Բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանը խոսում է բիզնես «դիրիժոր» կոչվող մոդելի մասին և բացատրում դրա էությունը։ Այս մոդելի հիմնական բովանդակությունը բիզնեսի արժեշղթայի այնպիսի կառավարումն է, որի արդյունքում դու դառնում ես բիզնեսի առաջատարը: Այս նպատակին հասնելու համար տվյալ մոդելը որդեգրած ընկերությունների հիմնական յուրահատկությունն այն է, որ դրանք ակտիվորեն օգտվում են աութսորսինգից: «Դիրրիժոր» մոդելով աշխատող ընկերությունները շեշտակի բարձրացնում են իրենց կրիտիկական առավելությունները և արժեշղթայի յուրաքանչյուր փուլում ամբողջությամբ լցնում են բոլոր բջիջները ծախսերի արդյունավետության բարձրացման կրեատիվ միջոցառումներով: Արդյունքում պրոդուկտի ստեղծման ինքնարժեքը նվազում է, հետևաբար նվազում է նաև գինը և սկսում են գրավել իրենց սեգմենտներն ու «դիրիժորի» նման կառավարել ողջ ինդուստրիան: