Ստացա ոլորտի գիտակի կողմից մատուցված օգտակար ինֆորմացիա․ անգամ աննշան թվացող մանրուքներն էին հաշվի առնված։ Բիզնես-պրակտիկումը լավ ֆունդամենտ է բիզնեսում ուղղություն որդեգրելու և դրանով առաջնորդվելու համար։
Ստացա ոլորտի գիտակի կողմից մատուցված օգտակար ինֆորմացիա․ անգամ աննշան թվացող մանրուքներն էին հաշվի առնված։ Բիզնես-պրակտիկումը լավ ֆունդամենտ է բիզնեսում ուղղություն որդեգրելու և դրանով առաջնորդվելու համար։
Վաճառքի բաժնի ղեկավարի տեղակալ
Բավականին հետաքրքիր գիտելիք, ինչպես նաև բիզնեսի մեջ կիրառելու օգտակար ու նոր գործիքների տեղեկացա։ Սովորեցի գրագետ բիզնես վարելու տարրերը։ Կիրառելու եմ Հայկ Մանասյանի խորհուրդները։
Տնօրեն
Երբ որակը, կազմակերպվածությունը, գործին լիարժեք տիրապետելն ու նորարարությունը միաձուլվում են, ապա արդյունքում ստացվում է «SMART Վաճառքներ» բիզնես պրակտիկումը, որի ավարտից հետո քեզ ավելի SMART ես զգում:
Նախագծերի կառավարիչ
Հայկ Մանասյանը ներթափանցեց վաճառքների ամենախորը տիրույթներ և բացահայտեց դրանց գաղտնիքները։ Շատ բավարարված եմ և անհամբերությամբ սպասում եմ հաջորդ թրեյնինգներին։
Հիմնադիր տնօրեն
«SMART Վաճառքներ» բիզնես-պրակտիկումը շատ լավ մշակված և հագեցած ծրագիր էր, որի ընթացքում կարողացանք ստանալ այն գիտելիքները, ինչը որ ցանկանում էինք ստանալ։ Անշուշտ, կմասնակցեմ նաև մյուս թրեյնինգներին։
Փոխտնօրեն
Բիզնես-պրակտիկումը հնարավորություն տվեց համախմբել իմ աշխատանքային փորձի արդյունքում ձեռք բերված գիտելիքները և համալրել դրանք Հայկի կողմից կատարված հետազոտությունների արդյունքներով։
Մանրածախ վաճառքների բաժնի պետ
Բանիմաց թրեյներ, հետաքրքիր դասընթաց, ժամանակային առումով շատ հագեցած։
Տնօրեն
Շատ հաճելի է հայտնվել մի միջավայրում, որտեղ ձեռք ես բերում գիտելիքներ և միևնույն ժամանակ փորձի փոխանակում մյուս մասնակիցների հետ։ Մեկ անգամ ևս հիացած եմ Հայկ Մանասյանի գրագետ և հետաքրքիր անցկացրած բիզնես-պրակտիկումով։
Փոխտնօրեն
Շնորհակալություն անթերի, ոգևորիչ, ինչպես նաև նորարական մտքեր արթնացնող բիզնես-պրակտիկում կազմակերպելու և գերազանց մատուցելու համար։ Բոլոր հարցերին տրվեց խելամիտ մոտեցում և լուծում, ինչը վկայում է պրոֆեսիոնալիզմի մասին։
Հիմնադիր տնօրեն
Վստահաբար ասում եմ, որ ես տեսա հարուստ գիտելիքներ, տարիների փորձառություն, նյութի մատչելի մատուցում և խարիզմա։ Դրանցով է պայմանավորված այս բիզնես-պրակտիկումի հաջողված և պահանջված լինելը։
Մարքեթինգի մասնագետ
Ես ստացա անհրաժեշտ գիտելիքներ, որոնք պարտադիր կիրառելու եմ մեր ընկերությունում։ Խորհուրդ եմ տալիս բոլոր խոշոր և միջին բիզնեսի ղեկավարներին անպայման մասնակցել այս բիզնես-պրակտիկումին։
Հիմնադիր սեփականատեր
Թե ինչպես է թրեյները բացում փակագծերը, ներկայացնում, որն է ճիշտը, պարզապես տաղանդ է պետք ու Հայկ Մանասյանը դա ունի: Խորհուրդ եմ տալիս երբեք բաց չթողնել այս թրեյնինգները, որովհետև Հայկ Մանասյանի թրեյնինգները չի կարելի բաց թողնել:
Տնօրեն
Այն դրայվը, որ իմ մեջ մտցրեց Հայկ Մանասյանը, վաղվանից հաստատ կիրառելու եմ իմ կազմակերպությունում, հենց ներս մտնեմ: Գիտելիքի բավական լուրջ պաշար եմ տանում իմ կազմակերպություն:
Փոխտնօրեն
Ստացանք նոր գործիքներ, նոր մեխանիզմներ` նոր հաճախորդներ գրավելու և ունեցածներին պահպանելու համար:
Մենեջեր
Միանշանակ շատ օգտակար բիզնես-պրակտիկում էր, մոտիվացիայով լցվեցի և արդեն մտածել եմ, թե ինչ փոփոխություններ պետք է կատարեմ:
Տնօրեն
Բիզնես-պրակտիկումն այնպես էր կազմակերպված, որպեսզի բոլորը կարողանան շփվել, ծանոթանալ միմյանց հետ: Շատ օգտակար գործիքներ ու տեխնիկաներ սովորեցի, որոնք հետագայում կկիրառեմ իմ պրակտիկայում։
Վաճառքի տնօրեն
Ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով։ Թրեյների պրոֆեսիոնալիզմը և փորձը ակնհայտ էր։ Մենք ստացանք այն ինչի համար եկել էինք։
Վաճառքի մենեջեր
SMART վաճառքներ բիզնես-պրակտիկումն ինձ շատ բան տվեց: Այն շատ պրոֆեսիոնալ կերպով մատուցվեց, ես ստացա վաճառքների բազմաթիվ արդյունավետ գործիքներ։ Պրակտիկումը շատ ոգևորիչ էր և հետաքրքիր:
Տնօրեն
Մինչ այժմ ես մասնակցել էի բազում թրեյնինգների, բայց այս մեկն իր պրակտիկությամբ էապես տարբերվում է։ Եթե ցանկանում եք գրանցել վաճառքների բարձր արդյունքներ, ապա միանշանակ խորհուրդ եմ տալիս մասնակցել:
Կոմերցիոն տնօրեն
SMART Վաճառքներին մասնակցում եմ արդեն 4-րդ անգամ։ Լինելով բիզնեսում ամենափոքր և երիտասարդներից՝ վերջին մի տարվա հասունացումը անցել եմ նրա դպրոցով զուգահեռ։
Սեփականատեր
Ամեն ինչ մատուցվեց շատ մատչելի եղանակով ու պրակտիկ գործիքներով։ Շատ ինտերակտիվ էր և ներառեց բիզնեսներին հուզող մի շարք կարևոր հարցեր։ Այս բիզնես-պրակտիկումը շատ կարևոր է ընկերությունների ղեկավարների համար։
Փոխտնօրեն
Պրն․ Մանասյան, դուք շատ ճիշտ եք վարում բիզնես-պրակտիկումը։ Միատոն չէ Ձեր ելույթը, այսինքն չենք հոգնում կամ ձանձրանում։ Շատ լավ էր կազմակերպված՝ կոնկրետ քեյսերով, գործնական օրինակներով, նոր տեղեկատվությամբ։
Կոմերցիոն բաժնի պատասխանատու
Երկօրյա բիզնես-պրակտիկումների ընթացքում համակարգվեց 10 տարիների ընթացքում պրակտիկ գիտելիքներս, որի համար հատուկ շնորհակալություն Հայկ Մանասյանին: Մոտեցումը կազմակերպչական մասով անթերի էր:
Տնօրեն
Շատ շնորհակալություն այս 2 հրաշալի օրվա համար: Խորհուրդներ, որոնք միանշանակ գործածելի են: Միանշանակ խորհուրդ եմ տալու բոլորին մասնակցել: Ջերմ մթնոլորտ, լավ կազմակերպվածություն: Ամեն ինչ շատ հոյակապ էր:
Տնօրեն
Հայկ Մանասյանը բացեց նոր մտահորիզոններ, որոնք մենք պետք է կիրառենք մեր հետագա աշխատանքի ընթացքում։ Ձեռք բերեցինք նոր գիտելիքներ, հմտություններ ու կապեր, որոնք կօգտագործենք մեր ընկերությունում։
Տնօրեն
Շատ հետաքրքիր և օգտակար դասընթաց էր, քննարկվեցին ինձ վաղուց հետաքրքրող մի շարք կարևոր թեմաներ: Իսկ դասընթացն կազմակերպվել էր և անցկացվեց բարձր մակարդակով:
Վաճառքի բաժնի ղեկավար
Հետաքրքիր, բազմաբովանդակ դասընթաց էր, որի ընթացքում ստացանք արդյունավետ և օգտակար գիտելիքներ և գործիքներ բիզնեսում կիրառելու համար: Շնորհակալություն բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Գլխավոր տնօրեն
Տպավորված եմ նրանից, որ պրն Մանասյանը լիարժեք հասկանում է, թե ում ինչ է հարկավոր։ Վստահ եմ, որ ստացված գիտելիքները շատ օգտակար են լինելու ոչ միայն բիզնեսում, այլև առօրյայում։
Փոխտնօրեն
Շատ օգտակար բիզնես-պրակտիկում էր, մեծ ինֆորմացիա ստացանք ընդհանուր վաճառքի և ստրատեգիաների մասին: Շնորհակալ եմ պարոն Մանասյանից և իր թիմից:
Արտադրամասի տնօրեն
Համոզված եմ, որ այս բիզնես-պրակտիկումից ստացած բարձրորակ, պրակտիկ և արդիական ինֆորմացիան խթան կհանդիսանա թե նորաստեղծ, և թե կայացած բիզնեսների զարգացման և շուկայում հաղթող դառնալու համար։
Տնօրեն
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։