Մատչելի թեորիայի և պրակտիկայի ճիշտ համադրություն։ Կազմակերպման բարձր մակարդակ։ Կիրառելի գործիքներ։
Մատչելի թեորիայի և պրակտիկայի ճիշտ համադրություն։ Կազմակերպման բարձր մակարդակ։ Կիրառելի գործիքներ։
Տնօրեն
Դասընթացը մատչելի և հասանելի մատուցվեց։ Շնորհակալություն հետաքրքիր ինֆորմացիա տրամադրելու և ջերմ մթնոլորտի համար։
Վարչական գծով մենեջեր
Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, շատ մանրամասն։
Գործադիր տնօրեն
Ինչ ակնկալիք ունեի սեմինարից ստացա։ Շատ հետաքրքիր ու բովանդակալից սեմինար էր։
.
«Վաճառքի իրական ուժը վստահությունն է, կառուցիր հարաբերություն, ոչ թե միայն գործարք»։ Շնորհակալությո՜ւն ։
Տնօրեն
Շատ ուսուցողական և հետաքրքիր սեմինար էր։ Շնորհակալություն։
Տնօրեն
Բովանդակալից էր, պարզ ու հասկանալի։ Սպասված էր։
.
Ամեն ինչ շատ լավ և ուսուցողական էր, այս սեմինարը շատ կօգնի մեր գործում։
Անհատ ձեռներեց
Ամեն ինչ սպասվածից ավել էր։ Մեզ բոլորիս անհրաժեշտ են Ձեր բացատրությունները, բացահայտումներն ու մեթոդները։ Շնորհակալ եմ։
Անհատ ձեռներեց
Շատ լավ էր կազմակերպված։ Արդյունավետ, օգտակար նյութ էր։ Շնորհակալ եմ։
Գործադիր տնօրեն
Ձեր տված գիտելիքները շատերին են պետք գրագետ վաճառելու համար։
Տնօրեն
Շատ շնորհակալ եմ Հայկ Մանասյանից հիանալի, ինֆորմատիվ , տպավորիչ ու լեցուն սեմինարի համար։ Ակնկալում եմ հետագայում ևս մասնակցել Ձեր սեմինարներին։
Վաճառող խորհրդատու
Ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով։ Համոզված եմ, որ սեմինարը մեզ կօգնի մեր վեր բարձրանալու ճանապարհին։
Շուկայի զարգացման պատասխանատու
Շնորհակալ եմ այս ինֆորմատիվ սեմինարի համար, շատ տպավորված եմ։
Բժշկական ներկայացուցիչ
Հրաշալի կազմակերպված միջոցառում էր։ Բավական մեծ բազա ստացանք, ինչը եկող տարում մեծ օգուտ կտա։
Հիմնադիր
Մանասյանը սերմանեց իմ մեջ մտածել լրիվ ուրիշ ձև, լրիվ այլ ճանապարհով, նայել խնդիրներին լրիվ ուրիշ տեսանկյունից:
Տնօրեն
Բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մասնագետ է պարոն Մանասյանը։ Թրեյնինգը հետաքրքիր էր, արդիական ու ինֆորմատիվ։
Փոխտնօրեն
«Վաճառելու արվեստը» սեմինարը բացառիկ, տարբերվող և բավականին հագեցած էր։ Այն հնարավորություն տվեց հասկանալ և ըմբռնել վաճառքի հազարամյակներից եկող բազմաթիվ հնարամիտ մեթոդները, և որ ամենակարևորն է, վաճառքն ընդւունել որպես արվեստ։
Հիմնադիր
Շատ հիացած եմ այսօրվա դասընթացից։ Մտածում էի վաճառքի դասից հետո նոր բան չի լինի, բայց շատ ավել բաներ սովորեցինք։
Հիմնադիր տնօրեն
Կարճ ժամանակում հասցրեցի գեներացնել նոր մտքեր, որոնք միանշանակ կկիրառեմ աշխատանքի կազմակերպման ընթացքում։ Եվ ավելին ․․․ մոտիվացրեցիք մասնակցել Ձեր կողմից կազմակերպվող մյուս սեմինարներին։
Գործադիր տնօրեն
Կարծում եմ շատ բալանսավորված էին թեմաները, թրեյնինգի կառուցվածքը։ Թեմաները տարբեր բաների մասին էին, և միաժամանակ՝ նույն բանի․ դա շատ գնահատելի էր։
ՄՌ թիմի ղեկավար
Գոհ եմ։ Ինտերակտիվ էր, ինֆորմատիվ ու թիրախային։ Նաև գնահատելի էր ջերմ ու անմիջական միջավայրը։
Համահիմնադիր
Հետաքրքիր, ինֆորմացիայով հարուստ, նորարական մտքերով դասընթաց էր։ Սովորեցինք վաճառքի էթիկան, նրբությունները, գնորդի հետ շփվելու ճշգրիտ մոտեցումները։
.
Շնորհակալություն լավ կազմակերպված սեմինարի համար։
Տնօրեն
Բավականին բովանդակալից սեմինար էր, որը յուրահատուկ տեսանկյունից էր մոտենում վաճառքներին՝ որպես արվեստ, որպես ոլորտ որտեղ պետք է ստեղծարարությամբ և հնարամտությամբ մոտենալ վաճառքի պրոցեսին և գնորդին։
Կոմերցիոն վաճառքի պատասխանատու
Շատ հետաքրքիր էր։ Հասկացա, որ կարևոր դուրս գալ և աշխատել հաճախորդների հետ, ինչպես նաև դասեր իրականացնել աշխատակիցների հետ։
Հիմնադիր տնօրեն
Շնորհակալություն պարոն Մանասյանին իր մեծ փորձով մեզ հետ կիսվելու համար։ Մեծ ոգևորությամբ կմասնակցեմ նաև հետագա դասընթացներին և սեմինարներին։
.
Դասընթացի անցկացումը շատ լավ էր կազմակերպված, նյութի մատուցումը՝ պարզ էր, հասկանալի, օգտակար ու հեշտ ընկալելի։ Ընդհանուր մթնոլորտը շատ դրական էր, իսկ Հայկ Մանասյանին՝ մեծ շնորհակալություն։
Սեփականատեր
Բիզնես-պրակտիկումը ինձ վրա բավականին լավ տպավորություն թողեց և նոր գաղափարներով հարստացրեց: Գտնում եմ, որ նման բարձր որակի դասընթացներ պետք է հաճախակի կազմակերպվեն։
Ռեգիոնալ վաճառքների ղեկավար
Հայկ Մանասյանն իր գործի գիտակն է։ Նրա պրոֆեսիոնալիզմը մեծ ներուժ հաղորդեց ինձ և շնորհիվ մատուցված գիտելիքների և փորձառության մենք շատ օգտակար ինֆորմացիա ստացանք բիզնեսի կառավարման մասին։
Հինադիր սեփականատեր
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։