Խելացի անձնակազմ: Հետաքիքիր միջավայր: Հայկ Մանասյանը լավագույնն է: Շնորհակալ եմ…
Խելացի անձնակազմ: Հետաքիքիր միջավայր: Հայկ Մանասյանը լավագույնն է: Շնորհակալ եմ…
Ցանցի գլխավոր տնօրեն
Չէի պատկերացնում, որ այսքան օգտակար և հաճելի կլինի բիզնեսի կառավարման մասին նոր տեղեկություններ, գիտելիքներ ու գործիքներ ստանալը։
Հիմնադիր
Օգտակար ինֆորմացիայով հարուստ բիզնես-պրակտիկում էր։ Ինձ բավականին մտորելու և ընկերության ամենօրյա աշխատանքում փոփոխություններ մտցնելու առիթ տվեց։ Շնորհակալ եմ։
Հիմնադիր-տնօրեն
Ստացա այն մաքսիմալը, որը հնարավոր էր ստանալ 2 օրվա ընթացքում: Կարծում եմ պարոն Մանասյանի կողմից կատարված մեծ աշխատանքը կխթանի Հայաստանի բիզնես ոլորտի ձևավորումը, զարգացումը և դիրքավորումը:
Հիմնադիր
Ամեն ինչ շատ լավ ու հասկանալի էր, մեզ մնում է այն իսկապես կիրառենք բիզնեսի զարգացման փուլերում։
Տնօրեն
Շատ արդյունավետ բիզնես-պրակտիկում էր՝ հագեցած թանկ և օգտակար ինֆորմացիայով։ Սա այն դեպքն է, որ ստանում ես մի քանի անգամ ավելին, քան վճարում ես։
Կոմերցիոն տնօրեն
Վաճառքի բարդ գործիքները մատուցվեցին շատ մատչելի ձևով։ Եթե բաց թողնես այս բիզնես-պրակտիկումը, միգուցե պարտված ես, քանի որ մրցակիցներդ արդեն իսկ մասնակցում են։ Ինտերակտիվ էր, ոգևորիչ էր և պարտադրող, որ կոնկրետ քայլեր ձեռնարկես։
Հիմնադիր տնօրեն
Հայկ Մանասյանը հմուտ է և կարողանում է իր բազմամյա փորձն ու խորը գիտելիքները մատչելի և համակարգված ներկայացնել լսարանին։ SMART Վաճառքները կառուցված էր գրագետ և համեմված պրակտիկայից բխող հաջող օրինակներով։
Հիմնադիր տնօրեն
Միանշանակ այս բիզնես-պրակտիկումը շատ օգնեց, այլապես 2-րդ օրն արդեն չէի մասնակցի: 2 օրում հնարավոր է ստանալ այն, ինչ մերօրյա որոշ թրեյնինգներում փորձում են տալ 1 ամսում:
Փոխտնօրեն
Դասընթացի անցկացումը շատ լավ էր կազմակերպված, նյութի մատուցումը՝ պարզ էր, հասկանալի, օգտակար ու հեշտ ընկալելի։ Ընդհանուր մթնոլորտը շատ դրական էր, իսկ Հայկ Մանասյանին՝ մեծ շնորհակալություն։
Սեփականատեր
Բիզնես-պրակտիկումը ինձ վրա բավականին լավ տպավորություն թողեց և նոր գաղափարներով հարստացրեց: Գտնում եմ, որ նման բարձր որակի դասընթացներ պետք է հաճախակի կազմակերպվեն։
Ռեգիոնալ վաճառքների ղեկավար
Հայկ Մանասյանն իր գործի գիտակն է։ Նրա պրոֆեսիոնալիզմը մեծ ներուժ հաղորդեց ինձ և շնորհիվ մատուցված գիտելիքների և փորձառության մենք շատ օգտակար ինֆորմացիա ստացանք բիզնեսի կառավարման մասին։
Հինադիր սեփականատեր
Ճիշտ խորհուրդն առավել է կանխիկ գումարից։
Վաճառքի թիմի ղեկավար
Ինձ համար լավ թրեյնինգը մարդուն մտածելու առիթ է տալիս։ Բիզնես-պրակտիկումի օրերին մեջ բազմաթիվ մտքեր առաջացան՝ իմ աշխատանքի մեջ կիրառելու համար։ Հաստատ փոփոխություններ կանեմ։
Վաճառքների վարչության ղեկավար
Շատ բեղմնավոր և հետաքրքիր դասընթաց էր, բացատրությունները շատ մատչելի և հասանելի։ Ստացա հստակ պատասխաններ ինձ հետաքրքրող բոլոր հարցերին։ Մի խոսքով հոյակապ էր։
Բաժնի ղեկավար
Ինձ համար շատ կարևոր բիզնես-պրակտիկում էր։ Գոհ եմ և բիզնես-պրակտիկումից և թեմաներից։ Հաստատ խորհուրդ կտամ ընկերներիս։ Շնորհակալություն Հայկ Մանասյանին։
Տնօրեն
Ես տպավորված եմ նրա խորը գիտելիքներով: Եթե ուզում եք ուղղել վաճառքի բաժնի աշխատանքը՝ Հայաստանում այս բիզնես-պրակտիկումը միակն է: Հաջորդ թրեյնինգներին վստահաբար մասնակցելու եմ:
Վաճառքի խմբի ղեկավար
Այս բիզնես-պրակտիկումը կազմակերպված էր շատ գրագետ։ Հատուկ շնորհակալ եմ թրեյներին բոլոր մասնակիցների հարցերը լսելու, քննարկելու և պրոֆեսիոնալ պատասխաններ տալու համար։ Խորհուրդ կտամ անպայման մասնակցել։
Տնօրեն
Ստացա բավական շատ օգտակար գիտելիքներ բիզնեսի և վաճառքի ստրատեգիաներ մշակելու և ճիշտ կիրառելու հարցերում: Նաև հասկացա բիզնեսի շատ նրբություններ:
Փոխտնօրեն
Երկար էի մտածում, մասնակցե՞լ թե ոչ․ մասնակցեցի և չսխալվեցի։ Այս 2-օրյա բիզնես-պրակտիկումն ինձ համար պատասխանեց տուրիստական բիզնեսի կարևոր շատ հարցերի, և ես հասկացա, թե ինչ սխալներ ունեմ ու ինչ պետք է անեմ դրանք շտկելու համար։
Տնօրեն
Շատ օգտակար բիզնես-պրակտիկում էր։ Բազմաշերտ, բազմակողմանի շփում մասնակիցների հետ։ Վերցրեցի այն, ինչի համար մասնակցում էի։
Ինվեստիցիոն վերլուծաբան
Ե՛վ թեման էր լավը, և՛ մատուցումը։ Ներկայացվեց շատ մանրամասն և կարևորը՝ հասանելի։ Հետաքրքիր էին նաև մասնակիցների թեժ քննարկումները։ Շնորհակալություն։
Վաճառքի թիմի ղեկավար
Պրոդուկտիվ հանդիպում, արհեստավարժ կազմ, այլ հանդիպումների ցանկություն, էլի ու էլի լիքը լավ բաներ։
Ռեգիոնալ վաճառքների ղեկավար
Ես բացահայտեցի գործիքներ, որոնք թույլ կտան շուկայում գործել գրագետ և թիրախավորված: Միանշանակ խորհուրդ կտամ բոլորին, իսկ հարկի դեպքում կվաճառեմ:
Հիմնադիր
Շատ հետաքրքիր ու կարևոր գործիքների ու գաղափարների տիրապետեցի: Առաջարկում եմ հաճախ կազմակերպեք նման թրեյնինգներ, քանի որ Հայկը հրաշալի մասնագետ է և նրանից կարելի է շատ բան սովորել:
Տնօրեն
Այս բիզնես-պրակտիկումի արդյունավետությունը կլինի շատ բարձր հետագա գործունեությանս և բիզնեսի զարգացման համար: Կազմակերպված էր շատ բարձր մակարդակով:
Բեռնափոխադրումների բաժնի մենեջեր
Ներկայումս Հայաստանի բիզնեսի սեփականատերերից շատերը այս դասընթացի կարիքն ունեն: Ունեմ արդեն բավականին շատ մտքեր: Հետաքրքրիր ֆենոմեն, 2 օր անընդմեջ ինտենսիվ թրեյնինգ էր ընթանում և բոլորովին չեմ հոգնել:
Գործադիր տնօրենի տեղակալ
Պրն Մանասյանը յուրաքանչյուր հարցի պատասխանում էր դիպուկ, ինչն ավելի պրակտիկ էր դարձնում յուրաքանչյուր պրոբլեմի լուծումը։ Ստացած գիտելիքները կօգտագործեմ իմ գործում և կտան դրական արդյունքներ։
Կորպորատիվ վաճառքների ղեկավար
Այն ինչ ստանում ես, այնքան ունիվերսալ և կիրառական են, որ դրանք խելացի օգտագործելու դեպքում միանշանակ կարող ես անմիջապես նկատելի հաջողությունների հասնել ցանկացած չափի բիզնեսում:
Հիմնադիր տնօրեն
Այն իր տեսակով բանականին տարբերվող է և այսքան բազմաբովանդակ, գերհագեցած և էներգետիկ դաշտով այսքան բազմաշերտ չէր լինի եթե չլիներ Հայկ Մանասյանի անմիջական դերակատարումը։
Ծրագրերի ղեկավար
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։