Շատ դրական եմ գնահատում պրոֆեսիոնալ և անհատական մոտեցումը դասընթացի բոլոր մասնակիցներին։ Դասընթացի մասնակցությունից հետո՝ կարճ ժամանակահատվածում իմ գործունեության մեջ նկատվում է շոշափելի լավ արդյունքներ։
Շատ դրական եմ գնահատում պրոֆեսիոնալ և անհատական մոտեցումը դասընթացի բոլոր մասնակիցներին։ Դասընթացի մասնակցությունից հետո՝ կարճ ժամանակահատվածում իմ գործունեության մեջ նկատվում է շոշափելի լավ արդյունքներ։
Վաճառքի մենեջեր
Շատ հետաքրքիր և գիտելիքներով լի դասընթաց էր։ Սովորեցինք շատ հետաքրքիր գործիքներ, որոնք վստահ եմ մեզ կօգնեն հետագա աշխատանքի ընթացքում։
Վաճառքի տնօրեն
Շնորհակալ եմ շատ այն ամենի համար ինչ ստացանք․ նոր ընկերներ, նոր փորձ, նոր հմտություն, նոր մեթոդներ։ Բացահայտեցի, որ դեռ շատ սովորելու բան ունեմ։ Կազմակերպված էր բարձր մակարդակով, կեցցեք։
Գործառնական տնօրեն
Բացառիկ էներգիա։ Շատ հետաքրքիր էր մասնակցելը։ Ձեր դասերից հետք ցանկություն է առաջացել երիտասարդանալ ու նորից սովորել։ Գիտելիքը երբեք շատ չի լինում։
Հիմնադիր տնօրեն
Խորին շնորհակալությունս
եմ հայտնում դպրոցին բարձրակարգ ուսուցման համար, որն ապահովեց մասնագիտացված
մոտեցում ու որակյալ մակարդակ:
Վաճառքի մենեջեր
Շատ գոհ եմ ստացած գիտելիքներից և ջերմ մթնոլորտից։ Անկեղծ ասած, ես ստացա սպասվածից ավելին։ Կատարված աշխատանքն ահռելի մեծ էր, և այն, որ 2 ամսում այդ ամենը հասցվեց մեզ, խոսում է իրական պրոֆեսիոնալիզմի մասին:
Վաճառքի մենեջեր
Կարծում եմ՝ ողջ կյանքիս ընթացքում պետք կգա ստացածս գիտելիքները։ Շատ լավ շրջապատ ձեռք բերեցի, կարծում եմ՝ այս դասընթացը մի մեծ դուռ կբացի ինձ համար դեպի ավելի քաղաքակիրթ բիզնես և շատ օգտակար կլինի բիզնեսիս հետագա զարգացմանը։
Տնօրեն
Հիացա ու բարձր տպավորություն ստացա Վաճառքի Պրոֆեսիոնալ դասընթացից։ Ստացա նոր գիտելիքներ։ Ձեռքբերեցի նոր ընկերներ։ Փոխեց վաճառքի մասին իմ գիտելիքները ու կօգտագործեմ իմ բնագավառում։
Մարքեթոլոգ
Շատ գոհ եմ այսքան խորը ու խիստ կիրառելի գիտելիքի համար։ Ամեն ինչ մանրակրկիտ մտածված էր և դասընթացներն անցնում էին շատ բովանադակաից ու հետաքրքիր։
Հիմնադիր տնօրեն
Manassian Sales School-ը բիզնես մտածելակերպով միջավայր ստեղծեց և ամրապնդեց իմ գիտելիքները։ Ուսուցանված դասընթացները կիրառելի են կյանքի ողջ ընթացքում։
Վաճառքի մենեջեր
Առաջին դասից սկսված սպասելիքներս շատ էին ու հիմա լիարժեք կարող եմ ասել, որ սպասելիքներս արդարացան։ Ես վաճառքից շատ քիչ գաղափար ունեի, իսկ հիմա գիտելիքներս դեպի վաճառք հարստացան։
Պատվերների բաժնի պատասխանատու
Մասնակցելով դասերին մեծ տարբերություն եմ տեսնում իմ կատարած նախկին և ներկա վաճառքների միջև:
Վաճառքի մենեջեր
Շատ օգտակար դասընթացներ էին։ Կարծում եմ ամբողջ կյանքում ինձ պետք կգան, քանի որ քննարկել ենք ոչ միայն վաճառքներին վերաբերվող հարցեր, այլ նաև կյանքին վերաբերվող կարևոր հարցեր։
Առաքման բաժնի ղեկավար
Շատ թրեյնինգների եմ մասնակցել. MANASSIAN Sales School-ը՝ ամենաբարձր մակարդակի է, որովհետև դպրոցում խոսվում է բիզնեսի կոնկրետ խնդիրների մասին:
Տնօրեն
Որպես վաճառքի հմտությունների թրեյներ պարոն Մանասյանը վաճառեց մեզ մեր ցանկությունների բավարարումը։ Սովորեցրեց դիֆերենցվել։ Այսքան տարիների ընթացքում չստացված կարիքների բացահայտման թույլ օղակը դարձավ ամուր։
Առաքման բաժնի ղեկավար
Այս դասերի միջոցով ստացա շատ կարևոր և ժամանակի պահանջները բավարարող գիտելիքներ՝ վաճառքների և մարքեթինգի ոլորտներում, որոնք կկիրառեմ իմ սեփական պրակտիկայում:
Վաճառքների և մարքեթինգի ղեկավար
Պարոն Մանասյան դուք վաճառքի ֆանտաստիկ գիտակ եք։ Դուք շատ բանիմաց, շատ ճկուն, էներգետիկ, պրոֆեսիոնալ մարդ եք։ Դասերը շատ հախուռն էր, դինամիկ, թեմաները բավականին լավը կարևորները ֆիլտրված։
Վաճառքի պատասխանատու
Իմ վաճառքներում զգացել եմ էական փոփոխություններ
MANASSIAN Sales School-ից առաջ և հետո՝ հատկապես վաճառքների աճի և ընդհանուր աշխատանքի
կազմակերպման մեջ:
Հաճախորդների ներգրավման մասնագետ
Առաջին դասից մինչև վերջին դասը ամեն ասված նախադասությունն ու միտքը շատ թանկ եմ գնահատում։ Ինձ համար այս դասընթացը առանձնանում էր հենց Պարոն Մանասյանի անձով պայմանավորված, քանի որ շատ եմ կարևորում, որ բուն նյութի հետ նաև ընդհանուր կրթելու, զարգացնելու, անձնային աճը ապահովելու էֆեկտ ուներ։
Արտահանման և վաճառքի մենեջեր
Վաճառքի Դպրոցը շատ հաջողված նախագիծ է, որն օգնեց ինձ ավելի
վստահ վաճառել:
Դեղագետ
Այստեղ կրթվելով և շատ անգամներ նորը իմ համար բացահայտելով, հասկացա, որ վաճառքը դա ազնվական մասնագիտություն է։ Անչափ շնորհակալ եմ Պարոն Հայկ Մանասյան ջան, այս հրաշք աշխարհին նոր և հետաքրքիր կողմից ինձ համար ևս մեկ անգամ բացահայտելու համար։
Տնօրենի օգնական
Ուսուցողական և բացահայտումներով լի դասեր էին: Ինձ մոտ զգալի
փոփոխություններ կատարվեցին:
Վաճառքի մենեջեր
Դասընթացները լավ մշակված էին։ Ցուցաբերեցիք համբերատար մոտեցումներ և ունեցանք լավ քննարկումներ։
Տնօրեն
Շատ տպավորված եմ այս երկու ամսվա ընթացքում կատարված ամբողջ աշխատանքից։ Շնորհակալ եմ նոր գիտելիքների և հնարավորությունների համար, որոնք կիրառելի են դառնում իրական վաճառքների ժամանակ:
Մենեջեր
Կարող եմ ասել, որ Manassian Group-ը ՀՀ-ում շատ բարձր հեղինակություն վայելող ընկերություն է իր փորձի, պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների և շատ մեծ գործընկերներ ունենալու հաշվին։ Իր սեփական «կերպարի» միջոցով վստահությունն է ներշնչում գործընկերներին և մոտիվացնում նրանց։
.
Մինչև մասնակցությունը
ինձ թվում էր, որ տեղյակ եմ վաճառելու և բիզնեսի գրեթե բոլոր նրբություններին։ Սակայն դասերի ընթացքում ապացուցվեց ճիշտ հակառակը:
Փոխտնօրեն
Ստացա շատ կարևոր գիտելիքներ վաճառքի մասին, սովորեցի ինչպես պետք է իրականում պրոֆեսիոնալ ձևով վաճառել։ Շատ հաճելի էր պարոն Մանասյանի նման անձի հետ շփվել և ճանաչել իրեն։
Վաճառքի տնօրեն
Դպրոցը տվեց առաջադրված խնդիրների, բազմազան ու պրակտիկ լուծման գործիքների ու զանազան ոլորտների ներքին խնդիրների և առանձնահատկությունների հետ ծանոթանալու բացառիկ հնարավորություն:
Զարգացման գծով պատասխանատու
Ունեմ շատ դրական, բարձր կարծիք անցկացրած դասընթացի մասին: Բավական մեծ գիտելիքների ստացում և ամփոփում ենք ունեցել: Ծանոթացել ենք մի շարք լավ մարդկանց հետ: Շատ շնորհակալ եմ դրական էմոցիաների համար:
Տնօրեն
Շատ շնորհակալ եմ պրոֆեսիոնալ և մատչելի մատուցելու համար։ Գիտելիքները ինձ պետք կգան կյանքի շատ ոլորտներում։ Նյութը մատուցվում էր բավականին հետաքրքիր, անգամ 3-4 ժամ դասերը չէր հոգնեցնում և ձանձրացնում։
Բժիշկ լաբորանտ
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։