Շնորհիվ Հայկ Մանասյանի սեփական փորձի և մասնակիցների հետ արդյունավետ շփման՝ իմ մասնակցությունը գնահատում եմ շատ օգտակար: Հայկ Մանասյանը շատ ասելիք ունի մեր երկրի բիզնես հանրությանը:
Շնորհիվ Հայկ Մանասյանի սեփական փորձի և մասնակիցների հետ արդյունավետ շփման՝ իմ մասնակցությունը գնահատում եմ շատ օգտակար: Հայկ Մանասյանը շատ ասելիք ունի մեր երկրի բիզնես հանրությանը:
Համահիմնադիր
Այս բիզնես-պրակտիկումն ինձ ստիպեց ընդունել, որ եթե իմ բիզնեսը հարթ ու հանգիստ ճանապարհով է ընթանում, ուրեմն այն գնում է դեպի փակուղի։ Կարճ ժամանակում լուրջ փոփոխություններ կանեմ իմ բիզնեսում, որոնք նկատելի կլինեն իմ մրցակիցներին։
Հիմնադիր
Դասերը տվեցին նոր գիտելիքներ վաճառքների մասին: Վստահ եմ՝ ստացած գիտելիքները կօգնեն հետագայում վաճառքների ավելացման ու մեր ընկերության զարգացման գործընթացին:
Հիմնադիր
Տվեց բավականաչափ պրակտիկ գիտելիքներ՝ ի տարբերություն շատ այլ թրեյնինգների։ Մատուցման և անցկացման ձևը շատ լավն էր։ Ամենն ինչ իմ աշխատանքային պրակտիկայում կիրառելի է, ավելի համակարգվեց։
Տնօրեն
Մի քանի անգամ պատրաստվել եմ մասնակցել, բայց չի ստացվել։ Մասնակցելով հասկացա, որ շատ բաներ եմ բաց թողել։ Այն կարևոր մտքերը, որոնք ձեռք բերեցի հաստատ մեծ ազդեցություն կթողնեն մեր ընկերության զարգացման վրա։
Գործադիր Տնօրեն
Անմիջական շփում մասնակիցների հետ, հարցերի լիարժեք պատասխանների տրամադրում և պրոֆեսիոնալ թիմ։ Պարզապես հիացած եմ պրն․ Մանասյանի ինֆորմացիան առավելագույն մատչելի, հասանելի մատուցման ունակությամբ։
Մարքեթինգ մենեջեր
Հայկը կարողացավ մեզ տալ շատ պրակտիկ ու օգտակար գիտելիքներ, ինչն անշուշտ բացառիկ թրեյներներ կարող են մատուցել: Նա իր գործի վարպետն է, և ես միշտ կմասնակցեմ իր թրեյնինգներին:
Հիմնադիր
Վաճառքի այս թրեյնինգից շատ տպավորված եմ, շատ գոհ եմ։ Իմ սպասելիքները ամբողջությամբ արդարացված են։ Այն ինչ ակնկալում էի ստացել եմ միանշանակ։ Խորհուրդ կտամ բոլոր իմ ծանոթներին և ընկերներին, որ դիմեն մասնակցեն։
Գործադիր Տնօրեն
Մանասյանի հետ կառուցած բիզնեսը սեյսմակայուն ու հեռանկարային է։ Բիզնեսը եթե համեմատենք օրգանիզմի հետ, որը ունի հիվանդություն կամ խնդիրներ, Մանասյանը կոնկրետ բուժում է ոչ թե ցավազրկում։ Ես ինքս ցանկացած մեծ ծրագրի հիմնաքար դնելուց առաջ օգտվում եմ հենց Մանասյանի օրինակներից ու հիմնավորումներից, Մանասյանին լսելուց ոչ թե պատկերացնում ես բիզնեսի մակերեսային կառուցվածքի մասին այլ ծանոթանում ես ամբողջական գենետիկային։
Տնօրեն
Շատ մեծ բավարարվածություն ստացա թրեյնինգից։ Շատ շնորհակալ եմ Հայկ Մանասյանից և անձնակազմից լավ հյուրընկալության համար։
Վաճառքի թիմի ղեկավար
Նախ ստացա ինձ հուզող հարցերի պատասխանները և վստահ եմ ճիշտ կատարելու դեպքում կունենամ շատ լավ արդյունք:
Անշարժ գույքի վաճառքի գործակալ
Բավականին դրական տպավորություն ստացա։ Թրեյնինգը նաև մոտիվացիան բնույթ է պարունակում։ Շատ ճիշտ և գրագետ խնդիրների առաջադրում և լուծումների քննարկում։
Տնօրեն
Ուզում եմ հայտնել իմ գոհունակությունը։ Մասնակցությունս շատ արդյունավետ էր ինձ համար, շարունակական կլինի մեր հանդիպումները Ձեր ընկերության հետ։
Տնօրեն
Շատ տպավորված եմ, բավականին նոր ինֆորմացիա ստացա, դետալներ բիզնեսի զարգացման մասին, որոնց մասին կարելի է ասել քիչ կամ չենք մտածել։
Տնօրեն
Շատ հետաքրքիր և ճանաչողական թրեյնինգ։ Անձամբ ինձ համար բավականին նոր տեղեկատվություն կար, որն ինչպես պարզեցի չեմ կիրառել աշխատանքում։ Հիմա ավելի վստահ կկիրառեմ այս գիտելիքներս։ Հուսով եմ, ինձ մոտ կստացվի։
Տնօրեն
Շատ հետաքրքրիր և օգտակար թրեյնինգ էր, կար բաներ, որ ուղղակի օգտագործում էի, կան բաներ, որ չէի օգտագործում, կփորձեմ օգտագործել և արդյունք քաղել։
Վաճառքի մենեջեր
Շնորհակալություն եմ հայտնում ինֆորմատիվ նման ֆորմատով հանդիպում կազմակերպելու համար: Ինձ մոտ հասել էր պահը նման թրեյնինգի մասնակցության համար:
CRM համակարգերի ներդրող
Աննախադեպ թրեյնինգ էր կազմակերված:,Շատ հստակ, մշակված հերթականությամբ ներկայացված: Շնորհակալություն նոր գիտելիքների համար:
Տնօրեն
Շնորհակալություն պրն. Մանասյանին պրոդուկտիվ և հագեցած թրեյնինգի համար: Նմանատիպ թրեյնինգները պետք է շարունակական լինեն՝ «հաշտեցնելու» համար բիզնեսի 2 կարևոր բաժինների «հակամարտությունը»: Համոզված եմ, որ պրն. Մանասյանն այն մասնագետն է, ում մոտ դա հաջողվելու է ի շնորհիվ նաև այս թրեյնինգի:
Մարքեթինգի մենեջեր
Կարծում եմ թրեյնինգը շատ անհրաժեշտ է մարքեթինգի և վաճառքի մասնագետների համար: Կարծում եմ նաև, որ ձեռք բերած գիտելիքներս և փորձի փոխանակումը կնպաստի վաճառքի և մարքեթինգի առանձին գործառույթների համահունչ և ներդաշնակ կիրառությանը:
.
Ինչպես միշտ հիանալի և օգտակար օր, լավ էմոցիաներ և օգտակար գիտելիքներ: Շնորհակալություն:
Կոորդինատոր
Հարգելի Հայկ՝ Դուք շատ մեծ գործ եք անում Հայաստանի կրթական համակարգի համար: Եզակի և անչափ օգտակար ներդրում է Ձեր կողմից: Շնորհակալ եմ:
Հիմնադիր
Պրն.Մանասյանից ստացա ավելի գրագետ մոտեցում բիզնեսին: Պրոդուկտիվ, հետաքրքիր, մատչելի, հասանելի, ժամանակակից, կրեատիվ թրեյնինգ էր:
Հիմնադիր տնօրեն
Եկել էի ակնկալիքով, որ այս թրեյնինգի ընթացքում կսովորեմ պրակտիկ գիտելիքներ, կամրապնդեմ գիտելիքներս այդ ոլորտում: Բավականին հագեցած օրակարգով ներկայացվեց թե՛ խնդիրները, և՛ թե դրանց լուծումները: Կոնցեպտուալ առումով բավականին ինֆորմացնող և սովորեցնող թրեյնինգ է:
Բրենդ մենեջեր
Շատ տպավորված ենք, ստացանք սպասվածից ավելի ինֆորմացիա։
Վաճառքի մենեջեր
Շնորհակալ ենք լավ առաջարկությունների համար լավ գիտելիքներ փոխանցելու համար։
Մարզերի վաճառքի մենեջեր
Շատ գեղեցիկ խոսք, մատուցման ձև, որի համար շատ շնորհակալ ենք։
Վաճառքի թիմի ղեկավար
Շնորհակալ ենք Ձեզ կազմակերպված թրեյնինգի համար։ Շատ լավ գիտելիքներ ստացա։
Ցանցային վաճառքի ղեկավար
Շնորհակալ եմ Ձեզ հետաքրքիր ու մատչելի ինֆորմացիա տրամադրելու համար։ Բավականին հագեցած ծրագիր էր։
Վաճառքի թիմի ղեկավար
Շնորհակալություն Պարոն Մանասյանին, մեզ բավականին լավ գիտելիքներ տալու համար։
HoReCa բաժնի ղեկավար
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։