Ես չգտա չափման որևէ միավոր կամ հատուկ խոսքեր, ուղղակի կասեմ, որ Ձեր կատարած աշխատանքը իսկապես անգնահատելի է, փոխանցած գիտելիքները՝ անգին:
Ես չգտա չափման որևէ միավոր կամ հատուկ խոսքեր, ուղղակի կասեմ, որ Ձեր կատարած աշխատանքը իսկապես անգնահատելի է, փոխանցած գիտելիքները՝ անգին:
Մենեջեր
Այն ամենն, ինչ մենք ստացանք, իր մեջ ներառում է պրն. Մանասյանի սեփական գիտելիքների, գաղափարների, աշխատանքի կատարյալ իմացության և բարձր պրոֆեսիոնալիզմի փայլուն դրսևորումը:
Մենեջեր
Սովորել եմ վաճառել ավելի արագ, թանկ և արդյունավետ:
Մենեջեր
Դասընթացների ընթացքը հետաքրքիր էր, իր մեջ պարունակում էր օգտակար ինֆորմացիա։ Սենյակային միջավայրը լիարժեք տրամադրում էր դասընթացին էլ ավելի հաճույքով մասնակցել։
Վաճառքի պատասխանատու
Մասնակցելով դասընթացներին ստացա ավելի շատ ինֆորմացիա և ձեռք բերեցի գիտելիք վաճառքի և հաճախորդի հետ շփման հետ կապված։ Միշտ կհիշեմ դասընթացների մասին և այստեղ ստացածս գիտելիքների մասին։
Վաճառքի պատասխանատու
Դրական տպավորություններով լի դասաժամերը, ուսումը, շփումը Պարոն Մանասյանի հետ տվեցին բավական գիտելիքներ և դրական էմոցիաներ։ Շնորհակալ եմ շատ Պարոն Մանասյանին։
Վաճառքի պատասխանատու
Շնորհակալ եմ հագեցած կուրսի համար։ Շատ կարևոր հարցեր քննարկվեցին։ Ինֆորմացիան բավականին օգտակար էր և կարևոր հետագա աշխատանքային աճի համար։ Բացի պրոֆեսիոնալ հմտություններ ստանալուց, դասընթացների ժամանակ զինվում էինք դրական էմոցիաներով և ցանկություններով շարունակել շարժվել առաջ։
Խանութ սրահի մենեջեր
Տպավորություններս դրական են, ամեն ինչից տպավորված եմ թե՛ ուսուցման ընթացքից, թե՛ գիտելիքի փոխանցման ձևից ու մեթոդից։ Ունեցա շատ նոր բացահայտումներ, ձեռք բերեցի նոր գիտելիքներ և հմտություններ։
Խանութ սրահի մենեջեր
Շնորհակալ եմ պարոն Մանասյանին դասընթացների համար։ Պրոֆեսիոնալ մոտեցում ունեցող դրական անձնավորություն, ումից հնարավոր չէ ինչ-որ բան չսովորել։ Դասերից շատ մեծ հիացմունք ստացա։
Վաճառքի մասնագետ
Շնորհակալ ենք գեղեցիկ և կազմակերպված թրեյնինգի համար, ինչպես նաև շատ օգտակար գիտելիներ ստանալու և պրակտիկայում կիրառելու համար։
.
Գոհ եմ, բավականին ճիշտ և պետքական խորհուրդներ վերցրեցինք։ Շատ շնորհակալություն:
.
Շատ հետաքրքիր էր։ Անկախ այն ամենից ինչ գիտես, միշտ էլ կա նորը սովորելու կարիք։ Անչափ շնորհակալ եմ Հայկ Մանասյանին և մեր ընկերությանը՝ նման հնարավորություն ընձեռնելու համար։
.
Թրեյնինգի նյութը հետաքրքիր էր։ Առկա էին տարբեր մեթոդներ, ներկայացնում էին պրակտիկ օրինակներ։ Պրն Մանասյանը նյութը մատուցեց հասկանալի, հարցերի միջոցով պարզաբանեցինք առաջացած հարցերը։
.
Սեմինարի նյութը հնարավորություն տվեց ավելի կատարելագործվել և հաճախորդի հետ ավելի ճիշտ աշխատել։ Պրն․ Մանասյանը շատ գրագետ էր և պրոֆեսիոնալ։ Լավ էր տիրապետում իր գործին և նյութը ներկայացնում էր մատչելի։
.
Շնորհակալ եմ պրն Մանասյանից գիտելիքների նոր գունապնակ տրամադրելու և ուղղորդելու համար։ Հնարավորություն ունեցանք ևս մեկ անգամ ուսումնասիրել և մեզանում ամրապնդել վաճառքի հմտությունները։
.
Կարծիքս միմիայն դրական է։ Զինվել ենք մեր աշխատանքը արդյունավետ և նպատակային կատարելու համար անհրաժեշտ արժեքավոր գիտելիքներով։ Այս բովանդակալից և ուսուցանող դասընթացից հետո օգտակար գործողության գործակիցը շատ ավելի կբարձրանա։
Մենեջեր
Շատ հետաքրքիր կազմակերպված դասընթացներ էին։ Մեզ լիքը գիտելիքներ և հմտություններ տվեցին, որոնք կարող ենք օգտագործել և աշխատանքի մեջ, և մեր անձնական կյանքում։ Լավ խորհուրդը, մի խուրջին ոսկուց թանկ է։ Շնորհակալ ենք մեզ լիքը ոսկիներ տալու համար։
Մենեջեր
Մանասյան վաճառքի դպրոցում սովորելու ընթացքում ձեռք ենք բերել գիտելիքներ և հմտություններ։ Ավելի պրոֆեսյոնալ ենք դարձել մեր գործում։ Սպասարկման մեջ այն ժամանակ առաջնահերթությունը ապրանքի դասավորվածությունն էր և մենք ավելի եսակենտրոն էինք, իսկ այժմ անցնելով այս դասընթացները դարձել ենք հաճախորդակենտրոն։
Մենեջեր
Այս դասընթացը արդյունավետ է թէ սկսնակ և թէ փորձառու մասնագետների համար։ Ինձ համար առավել կարևորը հարցերի հերթականության ճիշտ կիրառումն էր։
Վարկային մասնագետ
Դասընթացը հետաքրքիր էր նրանով, որ կոնկրետ ներկայացված էր վաճառքի մեթոդները և պլանավորումը։ Մինչ այս մենք անում էինք այդ քայլերը առանց ճիշտ ձևակերպումները իմանալու։
Վարկային մասնագետ
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պրն․ Մանասյանին հետաքրքիր, դյուրըմբռնելի և հագեցած թրեյնինգի համար։
Վարկային մասնագետ
Ընդգծելով վաճառքի պրոցեսի ճիշտ հերթականությունը և հաճախորդի տեսակները, հասկացանք փուլերի հերթականության պահպանման կարևորությունը, որպեսզի կարողանաս հասնել ցանկալի արդյունքին:
Մենեջեր
Այնքան հասկանալի և եռանդով էր բացատրվում ամեն ինչ, որ չհասկանալու տարբերակ ուղղակի չկար:
Մենեջեր
Ստացա բավականին դրական լիցքեր։ Անկեղծ ուրախ եմ շատ, որ մասնակցեցի տվյալ դասընթացին։
Վաճառքի պատասխանատու
Բավականին անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերեցինք, ուսուցումը շատ մատչելի էր ընկալման տեսակետից։ Մեծ կարևորություն էր իմ համար տեսությունների և պրակտիկի համադրությունը։
Վաճառքի պատասխանատու
Ձեր կարևոր շեշտադրումները մեզ որպես լավ վաճառող դարձնելու գործում անչափ կարևոր են թե՛ մեր և թե՛ մեր ընկերության համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ Պարոն Մանասյան Ձեր պրոֆեսիոնալ ու համբերատար աշխատանքի համար։
Վաճառքի պատասխանատու
Շատ իմաստալից և կարևոր դասընթաց էր, շատ հաճելի մթնալարտ։ Անձամբ ես շատ բան սովորեցի և կօգտագործեմ դա ոչ միայն աշխատավայրում, այլ նաև առօրյա կյանքում։ Կարծում եմ՝ շատ լավ կլինի, եթե բոլոր աշխատողները մասնակցեն այս դասընթացին։
Վաճառքի մասնագետ
Ես մեծ ոգևորությամբ և սիրով մասնակցեցի Հայկ Մանասյանի թրեյնինգներին։ Ստացա մեծ բավարավածություն և բազում գիտելիքներ։ Շնորհակալ եմ անկեղծ ու բաց ընդունելության, անմիջական շփման համար։ Յուրաքանչյուր սեմինարից հետո հեռացել եմ բարձր տրամադրությամբ։
Վաճառքի մասնագետ
Շատ շնորհակալություն պարոն Մանասյանին և իր անձնակազմին շատ ջերմ և սիրալիր վերաբերմունքի համար։ Շնորհակալություն պարոն Մանասյանին իր տված գիտելիքների համար, որոնք կկիրառեմ թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում։
Վաճառքի մասնագետ
Շատ ուրախ եմ նոր գիտելիք ձեռք բերելու համար։ Շատ հետաքրիր և հաճելի անցան բոլոր դասերը։ Գրագետ և հետաքրքիր անցկացված դասընթաց էր։
.