքան հասանելի, յուրօրինակ ու հմտություններով լի այս կարևորագույն թրեյնինգը ստեղծելու համար:
Մենեջեր
Ստացանք վաճառքի ավելի ճիշտ մեխանիզմների կիրառում, որի արդյունքում բարձր պրոֆեսիոնալիզմով կիրականացնենք բարձրակարգ սպասարկում: Շատ շնորհակալ եմ բազմակողմանի գիտելիքների համար։
Մենեջեր
Դասընթացը շատ օգտակար էր։ Շատ տեսական գիտելիքներ ստացա, որոնք միաժամանակ սկսեցի կիրառել աշխատանքում։ Ամենակարևոր փոփոխություններից էր, որ սովորեցրեց ստանդարտներից դուրս իրականացնել ճիշտ վաճառք։
Գործակալ
Դասերի սկզբում՝ առաջին իսկ հանդիպումից, ոգևորություն առաջացավ մաքսիմալ սերտել այն «օգուտները», որոնք տալու եք։ Սկսեցինք դիտարկել, որպես արժեք և սկսեց էլ ավելի կարևորվել այն ինչով զբաղվում ենք։ Ստեղծվեց այնպիսի միջավայր, որը թույլ տվեց կատարելագործվել ու հասնել լավ արդյունքի։
Գործակալ
Շնորհակալություն մեզ հետ կիսելու Ձեր փորձը, այս չափ սրտացավորեն մեզ վերաբերվելու և խորը գիտելիքներ տալու։ Դասընթացի կարևորագույն ձեռքբերումը ինձ համար՝ վաճառքը ընկալել որպես արվեստ և նույնը պահանջել դիմացինից։
Գործակալ
Հիանալի թրեյներ, դրական անձնավորություն է պրն․ Մանասյանը, ով շատ հետաքրքիր կառավարեց դասերը։ Սովորեցի ճիշտ կառավարել սպասարկող անձնակազմին և սովորական մարդկանցից ստանալ արտասովոր լավ արդյունք։ Սովորեցի ճիշտ աշխատել հաճախորդների հետ և շատ այլ օգտակար գործիքներ։ Սիրեցի Ձեզ, Ձեր դպրոցը և անպայման կպատմեմ իմ փորձառության մասին։
Խանութ սրահի մենեջեր
Դասընթացը շատ լավ էր կազմակերպված։ Շատ բացահայտիչ էր և լի էր դրական տպավորություններով։ Ես բավականին նոր բաներ իմացա։ Թրեյներ՝ Հայկ Մանասյանը անկասկած պրոֆեսիոնալ է։ Շատ շնորհակալ եմ։
Խանութ սրահի մենեջեր
Այս դասից ստացել եմ ինձ համար շատ անհրաժեշտ ինֆորմացիա, որոնք կկիրառեմ իմ աշխատանքում։ Սկսել եմ մտածել այլ կերպ։ Շնորհակալ եմ թեմաները մատչելի և հասկանալի մատուցելու համար։
Խանութ սրահի մենեջեր
Դպրոցն այսօր ստեղծում է մի գեղեցիկ մթնոլորտ,որի միջոցով ոչ միայն դու սկսում ես լավ սպասարկել, այլ լցվում ես հույսով, որ քեզ այս քաղաքում մի օր լավ կսպասարկեն:
Հաճախորդների սպասարկման աշխատակից
Շատ տպավորված եմ դասընթացներից, շատ հետաքրքիր էր և օգտակար: Շնորհակալ եմ պրն. Մանասյանից ստացած գիտելիքների համար:
Հաճախորդների սպասարկման աշխատակից
Հիանալի ուսուցում, հոգատար վերաբերմունք: Շատ շնորհակալություն դասի համար:
Հաճախորդների սպասարկման աշխատակից
Շնորհակալ եմ բարձր մակարդակի ուսուցման համար։ Թրեյնինգը մեզ օգնեց հմտություններն ավելի գրագետ դարձնել։
.
Շատ հաճելի էր և հետաքրքիր, կարծում եմ, որ բոլոր մարդիկ՝ անկախ տարիքից, միշտ ունեն սովորելու որևէ բան։ Շնորհակալություն Հայկ Մանասյանին՝ դասընթացների համար։
.
Հարգելի Հայկ, շատ հաճելի էր ծանոթությունը Ձեզ հետ, որպես պրոֆեսիոնալ մասնագետի։ Հետագա գործունեությանս ընթացքում կօգտագործեմ այս ընթացքում ձեռք բերված գիտելիքներս և դրանք կտան իրենց դրական արդյունքը։
.
Իմ կարծիքով առաջին հերթին Դուք շատ լավ հոգեբան եք։ Կարողանում եք հասկանալ յուրաքանչյուր մարդուն և կարողանում եք շփվել ամեն տեսակ մարդու հետ։Ուսուցումը կատարում եք շատ պարզ, մատչելի, մանրակրկիտ։
PMU մասնագետ
Միայն կարող եմ լավ և դրական կարծիք հայտնել Ձեր անձի, կատարած աշխատանքի վերաբերյալ։ Թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես մարդ հաճելի էր Ձեր հետ աշխատել։
PMU մասնագետ
Դասընթացի նյութը ներկայացվեց բավականին մատչելի, արդարացան սպասելիքներս։ Ստացված նյութը և մեթոդները կիրառելի են վաճառք իրականացնելիս։
.
Թրեյները շատ գրագետ էր։ Նյութը ներկայացվեց շատ դինամիկ, Լսելը շատ հետաքրքիր էր։ Անընդհատ բերվում էին օրինակներ, որպեսզի նյութը հեշտ յուրացնենք։ Ծանոթացա վաճառքի մեթոդների, որոնք չգիտեի։
.
Բովանդակությունը հետաքրքիր և ծավալուն էր։ Թրեյները բավականին գրագետ և արդյունավետ էր անցկացնում դասընթացը։ Հետաքրքիր քեյսեր ունեցանք։
.
Կարծիքս Ձեր գործունեության մասին շատ տպավորիչ է։ Ձեռք բերեցինք գիտելիքներ, որոնք կօգտագործենք մեր գործունեության մեջ և կունենանք դրական արդյունքներ։ Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, էլ ավելի կատարելագործված գիտելիքներ փոխանցելու համար։
Տնօրեն
Տպավորիչ էր։ Խորհուրդ կտամ շատ մարդկանց։ Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, նյութերը շատ ինֆորմատիվ էին։
Տնօրեն
Շատ դրական կարծիք ունեմ։ Այս ընթացքում սովորեցին շատ բաներ, սովորեցին ճիշտ մտածել։ Ծանոթացանք շատ մարդկանց հետ Մանասյանի գլխավորությամբ։ Ճանաչեցի մի մարդու, ով շատ կարևոր դեր ունի մեր երկրում իր գիտելիքներով։
Տնօրեն
Ցանկացած անձ որակով վաճառք իրականացնելու համար պետք է ստանա այս կրթությունը։ Կարևոր հանգամանքներից մեկը՝ դասընթացը կիրառելի է և ախատանքի մեջ և դրանից դուրս։
Խնդրահարույց վարկերի մասնագետ