Manassian sales school-ը մեզ տվեց բազմազան գիտելիքներ, հաճելի պահեր, որը մենք հաստատ կօգտագերծենք աշխատանքում։ Այն ամենը ինչը մենք մտածում էինք հարկավոր չի արդեն դարձել է հարկավոր։ Աշխատում ենք հանգիստ և ժպտում ենք բոլորին։
Manassian sales school-ը մեզ տվեց բազմազան գիտելիքներ, հաճելի պահեր, որը մենք հաստատ կօգտագերծենք աշխատանքում։ Այն ամենը ինչը մենք մտածում էինք հարկավոր չի արդեն դարձել է հարկավոր։ Աշխատում ենք հանգիստ և ժպտում ենք բոլորին։
Մենեջեր
Դասընթացները շատ պարզ էին ըմբռնելի ամեն դասի գալուց մեծ հաճույք եմ ստացել։ Ամեն ինչ բարձր մակարդակի մեջ էր արված։
Վաճառքի պատասխանատու
Իմ համար այդ դասերի ժամանակ բացվեցին նոր և ավելի հետաքրքիր դռներ, որոնք ես մեծ հաճույքով անցա Պարոն Մանասյանի հետ։ Մեծ հարգանքով հաջողություն եմ ցանկանում Պարոն Մանասյանին և ուզում եմ, որ միշտ լինի առաջատար մասնագետների կողքին։
Վաճառքի պատասխանատու
Ամեն բան շատ լավ և դրական էր։
Վաճառքի պատասխանատու
Հրաշալի հնարավորություն է իմացություններն ամրապնդելու համար։ Շնորհակալ եմ պարոն Մանասյանին թե՛ գիտելիքների, թե՛ հոգեբանական մոտեցման համար։ Ստացա լավ կրթություն, որը հետագայում շատ կօգնի։
Վաճառքի մասնագետ
Իմ կարծիքը պարոն Մանասյանի մասին շատ դրական է։ Ես հաճույքով լսում էի նրան։ Թրեյնինգից շատ բան եմ սովորել և կփորձեմ այդ ամենը կիրառել իմ աշխատանքում և ընդհանրապես՝ կյանքում։
Վաճառքի մասնագետ
Ես շատ շնորհակալ եմ պարոն Մանասյանին։ Նրա շնորհիվ մենք ստացանք սպասարկման ոլորտի վերաբերյալ բավարար գիտելիքներ։ Կփորձենք կիրառել այս ամենն աշխատանքի մեջ։
Վաճառքի մասնագետ
Շատ հիացած և մի քիչ հուզված ենք գնում։ Սովորեցի շատ բաներ որոնք կօգտագործեմ ոչ միայն աշխատանքի մեջ՝ նաև առօրյայում։ Սովորեցի իմ կատարած աշխատանքը կատարել ավելի գրագետ և գեղեցիկ։
Մենեջեր
Շատ տպավորված եմ հեռանում դասընթացից։ Շատ շնորհակալություն պարոն Մանասյանին շատ գրագետ և հասկանալի սովորեցնելու համար։
Մենեջեր
Շատ հաճելի և օգտակար փորձառություն էր: Ստացած գիտելիքներս կօգնեն իմ հետագա գործողություններն ավելի ռացիոնալ կազմակերպելու համար:
Տնօրեն
Դասընթացները շատ արդյունավետ էին, ստացա բավարար տեղեկատվություն և թեմաներ: Շնորհակալություն պրն. Մանասյանին բիզնես կրթություն տրամադրելու համար:
Տնօրեն
Նմանատիպ հանդիպում-դասընթացները հնարավորություն են տալիս կարծրացած տեսակետի վերանայման և վերաարժեքավորման: Դասերը բովանդակալից էին, ուսուցողական և նպատակային, իսկ մեջբերումներն ու օրինակներն ավելի էին ամրացնում ստացած գիտելիքները:
Տնօրեն
Դասընթացները շատ արդյունավետ էին, բայց ոչ բավարար՝ տևողությունը քիչ էր: Ընդհանուր առմամբ գոհ եմ ու շատ տպավորված:
Տնօրեն
Դասընթացն օգնեց, որ էլ ավելի լավ կազմակերպենք մեր աշխատանքը, որպեսզի ունենանք հնարավորինս ավելի շատ գոհ հաճախորդ և բարձրակարգ սպասարկում:
Տնօրեն
Համոզված եմ, որ այդ դասընթացների ժամանակ ստացած բավական օգտակար ինֆորմացիան բազմիցս կօգտագործենք մեր աշխատանքում: Շնորհակալություն բովանդակալից և հետաքրքիր դասընթացների համար:
Տնօրեն
Այն ինչ սովորեցի, շատ բան կտա իմ գործի մեջ: Շատ հաճելի էր Մանասյանի հետ աշխատելը ու դեռ շատ բաներ էլ կարելի էր սովորել:
Տնօրեն
Կցանկանայի, որ նման դասընթացները հաճախակի լինեին մեր բնագավառում։
Վաճառքի մասնագետ
Շատ շնորհակալ եմ պարոն Մանասյանին իր տված գիտելիքների և կիրթ մոտեցման համար։ Սովորեցի լինել ավելի համբերատար, համարձակ և խելացի։ Թրեյնինգից շատ մեծ բավականություն ստացա։
Վաճառքի մասնագետ
Շատ թրեյնինգների եմ մասնակցել, բայց ավելի խորը գիտելիքներ ստացա պարոն Մանասյանի տված դասերից։ Դասընթացն ինձ տվեց ամեն ինչ՝ թե տեսական գիտելիքներ, թե՛ պրակտիկ հմտություններ ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում։
Վաճառքի մասնագետ
Դասընթացը բովանդակային և աշխատանքի կազմակերպման առումով բավական արդյունավետ էր: Այն հավելյալ ազդակ հանդիսացավ, որպեսզի աշխատանքի կազմակերպման մեջ ուշադրություն դարձնենք ամենակարևոր կետերի վրա:
Տնօրեն
Անկեղծ ասած դասընթացը շատ հետաքրքիր անցավ: Շատ գոհ ու շնորհակալ եմ:
Տնօրեն
Շատ դրական, ուսուցողական և հաճելի դաընթացների էին, իսկ անձնակազմն էլ շատ ադեկվատ և խելացի:
Տնօրեն
Այս դասընթացի շնորհիվ սկսել եմ պլանավորել իմ առօրյան և դնում եմ նպատակներիս իրականացման ժամկետներ: Դա օգնում է ինձ ճիշտ կազմակերպել իմ կյանքը:
Տնօրեն
Շնորհակալ եմ բարձր մակարդակի դասընթացների համար:
Տնօրեն
Սովորեցի պլանավորել անելիքներս՝ առաջնահերթություն տալով կարևոր և հրատապ գործերին, մոտիվացնել և KPI-եր օգտագործելով աշխատել, առաջնորդվել SMART մոդելով և կիրառել KANO-ի մոդելը, որը նույնպես շատ կարևոր է:
Տնօրեն
Այս դասընթացների ընթացքում ավելի կատարելագործեցի և զարգացրեցի բազային գիտելիքներս, ինչի շնորհիվ ավելի դյուրին է դարձել աշխատելը: Դրանք կիրառում եմ աշխատանքի մեջ և աշխատակիցների հետ՝ ավելի լավ սպասարկում ունենալու համար և ավելի հաճախորդակենտրոն դառնալու համար:
Տնօրեն
Պարոն Մանասյանի թրեյնինգների շնորհիվ մենք սովորեցինք բարձրացնել մեր խանութ-սրահի սպասարկման որակը։ Կարողացանք նույնիսկ ավելի լավ հասկանալ մեր էմոցիաները տարբեր իրավիճակներում։ Կյանքում նույնպես կկիրառենք։ Շնորհակալություն։
Վաճառքի մասնագետ
Հայկ Մանասյանի տված դասընթացներից ստացա մեծ բավականություն։ Ավելի քան վստահ եմ, որ Ձեր խորհրդի, մասնագիտական մոտեցման և հստակ տեղեկատվության շնորհիվ աշխատանքային գործընթացում չենք հանդիպի դժվարությունների և խնդիրների։
Վաճառքի մասնագետ
Շնորհակալ եմ, պարոն Մանասյան։ Շատ տպավորված եմ Ձեր դասերից։ Շատ լավ ու ճիշտ մատուցում եք Ձեր գիտելիքները։ Տպավորությունս շատ մեծ է։ Հուսով եմ՝ նորից կհանդիպենք։
Վաճառքի մասնագետ
Շնորհակալություն եմ հայտնում Հայկ Մանասյան ՄԱՐԴ տեսակից՝ պոզիտիվ, ուրախ: Ստացած գիտելիքներս ոչ միայն գործածելի է աշխատանքի ընթացքում, այլ (անձնական) կյանքում:
Մենեջեր