Շատ տպավորված եմ, բավականին նոր ինֆորմացիա ստացա, դետալներ բիզնեսի զարգացման մասին, որոնց մասին կարելի է ասել քիչ կամ չենք մտածել։
Շատ տպավորված եմ, բավականին նոր ինֆորմացիա ստացա, դետալներ բիզնեսի զարգացման մասին, որոնց մասին կարելի է ասել քիչ կամ չենք մտածել։
Տնօրեն
Շատ հետաքրքիր և ճանաչողական թրեյնինգ։ Անձամբ ինձ համար բավականին նոր տեղեկատվություն կար, որն ինչպես պարզեցի չեմ կիրառել աշխատանքում։ Հիմա ավելի վստահ կկիրառեմ այս գիտելիքներս։ Հուսով եմ, ինձ մոտ կստացվի։
Տնօրեն
Շատ հետաքրքրիր և օգտակար թրեյնինգ էր, կար բաներ, որ ուղղակի օգտագործում էի, կան բաներ, որ չէի օգտագործում, կփորձեմ օգտագործել և արդյունք քաղել։
Վաճառքի մենեջեր
Մասնակցել եմ թրեյնինգին, նախ և առաջ նրա համար, որ վաճառքն ու մարքեթինգը սինխրոն մատուցելու առաջին մեսիջն էր Հայաստանում: Հետևաբար նյութը բավականին օգտակար էր, և լիահույս եմ, որ և՛ իմ ընկերությունում, և՛ բոլոր մասնակից- անհատների ընկերություններում դա մաքսիմալ արդյունավետ է լինելու կիրառելը:
PR մենեջեր
Շնորհակալ եմ հետաքրքիր սեմինարի համար: Ես քաղեցի շատ կարևոր ինֆո և կկիրառեմ այն: Ճիշտ թրեյնինգ էր և կարծում եմ, որ շատ կարևոր են նման թրեյնինգները, որպեսզի կարողանանք հասկանալ, թե վաճառքն ու մարքեթինգը իրար հետ ինչ եզրեր ունեն և ինչպես կարող են միաձուլվել, այսինքն սինխրոնիզացվել:
PR պատասխանատու
Մեր ընկերությունը մեծ խնդիրներ ուներ, քանի որ մեծ բյուջե էինք ծախսում մարքեթինգի ոլորտում, սակայն անարդյունք, որովհետև չէր բարձրանում մեր վաճառքների ցուցանիշները: Դրա համար հասկանում էինք, որ խնդիր ունենք, ու այդ խնդիրը մարքեթինգի ու վաճառքների վատ սինխրոնիզացիայի մեջ էր: Լսելով պրն. Մանասյանի թրեյնինգը սինխրոն մարքեթինգի վերաբերյալ, ստացանք շատ գործիքներ, որոնք կիրառելով մեծ արդյունքների կհասնենք:
Գործադիր տնօրեն
Փնտրում էի պրակտիկ գիտելիքներ բիզնես խնդիրների կարգավորման և լուծման համար: Թրեյնինգում կային բավականին պրակտիկ մոտեցումներ և միանշանակ գոհ եմ:
Մարքեթինգի բաժնի ղեկավար
Առաջին անգամն է, որ մասնակցում եմ նման սեմինարի: Շատ տպավորված եմ մարդկային հոգեբանության խորը վերլուծությունից՝ հատկապես վաճառքների ոլորտում: Կարծիքս շատ բարձր է և ուրախ եմ, որ Հայաստանում կա նման պրոյեկտ:
Հիմնադիր տնօրեն
Շատ հետաքրքիր էր, էվոլուցիոն, մոտիվացնող, հպարտացնող։ Անհամբեր եմ կիրառել բոլորը։ Եթե նախկինում մտածում էի՝ վաճառող ծնվում են, այստեղ հասկացա, որ դառնում են։ Շնորհակալ եմ վաճառքի նոր մշակույթի, նոր մոտեցման և նորովի մատուցելու համար։
PR պատասխանատու
Թերահավատորեն էի գալիս այս սեմինարին՝ 10 ժամ նստելու և լսելու պատճառով: Սակայն այս 10 ժամը 10 րոպեի պես անցավ: Շատ տպավորիչ, ուսուցողական, հագեցած օր էր ինձ համար: Շնորհակալ եմ շատ:
Տնօրեն
Պարոն Մանասյանի շատ հետաքրքիր և բազմակողմանի «վաճառքի արվեստի» ընթացքում ծանոթացա հաճախորդների տեսակների հետ։ Սովորեցի իրենց մտածելակերպը հասկանալով, ադապտացնել իմ վարվելակերպը և հաջող վաճառքի հասնել։
Ճարտարապետ
Հետաքրքիր և ինֆորմացիոն, տրամադրող և ստիմուլացնող: Շատ մատչելի լեզվով մարդկանց տարբեր խմբերի համար:
Վաճառքի մենեջեր
«Վաճառելու արվեստը» շատ տարբերվող սեմինար է՝ կապված վաճառողի մտածելակերպի փոփոխության և առաջարկվող լուծումների հետ։
Վաճառքի տնօրեն
BRAVO Ձեզ և Ձեր թիմին:
Վաճառքի բաժնի ղեկավար
Ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու և նոր գաղափարներ ձեռք բերելու համար: 10 ժամն անցավ շատ հետաքրքիր, քանի որ ձեռք բերեցի նոր գիտելիքներ և ծանոթություններ: Սպասում եմ մեր նոր հանդիպմանը:
Բիզնեսի զարգացման ղեկավար
Շնորհակալություն արդյունավետ սեմինարի համար: Չեմ ափսոսում, որ իմ կիրակին նվիրեցի այսքան գիտելիք ստանալուն: Նյութը հագեցած էր և շատ հետաքրքիր:
Վաճառքի մենեջեր
Սեմինարը համարում եմ շատ ուսուցողական։ Վաճառելու արվեստի այս մեթոդաբանությունը ես կիրառելու եմ մեր բիզնեսի զարգացման և հաճախորդների հետ շփման բոլոր փուլերում։
Վաճառքի մենեջեր
Խորին շնորհակալություն սեմինարի համար: Այն զգացումները, որոնք բնազդի մակարդակով թվում էին ճիշտ, ստացան իրենց ճիշտ հաստատումն ու դասակարգումը: Առարկան դարձավ մատչելի և հասկանալի:
Տնօրեն
Շատ շնորհակալություն այսքան օգտակար խորհուրդների, գիտելիքի և նորանոր մտքերի և սեմինարի լավ կազմակերպման համար:
Տնօրեն
Ստացա շատ դրական տպավորություն, խորհուրդ կտամ իմ ընկերներին և գործընկերներին։
Մատուցման ձևը շատ մատչելի էր, ինչը շատ եմ կարևորում և շատ հետաքրքիր էր։
Մենեջեր
Ձեր սեմինարից հետո հասկացա, որ դեռ ոչինչ չգիտեմ և թե որքան շատ բան սովորեցի Ձեզանից: Շնորհակալ եմ վերլուծական, կարևոր, թանկ և ուսուցողական սեմինարի համար:
Մեդիա մարքեթոլոգ
Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր։
.
Սեմիանրը շատ ինֆորմատիվ էր, հետաքրքիր և կազմակերպված էր շատ որակով: Տրամադրվեց վաճառքների աճի գործուն մեխանիզմներ: Իսկ դասընթացավարի պրոֆեսիոնալիզմն ակնհայտ էր առաջին իսկ րոպեից:
Ավագ իրավախորհրդատու
Շնորհակալ եմ պարոն Մանասյանին շատ հետաքրքիր, բովանդակալից և ուսուցողական սեմինարի համար։ Շատ տպավորված եմ․ իմ այցելած թրեյնինգներից ամենալավն էր։
Մենեջեր
Լավ ու հագեցած սեմինար էր, և՛ կազմակերպվածության, և՛ տրամադրված նյութի առումով: Շատ լավն էր նաև մատուցումն այն բանի, թե որն է վաճառելու արվեստը:
.
Շատ օգտակար էր։
Կոմերցիոն տնօրեն
Շնորհակալություն Հայկ Մանասյանին լավ կազմակերպված թրեյնինգ անցկացնելու համար: Արդյունքում ստացա վաճառելու արվեստին վերաբերող բազում գիտելիքներ:
Վաճառքի տնօրեն
Ունեմ հրաշալի զգացողություններ թրեյնինգի հետ կապված։ Պրն․ Մանասյանի շնորհիվ ստացանք և բացահայտեցինք վաճառքի արվեստի նուրբ գործիքներ, որոնք կօգտագործենք մեր ընկերության վաճառքը զարգացնելու համար։
Վաճառքի խորհրդատու
Սեմինարը կազմակերպչական առումով անթերի էր, բովանդակության առումով շատ հագեցած: Շատ մեծ ծավալի ինֆորմացիա ստացանք:
Գլխավոր տնօրեն
Շատ դրական մթնոլորտ էր, շատ պրոֆեսիոնալ։ Շատ շնորհակալություն։
Գործադիր տնօրեն
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։