Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նման հնարավորություն ընձեռելու համար՝ նոր մոտեցում, նոր ծանոթացում, գիտելիքների ամրապնդում, լավ և դրական տրամադրություն:
Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ նման հնարավորություն ընձեռելու համար՝ նոր մոտեցում, նոր ծանոթացում, գիտելիքների ամրապնդում, լավ և դրական տրամադրություն:
Մենեջեր
Շատ դրական տպավորություններ ունեցա, ստացա նոր գիտելիքներ, որի համար անչափ շնորհակալ եմ Ձեզ՝ պրն. Մանասյան ջան:
Մենեջեր
Շատ դրական տպավորություններ ստացա, ձեռք բերեցի նոր գիտելիքներ, որոնք անպայման կկիրառեմ: Շնորհակալ եմ Ձեզ՝ պրն. Մանասյան, հաճելի դասընթացների համար:
Մենեջեր
Տպավորված եմ բարձր որակով և կիրառելի գիտելիքների պաշարով: Դուք շատ մեծ գործ եք անում և Ձեր կատարած աշխատանքը օգտակար ներդրում է Հայաստանի համար: Միանշանակ բոլորին խորհուրդ կտամ այցելեն Ձեր Վաճառքի Դպրոց և կրթվեն:
Մենեջեր
Շատ գոհ եմ դասընթացից և ստացված ինֆորմացիայից։ Ստացա նաև փորձառություն, որը շատ եմ կարևորում
Բարմեն
Դասընթացը շատ մեծ ազդեցություն կունենա մեր հետագա աշխատանքի վրա։ Շատ հետաքրքիր ձևով ստացանք մեծ ծավալի ինֆորմացիա կարևոր մանրուքների մասին, որոնք մինչ այժմ աչքաթող ենք արել։ Շնորհակալ եմ հետաքրքիր և արդյունավետ աշխատելու համար։
Մատուցող
Շատ նոր բաներ լսեցի և կարծում եմ, որ դասընթացը շատ արդյունավետ անցավ։ Այն կօգնի բարելավել կազմակերպության աշխատանքը։
Մատուցող
Այս դասընթացից ես շատ բաներ իմացա սպասարկման մասին։ Սովորեցի ինչպես գոհացնել հաճախորդներին և ավելի շատ հաճախորդներ բերել սրճարան։
Մատուցող
Բավականին հետաքրքիր էր և ուսուցանող։ Շնորհակալություն։
Բարմեն
Որակյալ։ Հեշտ յուրացվող։ Դրական։
Մատուցող
Կարծիքս շատ դրական է։ Սպասարկման ոլորտում միշտ էլ սովորելու բան կա։ Դասընթացի ընթացքում և՛ սովորեցինք նոր բաներ, և՛ վերհիշեցինք մեր իմացածը։
Բարմեն
Այս դասընթացից սովորեցի, թե ինչ բարելավումներ կարող եմ անել իմ աշխատանքների մեջ որպես մենեջեր։ Բավականին գիտելիքներ ձեռք բերեցի, թե ինչպես կառավարել մեր աշխատանքային թիմը, որպեսզի հաճախորդները սրճարանից բավարարված հեռանան։
Մենեջեր
Շատ բովանդակալից, պրոդուկտիվ և ամենակարևորը՝ պրակտիկ օրինակներով լեցուն դասընթաց էր։ Անչափ հաճելի է ծանոթանալ և աշխատել նման պրոֆեսիոնալ կազմակերպության հետ։
Մենեջեր
Շատ ինֆորմատիվ, խտացված ու էֆեկտիվ դասընթաց էր։ Ամենակարևորը ինտերակտիվ էր, տպավորիչ և հետաքրքիր՝ հիմնված առօրյա օրինակների վրա։
Մենեջեր
Շատ հետաքրքիր ու բովանդակալից դասընթաց էր։ Սիրով կմասնակցեմ այլ դասընթացների։
Մենեջեր
Բավականին բովանդակալից և ինտերակտիվ հանդիպում էր։ Ապագայում կիրառելի և օգտակար շատ գիտելիքներ հաղորդեցիք մեր թիմի անդամներին։
Մենեջեր
Թրեյները շատ կազմակերպված էր և անհատական մոտեցում էր ցուցաբերում։ Նյութը մատուցեց բարձր մակարդակի վրա։ Շփման վերաբերյալ ստացված նյութը շատ կիրառական է ցանկացած բնագավառում և անձնական կյանքում։
Բարմեն
Ամեն ինչ բացատրվեց օրինակներով, ինչը շատ արդյունավետ դարձրեց դասընթացը։ Իսկ հարց-պատասխանները օգնեցին ավելի ազատ շփվել և լրացնել եղած բացերը։ Շնորհակալություն։
Մատուցող
Շնորհակալ եմ դասընթացի ամբողջ ընթացքում աշխատանքային բոլոր խնդիրների լուծումները ստանալու համար։ Սովորեցի ճիշտ ընկալել ու վերաբերվել հաճախորդին, որի արդյունքում ունենք գոհ հաճախորդներ։
.
Հետաքրքիր դասընթաց, որի ընթացքում թե՛ պրակտիկ, թե՛ տեսական ուսումնասիրում ենք խնդիրներ, որոնք և՛ աշխատանքում, և՛ առօրյա կյանքում։
.
Արդյունավետ էր։ Թեմաներն արդիական խնդիրների շուրջ էին։
.
Ստացա ոչ միայն գիտելիքներ սպասարկման վերաբերյալ, այլև նկատեցի մտածելակերպի, պահվածքի ու առհասարակ քաղաքակիրթ նորմերի մեջ։ Շատ մեծ ուշադրություն կդարձնեմ այն գրականությանը, որը առաջարկեցիք, կընթերցեմ անպայման։
.
Շատ շնորհակալ եմ և տպավորված այս դասընթացների ընթացքից։ Կիրառելով արդեն իսկ ստացել եմ դրական արդյունքներ, շատ լավ ու հասկանալի դասընթաց էր։ Ստացա բավականին լավ պրակտիկա։ Շնորհակալություն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Շատ լավ դասընթացներ էին։ Կարևոր ինֆորմացիա ձեռք բերեցինք։ Սրեցինք գիտելիքի սղոցը։
.
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։