Սպասելիքներս միանշանակ արդարացան, այլապես առաջին դասից դուրս կգայի կամ երկրորդ դասին չէի մասնակցի: Շատ օգտակար բիզնես-պրակտիկում էր և հաճելի էր նաև, որ շփվեցինք այլ ոլորտների ընկերությունների ղեկավարների հետ։
Սպասելիքներս միանշանակ արդարացան, այլապես առաջին դասից դուրս կգայի կամ երկրորդ դասին չէի մասնակցի: Շատ օգտակար բիզնես-պրակտիկում էր և հաճելի էր նաև, որ շփվեցինք այլ ոլորտների ընկերությունների ղեկավարների հետ։
Վաճառքի տնօրեն
Բիզնես-պրակտիկումն ինքնին շատ հետաքրքիր էր, իսկ Հայկ Մանասյանն իր անձնական հարուստ փորձով առավել օգտակար դարձրեց այն։ Ստացա կարևոր հարցերի պատասխաններ, որոնք կօգտագործեմ գործունեությանս մեջ։
Միջազգային փոխանցումների բաժնի պետ
Շատ մեծ բավականություն ստացա։ Շատ հագեցած էր օգտակար և հարուստ ինֆորմացիայով։ Բավարարված եմ իմ ժամանակի արդյունավետ օգտագործման և կարևոր գիտելիքի ու փորձի պրոֆեսիոնալ մատուցման համար։
Տնօրեն
«SMART Վաճառքներ» բիզնես պրակտիկումը շատ օգտակար ու հետաքրքիր էր և Հայկ Մանասյանի կողմից մատուցվեց բարձր որակով։
Տնօրեն
Ձեր բիզնես-պրակտիկումը օգնեց ինձ 1․ Լինել ավելի ինքնավստահ, 2․ Շփվել ամենատարբեր բնագավառի ղեկավար անձանց հետ, 3․ Իմանալ շատ նոր ինֆորմացիա։ Ես կփորձեմ կիրառել այս ամբողջ գիտելիքը իմ աշխատանքում։
Համակարգող
Բիզնես պրակտիկումի ընթացքում ի հայտ եկան որոշ խնդիրներ, որոնք արդեն իսկ առկա էին մեր կազակերպությունում։ Իրականում ես տեղյակ չէի դրանց մասին և ուրախալին այն է, որ տրվեցին այդ խնդիրների լուծումներ։
Մարքեթինգ մենեջեր
Հայկ Մանասյանի նման մասնագետ դեռ իմ պրակտիկայում չեմ հանդիպել ու խորհուրդ կտամ մյուս բիզնեսների ղեկավարներին անպայման մասնակցել նրա կողմից մշակված և կազմակերպած «SMART ՎԱՃԱՌՔՆԵՐ» բիզնես-պրակտիկումին:
Սեփականատեր
Վաճառքի այս թրեյնինգից շատ տպավորված եմ, շատ գոհ եմ։ Իմ սպասելիքները ամբողջությամբ արդարացված են։ Այն ինչ ակնկալում էի ստացել եմ միանշանակ։ Խորհուրդ կտամ բոլոր իմ ծանոթներին և ընկերներին, որ դիմեն մասնակցեն։
Գործադիր Տնօրեն
Հայկը կարողացավ մեզ տալ շատ պրակտիկ ու օգտակար գիտելիքներ, ինչն անշուշտ բացառիկ թրեյներներ կարող են մատուցել: Նա իր գործի վարպետն է, և ես միշտ կմասնակցեմ իր թրեյնինգներին:
Հիմնադիր
Անմիջական շփում մասնակիցների հետ, հարցերի լիարժեք պատասխանների տրամադրում և պրոֆեսիոնալ թիմ։ Պարզապես հիացած եմ պրն․ Մանասյանի ինֆորմացիան առավելագույն մատչելի, հասանելի մատուցման ունակությամբ։
Մարքեթինգ մենեջեր
Մի քանի անգամ պատրաստվել եմ մասնակցել, բայց չի ստացվել։ Մասնակցելով հասկացա, որ շատ բաներ եմ բաց թողել։ Այն կարևոր մտքերը, որոնք ձեռք բերեցի հաստատ մեծ ազդեցություն կթողնեն մեր ընկերության զարգացման վրա։
Գործադիր Տնօրեն
Տվեց բավականաչափ պրակտիկ գիտելիքներ՝ ի տարբերություն շատ այլ թրեյնինգների։ Մատուցման և անցկացման ձևը շատ լավն էր։ Ամենն ինչ իմ աշխատանքային պրակտիկայում կիրառելի է, ավելի համակարգվեց։
Տնօրեն
Դասերը տվեցին նոր գիտելիքներ վաճառքների մասին: Վստահ եմ՝ ստացած գիտելիքները կօգնեն հետագայում վաճառքների ավելացման ու մեր ընկերության զարգացման գործընթացին:
Հիմնադիր
Այս բիզնես-պրակտիկումն ինձ ստիպեց ընդունել, որ եթե իմ բիզնեսը հարթ ու հանգիստ ճանապարհով է ընթանում, ուրեմն այն գնում է դեպի փակուղի։ Կարճ ժամանակում լուրջ փոփոխություններ կանեմ իմ բիզնեսում, որոնք նկատելի կլինեն իմ մրցակիցներին։
Հիմնադիր
Շնորհիվ Հայկ Մանասյանի սեփական փորձի և մասնակիցների հետ արդյունավետ շփման՝ իմ մասնակցությունը գնահատում եմ շատ օգտակար: Հայկ Մանասյանը շատ ասելիք ունի մեր երկրի բիզնես հանրությանը:
Համահիմնադիր
SMART վաճառքներ 2-օրյա բիզնես-պրակտիկումի ընթացքում վարողի կողմից կիրառվեց գիտելիքի, փորձի և բիզնեսի իմացության հետաքրքիր համադրում: Չէի պատկերացնում, որ կարող եմ ստանալ ավելին, քան ես ակնկալում էի:
Փոխտնօրեն
Շատ տպավորված եմ լավ կազմակերպված բիզնես-պրակտիկումից։ Ստացա նոր գիտելիքներ, նոր մտքեր ու տպավորություններ, ինչն էլ խթան հանդիսացավ իմ աշխատանքին նորովի մոտենալուն։
Տնօրեն
Բիզնես պրակտիկումը շատ հետաքրքիր էր, այն ինձ դարձրեց ավելի պրոֆեսիոնալ, որի համար շատ շնորհակալ եմ։
Վաճառքի թիմի ղեկավար
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։