Շնորհակալություն։ Նախ շատ մեծ միտում կար սեմինարի սկզբում բարձրացնել վաճառողների ինքնագնահատականը։ Դա լավ ազդեց բոլորի վրա։ Շատ հետաքրքիր էր։
Շնորհակալություն։ Նախ շատ մեծ միտում կար սեմինարի սկզբում բարձրացնել վաճառողների ինքնագնահատականը։ Դա լավ ազդեց բոլորի վրա։ Շատ հետաքրքիր էր։
.
Արդյունավետությունը և պրոֆեսիոնալիզմը բարձրացնող թրեյնինգ էր։ Ձեռք բերած նոր գիտելիքները կդառնան խթան՝ մեր աշխատանքի արդյունքների պրոգրեսին։ Գնահատականս բովանդակությանը՝ գերազանց, Հայկ Մանասյանին ՝ գեր- գերազանց։
.
Թրեյնինգի ընթացքում շատ նոր գիտելիքներ եմ ձեռք բերելմ որոնք իրենց հերթին ավելի կհեշտացնեն իմ աշխատանը։ Հայկ Մանասյանից շատ գոհ եմ, քանի որ նյութը մատուցեց շատ մատչելի և նստվածքային։ Շնորհակալություն։
.
Շնորհակալ եմ բարձր մակարդակի ուսուցման համար։ Թրեյնինգը մեզ օգնեց հմտություններն ավելի գրագետ դարձնել։
.
Շատ հաճելի էր և հետաքրքիր, կարծում եմ, որ բոլոր մարդիկ՝ անկախ տարիքից, միշտ ունեն սովորելու որևէ բան։ Շնորհակալություն Հայկ Մանասյանին՝ դասընթացների համար։
.
Հարգելի Հայկ, շատ հաճելի էր ծանոթությունը Ձեզ հետ, որպես պրոֆեսիոնալ մասնագետի։ Հետագա գործունեությանս ընթացքում կօգտագործեմ այս ընթացքում ձեռք բերված գիտելիքներս և դրանք կտան իրենց դրական արդյունքը։
.
Շնորհակալ ենք լավ վերաբերմունքի համար։ Պրն Մանասյանը մեր հանդեպ եղել է լսող, գնահատող և աջակցող։ Որպես մասնագետ գնահատում եմ 10-ից 10։
.
Հայկ Մանասյանի լավատեսությունն ու ոգևորությունը փոխանցվեց նաև ինձ։ Շնորհակալություն։
.
Շնորհակալ եմ անցկացված ծրագրի համար և հուսով եմ այս դասընթացները կօգնեն ինձ ճիշտ կազմակերպել վաճառքները։
.
Շնորհակալ ենք գեղեցիկ և կազմակերպված թրեյնինգի համար, ինչպես նաև շատ օգտակար գիտելիներ ստանալու և պրակտիկայում կիրառելու համար։
.
Գոհ եմ, բավականին ճիշտ և պետքական խորհուրդներ վերցրեցինք։ Շատ շնորհակալություն:
.
Շատ հետաքրքիր էր։ Անկախ այն ամենից ինչ գիտես, միշտ էլ կա նորը սովորելու կարիք։ Անչափ շնորհակալ եմ Հայկ Մանասյանին և մեր ընկերությանը՝ նման հնարավորություն ընձեռնելու համար։
.
Շատ ուրախ եմ նոր գիտելիք ձեռք բերելու համար։ Շատ հետաքրիր և հաճելի անցան բոլոր դասերը։ Գրագետ և հետաքրքիր անցկացված դասընթաց էր։
.
Բարձր մակարդակի թրեյնինգ էր։ Մասնակցել եմ շատ թրեյնինգների, բայց Ձեր կազմակերպածի պես հետաքրքիր, բանիմաց և օրինակներով լի թրեյնինգի երբևէ չեմ մասնակցել։ Հուսով եմ՝ շարունակական կլինի, շնորհակալություն։
.
Սկզբում չէի ցանկանում մասնակցել, բայց հիմա շատ շնորհակալ եմ։ Յուրաքանչյուր դասից հետո փորձել ենք օգտագործել տրված խորհուրդները, վերլուծել և՛ հաճախորդին, և՛ մեզ։ Շնորհակալ ենք թե՛ լավ թրեյնինգի, թե՛ լավ տրամադրության և թե՛ լավ ընկերության համար։
.
Գերազանց բացատրություն և թեմաների քննարկում։ Շնորհակալ ենք։
.
Հետաքրքիր թրեյնինգ էր ինձ համար, նոր միտք և նոր վարվելակերպ տվեց հաճախորդների մոտեցման վերաբերյալ։ Շնորհակալ եմ Ձեզանից։
.
Ես շատ շնորհակալ եմ մեր տնօրինությանը և Հայկ Մանասյանին՝ հետաքրքիր թրեյնինգի անցկացման համար։ Հուսով եմ, որ այս թրեյնինգը կօգնի ինձ ավելի արդյունավետ աշխատել։
.
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։