Առաջին իսկ օրվանից անցավ շատ բովանդակալաից և հետաքրքիր։ Մտքերը և օրինակները ներկայացնում եք շատ հասկանալի և ընդունելի։ Շատ շնորհակալ եմ նոր գիտելիքների մասին։
Առաջին իսկ օրվանից անցավ շատ բովանդակալաից և հետաքրքիր։ Մտքերը և օրինակները ներկայացնում եք շատ հասկանալի և ընդունելի։ Շատ շնորհակալ եմ նոր գիտելիքների մասին։
.
Ձեր հետ իսկապես այն ինչ թեթև է՝ ավելի շուտ է վերև բարձրանում։
.
Շնորհակալություն լավ և խելացի գիտելիքներ մեզ տալու համար։ Ես մեծ բավականություն եմ ստացել։
.
Ընդհանուր մոտեցումը՝ հաճախորդակենտրոն, կարծում եմ շատ արդյունավետ է լինելու։ Շատ հավանեցի թրեյնինգի ընթացքում իրավիճակային Ձեր որոշումները՝ թրեյնինգի սցենարից շեղվել և լսարանին անհրաժեշտ ուղղությամբ տանել։
.
Ստացա շատ օգտակար խորհուրդներ անկախ նրանից աշխատանքում կօգտագործվի էս ամենը, թե դրսում։ Համենայն դեպս մեծ բավարարվածություն ու խորհուրդներ ստացանք։ Շատ հաճելի էր ծանոթանալ, շփվել ու օգտակար խորհուրդներ ստանալ։
.
Ունեցաք մեծ ազդեցություն՝ Ձեր ասած «Power»: Կարծում եմ, Ձեր մտքերը պետք կգան ոչ միայն բիզնեսում, այլ նաև ազգին կարևորագույն գաղափարների շուրջ մոբիլիզացնելու և կրթելու կարևորագույն գործում։
.
«Թարմացանք» և վերհիշեցինք, ինչպես նաև ահագին նոր բան սովորեցինք։ Ինչպես նաև շատ բաների նայեցինք այլ տեսանկյունից։ Ընդհանուր կուրսը շատ հետաքրքիր էր և բովանդակալից։ Թրեյնինգը նաև շատ յուրօրինակ էր, չկրկնվող, նաև անմիջական։
.
Միանշանակ համաձայն եմ, որ ժամանակները փոխվել են և միանշանակ պետք է նայել առաջ, լինել հաճախորդակենտրոն․ դա է բիզնեսի բանալին։ Համաձայն եմ Ձեր հետ, որ պետք է փոխել կարգախոսը «արագ, մատչելի, որակով»-ի փոխարեն «թարմ, համեղ, որակով»։ Դուք ցույց տվեցիք Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմը դիմադրելով մի ամբողջ 60-հոգանոց դահլիճի։
.
Ստացա շատ դրական էմոցիաներ և ձեռք բերեցի շատ օգտակար գիտելիքներ։ Շատ ուրախ եմ մասնակցելու համար։
.
Շնորհակալ եմ շատ այս պրակտիկ դասի համար։ Ես ինքս ինձ համար շատ բան բացահայտեցի և հասկացա։
.
Ձեր հետ իսկապես այն ինչ թեթև է՝ ավելի շուտ է վերև բարձրանում։
.
Շատ տպավորված եմ Ձեր աշխատելաոճից։ Շատ հետաքրքիր էր։ Ամրապնդեցի արդեն ունեցած գիտելիքներս։ Ունեմ շատ դրական էմոցիաներ։
.
լուրջ ու բազմաբովանդակ ինֆորմացիայով հագեցած կուրս էր։ Շատ տիպիկ ու ժամանակին համապատասխան՝ յուրօրինակ և հետքրքիր լուծումներով, խորհուրդներով ու վերլուծություններով։
.
Շատ տպավորված եմ Ձեր վարած գրագետ, ադեկվատ, պրոֆեսիոնալ դասընթացով։ Բավականին ծավալուն և արժեքավոր ինֆորմացիա կարողացաք փոխանցել մեզ այս կարճ ժամանակահատվածում։
.
Սեմինար-դասընթացը բավականին հետաքրքիր էր։ Թվում էր, թե այն, ինչի մասին խոսվում էր լիարժեք ծանոթ է քեզ, բայց հետո հասկանում ես, որ բավականին նոր ու հետաքրքիր ինֆորմացիա ստացար։
.
Ձեր կողմից շատ գրագետ և հասանելի մատուցման շնորհիվ, բոլոր ազդակները դարձան ընդունելի, սխալների քննարկումները դարձան հաճելի և պաշտպանողական ռեֆլեքսը մղվեց հետին պլան։ Ես անձամբ մեծ ջանքեր կգործադրեմ իմ էմոցիոնալ ինտելեկտի զարգացման և ճիշտ հունի մեջ պահելու ուղղությամբ։
.
Շատ ցանկալի է, որ հենց Ձեր մասնակցությամբ պարբերաբար դասընթացներ ունենանք: Բավականին խորն էիք ուսումնասիրել կազմակերպությունը: Ըստ իս, դասընթացը կունենա իր խոր ազդեցությունը։
.
3 հագեցած, կրթող, բացահայտող, ոգեշնչող և ոգևորող օրեր. իմացա ավելին, քան գիտեի, սովորեցի, թե ինչպես կարող եմ օգտագործել և աշխատանքի մեջ կիրառել գիտելիքներս ու փորձս, և հասկացա, որ իմանալ ու իմացածը օգտագործելը տարբեր բաներ են։
.
Բարդ թվացող աշխատանքը Ձեզ լսելուց հետո կարծես թե թվաց հեշտ։ Ամեն դեպքում Ձեզ հաջողվեց սեր արթնացնել դեպի իմ աշխատանքը, քանի որ որոշակի բարդությունների պատճառով ես հիասթափություն էի ապրում։
.
Շատ հետաքրքիր էր թե Ձեր խոսքը, թե Ձեր ընտրած նյութերը։ Կարծում եմ, որ կկարողանամ օգտագործել այն բոլոր գործիքները, որ ստացա այս 3 օրվա ընթացքում։
HR
Պարոն Մանասյանի տված հմտությունների արդյունքում հասկանալի է դառնում այն, որ կառավարման էֆֆեկտիվության մեջ ինչ կարևորություն ունի սինխրոնիզացիան։ Բացի այդ հասկացա նաև էմոցիոնալ առումով կառավարչի դերը կազմակերպության մեջ և այսուհետ կփորձեմ ավելի նպաստել Տաշիր Պիցցայի որպես բարձր բրենդի կազմակերպության զարգացմանը իմ ձեռք բերած գիտելիքներով։
.
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։