Թերահավատորեն էի գալիս այս սեմինարին՝ 10 ժամ նստելու և լսելու պատճառով: Սակայն այս 10 ժամը 10 րոպեի պես անցավ: Շատ տպավորիչ, ուսուցողական, հագեցած օր էր ինձ համար: Շնորհակալ եմ շատ:
Թերահավատորեն էի գալիս այս սեմինարին՝ 10 ժամ նստելու և լսելու պատճառով: Սակայն այս 10 ժամը 10 րոպեի պես անցավ: Շատ տպավորիչ, ուսուցողական, հագեցած օր էր ինձ համար: Շնորհակալ եմ շատ:
Տնօրեն
Պարոն Մանասյանի շատ հետաքրքիր և բազմակողմանի «վաճառքի արվեստի» ընթացքում ծանոթացա հաճախորդների տեսակների հետ։ Սովորեցի իրենց մտածելակերպը հասկանալով, ադապտացնել իմ վարվելակերպը և հաջող վաճառքի հասնել։
Ճարտարապետ
Հետաքրքիր և ինֆորմացիոն, տրամադրող և ստիմուլացնող: Շատ մատչելի լեզվով մարդկանց տարբեր խմբերի համար:
Վաճառքի մենեջեր
«Վաճառելու արվեստը» շատ տարբերվող սեմինար է՝ կապված վաճառողի մտածելակերպի փոփոխության և առաջարկվող լուծումների հետ։
Վաճառքի տնօրեն
BRAVO Ձեզ և Ձեր թիմին:
Վաճառքի բաժնի ղեկավար
Ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու և նոր գաղափարներ ձեռք բերելու համար: 10 ժամն անցավ շատ հետաքրքիր, քանի որ ձեռք բերեցի նոր գիտելիքներ և ծանոթություններ: Սպասում եմ մեր նոր հանդիպմանը:
Բիզնեսի զարգացման ղեկավար
Շատ հագեցած և հետաքրքիր սեմինար էր։ Մեծ բավականություն ստացա և վաճառքի ոլորտում շատ գիտելիքներ ձեռք բերեցի։ Հատուկ շնորհակալություն մեր թրեյներին՝ Հայկ Մանասյանին:
Վաճառքի մենեջեր
Շատ օգտակար էր, էֆեկտիվ, պրոֆեսիոնալ։ Ամենամեծ արժեքն այն էր, որ որ հեղինակը կարողացել էր 1 սեմինարի մեջ ներառել ամենակոնցեպտուալ վաճառքի մտքերը։ Ես սիստեմավորեցի ունեցածս և նոր ձեռք բերված գիտելիքներս։
Գլխավոր տնօրեն
10 ժամ շարունակ լսարանը պահելը բավականին դժվար է, իսկ թրեյները դա կարողացավ և լսարանն իսկապես հետաքրքրված հետևում էր նրան։
Համահիմնադիր
Շատ արդյունավետ սեմինար էր։ Բոլոր կոնցեպտները ակտուալ և կիրառական։ Թրեյների կողմից մշակված վաճառողի պատվիրանները միանշանակ այս սեմինարի «մեխն» էր, որոնք ես առանձին կգրեմ և կպահեմ իմ աշխատասեղանին՝ աչքիս առաջ։
Մենեջեր
Հայկ Մանասյանը ցույց տվեց, որ վաճառքը իրո՛ք արվեստ է և այս սեմինարին մասնակցելու շնորհիվ կարելի է տիրապետել այդ արվեստին։
Վաճառքի մենեջեր
Ես իմ կյանքում շատ լավ մարդ բացահայտեցի, ի դեմս սեմինարի վարող Հայկ Մանասյանի: Նա լուսավորեց գիտակցությունս, տվեց իմ հարցերին սպառիչ պատասխաններ։
Փոխտնօրեն
Առաջին անգամ էի մասնակցում նման սեմինարի, ստացա բավականին մեծ ծավալի ինֆորմացիա: Շատ տպավորիչ էր: Իմ թիմը կրկին կմասնակցի Հայկի սեմինարներին։
Տնօրեն
Մինչև գալս, շատ մտահոգ էի , թե ինչպես է անցնելու այս սեմինարը։ Ավարտից հետո շատ գոհ եմ և ուրախ, որ մասնակցեցի։ Իմ առաջին սեմինարն էր Հայկ Մանասյանի հետ և վստահ եմ, որ ոչ վերջինը։
Հիմնադիր
Սեմինարը շատ լավն էր ու հետաքրքիր։ Շնորհակալություն մեզ այսքան արդյունավետ օր պարգևելու համար։ Կցանկանայի մասնակցել Ձեր մյուս թրեյնինգներին նույնպես։
Հիմնադիր
Սեմինարից տպավորություններս շատ բարձր են։ Վաճառքների իրականացման շատ բացեր գտա ինքս իմ մեջ և կփորձեմ դրանք լրացնել՝ շնորհիվ Հայկ Մանասյանի դասավանդման հմտությունների։ Դա նրա մոտ իսկապես գերազանց ստացվեց։
Ռիելթոր
Շատ ծավալուն և բովանդակալից սեմինար էր։ Սպասումներս և ստացած տպավորություններս սպասվածից ավելին էին։ Վաճառքի հմտությունները, գաղտնիքներն ու նրբությունները մատուցվեցին շատ պարզ ու մատչելի:
Վաճառքի մենեջեր
Ճիշտ կառուցված խոսք: Ուսուցանելի ու սխեմատիկ պլանավորված մեթոդ, մասնակիցներին մատուցվող նյութի դյուրըմբռնելիություն, պրոֆեսիոնալ մոտեցում։
Տնօրեն
Էմոցիաները շատ-շատ էին։ Նյութը տրվեց այնքան մատչելի, որ կարծես այն շոշափելիս լինեինք։ Վաճառելու գիտելիքներիս ճամպրուկի մեջ ավելացրեցի Հայկ Մանասյանի հարուստ բազայից մի մեծ փունջ կարևոր և առաջնային ինֆորմացիա։
Մասնաճյուղի տնօրեն
Կարծիքս և՛ սեմինարի, և՛ թրեյների մասին շատ մեծ է և դրական: Իրոք շատ մեծ բավարարվածություն ստացա:
Տնօրեն
Թրեյների կողմից գիտելիքների տրամադրումը գերազանց էր: Սեմինարի նյութը մատուցվեց շատ հասկանալի ձևով։ Բերվեցին վաճառքների շատ տիպիկ ու պրակտիկ օրինակներ։
.
Փոխվեց վաճառելու մտածելակերպս: Ինքս ինձ ճանաչելով հասկացա, որ պետք չէ, որ բիզնեսին էլ նմանեցնես ինքդ քեզ, քանի որ դա աճի չի տանում:
Վաճառքի ղեկավար
Սեմինարը շատ մոտիվացնող էր։ Բացահայտեցի բազմաթիվ մութ անկյուններ ու նրբություններ: Ամենակարևորը, թրեյները տվեց վաճառքի գլխավոր պատվիրանը
– Մ Տ Ա Ծ Ե՛ Ք –
Տնօրեն
Սեմինարը շատ օգտակար էր ու հետաքրքիր: Շատ արդյունավետ ու պարզ ձևով մատուցվեցին մի շարք կիրառական ու օգտակար նյութեր և ոչ ստանդարտ վաճառքի տեխնիկաներ:
Մենեջեր
Ինձ մոտ գիտելիքների տեղատարափ էր։ Շատ շնորհակալ ենք Ձեզ, որ այս մեկ օրվա ընթացքում տվեցիք այսքան շատ ու շատ նոր գիտելիքներ։ Հասկացա, որ շատ բան ունեմ սովորելու։
Տնօրեն
Բավականին լավ դասընթաց էր, ինձ շատ հետաքրքրեց։ Ես մեծ սիրով մասնակցեցի և հասկացա, որ ամեն տարիքում էլ սովորելը ուշ չէ։ Շատ լավ մոտիվ է, իմ ցույց տված բարձր արդյունքները որդուս ներկայացնելու համար։
Տնօրեն
Անչափ շնորհակալ եմ բովանդակալից, հետաքրքիր և կրեատիվ մոտեցման համար։ Շատ ճիշտ թեմա էր և ընտրված էր մատուցման յուրահատուկ տարբերակ։ Սեմինարը կօգնի ինձ դառնալ վաճառքի լավ մասնագետ։
Մենեջեր
Սեմինարը շատ բովանդակալից էր: Շատ տպավորված եմ: Իմ այցելած թրեյնինգներից ամենալավերից մեկն էր: Կազմակերպված էր արտակարգ:
Տնօրեն
Ինձ համար այս սեմինարը շատ կարևոր էր և որին սպասում էի շատ երկար ժամանակ։ Իսկ սեմինարի վերջամասը բերված էր գրագետ տրամաբանական ավարտի, որի մեջ գտա շատ հարցերի պատասխաններ։
Տնօրեն
Շատ հաճելի սեմինար, որը հասանելի էր յուրաքանչյուրի գիտակցությանը: Ամենակարևորը հետաքրքիր էր և ուսուցանող: Ամեն ինչ շատ բարձր մակարդակով էր կազմակերպված:
Անշարժ գույքի գործակալ
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։