Նման դասընթացները պարտադիր են բոլոր ընկերությունների համար։ Կառուցողական են, ինֆորմատիվ և ուսուցողական։
Նման դասընթացները պարտադիր են բոլոր ընկերությունների համար։ Կառուցողական են, ինֆորմատիվ և ուսուցողական։
Հիմնադիր
Բախտ է վիճակվել սովորել Մանասյանի մոտ և նման թիմի հետ։ Մեր խմբի մյուս անդամները շատ լավն էին։ Կարծում եմ ևս մեկ ձեռքբերում է իրենց ճանաչելը։
Տնօրեն
Ամեն անգամ, երբ հաճախում եմ Manassian Sales School, Հայկ Մանասյանի որևէ թրեյնինգի կամ դասընթացի, հայտնվում եմ բացարձակ այլ որակի կրթական աշխարհում։ «Դիֆերենցող մարքեթինգ» դասընթացը ևս մեկ կարևոր, գիտելիքառատ փուլ էր, որը պարտադիր պետք է անցնի յուրաքանչուր բիզնեսի ղեկավար, մարքեթինգի ղեկավար և մարքեթոլոգ։
Հիմնադիր
Հետաքրքիր, հագեցած բովանդակությամբ դասընթաց էր։ Ստացանք ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև գործնականում կիրառեցինք դրանք։ Հարմար է թե՛ սկսնակ, թե փորձառու մասնագետների համար։
Տնօրեն
Շատ տպավորված եմ այս ֆունդամենտալ դասընթացով, որը բավականին արդի է և հագեցած ժամանակակից գործիքներով։
Վաճառքի մենեջեր
Դասընթացն անցկացվել է հագեցած նոր գիտելիքներով և հետաքրքիր գործնական աշխատանքներով։ Հետաքրքիր էին նաև տրամաբանական խնդիրների առկայությունը քննական տոմսերով։ Սիրով օգտագործում եմ գիտելիքներս աշխատանքիս մեջ։
Մարքեթոլոգ
«Դիֆերենցող մարքեթինգ» դասընթացը տալիս է տեսական և գործնական գիտելիքներ բիզնես պրոցեսները և վերլուծելու համար։ Բացի այդ, այն ձևավորում է նոր մտածելակերպ, որը նաև օգնում է շատ գործընթացների չերևացող կողմերը տեսնելու համար։
Տնօրենի խորհրդական
Անչափ ուրախ եմ ու երախտապարտ, որ մասնակցել եմ դասընթացին։ Մեծ ոգևորությամբ և գիտելիքներով եմ ավարտել դասընթացը։
Մարքեթինգի մասնագետ
Այս դասընթացի շրջանակում հնարավոր է եղել ուսումնասիրել իմ համար նոր մի ոլորտ, որտեղ առկա են եղել բիզնեսի համար անհրաժեշտ շատ կարևոր հանգամանքներ, իսկ այդ ամենը հնարավոր է եղել իրականացնել պարոն Մանասյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում։
Տնօրեն
Շատ օգտակար ինֆորմացիա վերցրեցի այս դասընթացներից, որը կկիրառեմ իմ իսկ աշխատանքի ընթացքում։ Ես ինքս շատ տպավորված եմ և շնորհակալ եմ պարոն Մանասյանին ժամանակ հատկացնելու և ինձ կրթելու համար։
Նախագծերի կառավարիչ
Կառավարման դասընթացի և մարքեթինգի դասընթացի ինտեգրացիա, որը հնարավորություն կտա արագ (ճկուն) արձագանքել ներքին staff-ին և արտաքին ասպեկտներին։
Տնօրեն
Մանասյան բիզնես դպրոցում վերապատրաստվելը լավ հնարավորություն էր գիտելիքներս բարելավելու ու նոր ստրատեգիաներ մշակելու համար։ Շնորհակալ եմ պրոֆեսիոնալ մոտեցման համար։
Հիմնադիր տնօրեն
Քննարկեցինք ներկա ժամանակի ամենաակտուալ թեմաներից մեկը, ստացանք խորը և համապարփակ գիտելիքներ։ Ձեր տված արժեքավոր գիտելիքների շնորհիվ վստահ եմ, որ բիզնեսում էլ ավելի հաջողություններ կգրանցենք։
Տնօրեն
Ինչպես միշտ շատ լավ տպավորություն ունեմ և կրկին համոզվեցի Ձեր պրոֆեսիոնալիզմի վրա։
Վաճառքի պատասխանատու
Տվեց մարքեթինգին նոր հայացքով նայելու հնարավորություն։ Ստացանք գիտելիքներ նորովի մոտենալու բրենդի ամրապնդմանը նորովի մոտենալու ու հաճախորդների համար հասանելի դառնալ վերաբերյալ։
Համահիմնադիր
Հիմնական մասնակիցները քանի որ բիզնեսի ղեկավարներ էին, ավելի հետաքրքիր ու բովանդակալից էին դասերը։ Կարծում եմ բազան այնքան հագեցած էր, որ դեռ երկար ամիսներ պետք է մարսել ու կիրառել որպեսզի կարողանալ վայելել արդյունավետության բերկրանքը։
Հիմնադիր
Շնորհակալ եմ տված գիտելիքների համար։ Վերջում հասկացա, որ մարքեթինգից, փաստորեն, բան չէի հասկանում։ Ձեր մատուցած ծառայություններից երրորդ դասին եմ մասնակցում ու դա էլ ցույց է տալիս ինչքան կարևոր ու լավ բան եք անում։
Տնօրեն
Շատ լավ հետևողականություն բոլորի վերաբերյալ։ Նյութերի բավականաչափ ու հասկանալի մատուցում։
Տնօրեն
Ինչպես միշտ ստացա գերմոտիվացիա, շատ գիտելիքներ, շատ նոր կապեր, նոր պատվերներ։
Գործառնական տնօրեն
Ստացանք մարքեթինգի մասին հետաքրքիր ինֆորմացիա ուսուցման տեխնոլոգիայի յուրօրինակ մշակմամբ ու մատուցմամբ։
Տնօրեն
Շատ գոհ ու շնորհակալ եմ, պարոն Մանասյան։ Ես Ձեր դասերից շատ բաներ եմ սովորել ու իմ բիզնեսի համար շատ օգտակար ինֆորմացիա եմ ստացել։
Տնօրեն
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։