Ուզում եմ ասել, որ մասնագիտական գիտելիքից բացի Ձեր դասընթացներն ունեին նաև դաստրիարակիչ բնույթ։ Կարևոր է այս ամենը լսել կոմպետենտ մարդուց, որ բիզնեսն ու բարոյականությունն իրար չեն հակասում։ Մեծ հաճույք եմ ստացել Ձեր դասընթացից ու Ձեզ հետ շփվելուց։
Ուզում եմ ասել, որ մասնագիտական գիտելիքից բացի Ձեր դասընթացներն ունեին նաև դաստրիարակիչ բնույթ։ Կարևոր է այս ամենը լսել կոմպետենտ մարդուց, որ բիզնեսն ու բարոյականությունն իրար չեն հակասում։ Մեծ հաճույք եմ ստացել Ձեր դասընթացից ու Ձեզ հետ շփվելուց։
Բաժնի ղեկավար
Շատ հետաքրքիր ու օգտակար թրեյնինգ էր, կարծում եմ բավական օգտակար կլինի հետագայում անշարժ գույքի ոլորտում և ոչ միայն, նաև վաճառքային պրոցեսներում կարող ենք կիրառել։
Գործակալ
Շնորհակալություն նոր գիտելիքների համար։ Դասընթացը շատ հետաքրքիր էր։
Հեռախոսազանգերին պատասխանող մենեջեր
Ընդհանուր առմամբ դասընթացը շատ հագեցած էր։ Սովորեցինք նոր գիտելիքներ։ Իմ կարծիքով quiz-ները շատ հետաքրքիր էր գործնական աշխատանքի համար։ Շնորհակալություն։
Հեռախոսազանգերին պատասխանող մենեջեր
Հետաքրքիր տպավորիչ դասընթացներ էր։ Ամեն բան մտածված էր թիմի որակը գործարքի հասնցելու համար։
Գործակալ
Հարգելի պրն․ Մանասյան, շատ հաճելի ու պարտավորեցնող էր Ձեզ հետ աշխատելը։ Հաճելի էր, որովհետև տիրապետում եք բազային ու հմուտ գիտելիքի։ Պարտավորեցնող էր, որովհետև «մեղք» էր Ձեր տվածը չվերցնելը։
Գործակալ
Կարծիքս շատ դրական է մեր ունեցած դասընթացի վերաբերյալ։ Ստացա շատ պետքական գործիքներ գործս շատ ավելի արդյունավետ ու ավելի արագ անելու համար։
Գործակալ
Գոհ եմ, ուսուցանող էր։
Բաժնի ղեկավար
Համոզված եմ, որ ինձ շատ պետք կգա իմ կյանքի ընթացքում և իմ աշխատանքի մեջ։ Այս գիտելիքների շնորհիվ կաշխատեմ դառնալ էլ ավելի լավ անշարժ գույքի մասնագետ։
Բաժնի ղեկավար
Ամեն ինչ շատ լավ էր։ Շնորհակալություն դասընթացի համար։
Բաժնի ղեկավար
Շնորհակալություն շատ հետաքրքիր դասերի համար։
Բաժնի ղեկավար
Շատ հետաքրքիր էր, ուղակի պետք է մենք փորձենք իրականացնել պրակտիկայում։
Բաժնի ղեկավար
Շնորհակալություն ենք հայտնում Ձեր համբերատար լինելու, խստության ու պահանջկոտության համար։ Կարճ ժամանակում մենք ձեռ բերեցինք նոր գիտելիքներ և համակարգեցինք այն, ինչ գիտեինք
HR
Շատ գոհ եմ դասընթացից և ստացված ինֆորմացիայից։ Ստացա նաև փորձառություն, որը շատ եմ կարևորում
Բարմեն
Դասընթացը շատ մեծ ազդեցություն կունենա մեր հետագա աշխատանքի վրա։ Շատ հետաքրքիր ձևով ստացանք մեծ ծավալի ինֆորմացիա կարևոր մանրուքների մասին, որոնք մինչ այժմ աչքաթող ենք արել։ Շնորհակալ եմ հետաքրքիր և արդյունավետ աշխատելու համար։
Մատուցող
Շատ նոր բաներ լսեցի և կարծում եմ, որ դասընթացը շատ արդյունավետ անցավ։ Այն կօգնի բարելավել կազմակերպության աշխատանքը։
Մատուցող
Այս դասընթացից ես շատ բաներ իմացա սպասարկման մասին։ Սովորեցի ինչպես գոհացնել հաճախորդներին և ավելի շատ հաճախորդներ բերել սրճարան։
Մատուցող
Բավականին հետաքրքիր էր և ուսուցանող։ Շնորհակալություն։
Բարմեն
Որակյալ։ Հեշտ յուրացվող։ Դրական։
Մատուցող
Կարծիքս շատ դրական է։ Սպասարկման ոլորտում միշտ էլ սովորելու բան կա։ Դասընթացի ընթացքում և՛ սովորեցինք նոր բաներ, և՛ վերհիշեցինք մեր իմացածը։
Բարմեն
Այս դասընթացից սովորեցի, թե ինչ բարելավումներ կարող եմ անել իմ աշխատանքների մեջ որպես մենեջեր։ Բավականին գիտելիքներ ձեռք բերեցի, թե ինչպես կառավարել մեր աշխատանքային թիմը, որպեսզի հաճախորդները սրճարանից բավարարված հեռանան։
Մենեջեր
Շատ բովանդակալից, պրոդուկտիվ և ամենակարևորը՝ պրակտիկ օրինակներով լեցուն դասընթաց էր։ Անչափ հաճելի է ծանոթանալ և աշխատել նման պրոֆեսիոնալ կազմակերպության հետ։
Մենեջեր
Շատ ինֆորմատիվ, խտացված ու էֆեկտիվ դասընթաց էր։ Ամենակարևորը ինտերակտիվ էր, տպավորիչ և հետաքրքիր՝ հիմնված առօրյա օրինակների վրա։
Մենեջեր
Շատ հետաքրքիր ու բովանդակալից դասընթաց էր։ Սիրով կմասնակցեմ այլ դասընթացների։
Մենեջեր
Բավականին բովանդակալից և ինտերակտիվ հանդիպում էր։ Ապագայում կիրառելի և օգտակար շատ գիտելիքներ հաղորդեցիք մեր թիմի անդամներին։
Մենեջեր
Թրեյները շատ կազմակերպված էր և անհատական մոտեցում էր ցուցաբերում։ Նյութը մատուցեց բարձր մակարդակի վրա։ Շփման վերաբերյալ ստացված նյութը շատ կիրառական է ցանկացած բնագավառում և անձնական կյանքում։
Բարմեն
Ամեն ինչ բացատրվեց օրինակներով, ինչը շատ արդյունավետ դարձրեց դասընթացը։ Իսկ հարց-պատասխանները օգնեցին ավելի ազատ շփվել և լրացնել եղած բացերը։ Շնորհակալություն։
Մատուցող
Առաջին իսկ օրվանից անցավ շատ բովանդակալաից և հետաքրքիր։ Մտքերը և օրինակները ներկայացնում եք շատ հասկանալի և ընդունելի։ Շատ շնորհակալ եմ նոր գիտելիքների մասին։
.
Ձեր հետ իսկապես այն ինչ թեթև է՝ ավելի շուտ է վերև բարձրանում։
.
Շնորհակալություն լավ և խելացի գիտելիքներ մեզ տալու համար։ Ես մեծ բավականություն եմ ստացել։
.
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։