Ակտիվ վաճառքի մասնագետ

Բետոնի արտադրությամբ զբաղվող ոլորտի առաջատար մեր գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք ակտիվ վաճառքի մասնագետ: Ձեր հիմնական գործառույթը լինելու է B2B նոր գործընկերների ներգրավումն ու երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների կառուցումը:

Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկը՝ 6/1, երկուշաբթիից շաբաթ, 09:00 — 18:00
Վայրը՝ ՀՀ, Երևան
Աշխատավարձը՝ մրցակցային ֆիքսված + բոնուսներ կատարված գործարքից

Հիմնական պարտականություններ+
  • Նոր գործընկերների ակտիվ որոնում և ներգրավում։
  • Մրցակցային շուկայի ուսումնասիրություն։
  • Շինհրապարակներ և պոտենցիալ գործընկերների գրասենյակներ այցելությունների իրականացում՝ ընկերության արտադրանքի ներկայացման նպատակով։
  • Գործընկերների կարիքների բացահայտում և առաջարկների ներկայացում։
  • Գործընկերների հետ դրական, կայուն և հետևողական կապի պահպանում։
  • Արդյունավետ, երկարաժամկետ հարաբերությունների ձևավորում։
  • Գործընկերային հարաբերությունների որակի և արդյունավետության բարձրացում։
  • Գործընկերների հետ շփումների, պայմանավորվածությունների և վաճառքի գործընթացի հաշվառում։
Պահանջվող կրթություն, հմտություն և փորձ+
  • Բարձրագույն կրթություն։
  • Առնվազն տարվա փորձ ակտիվ վաճառքի ոլորտում։
  • Գերազանց հաղորդակցման, բանակցային ու հստակ պայմանավորվածություններ ձեռք բերելու հմտություններ։
  • Նախաձեռնողականություն, նպատակասլացություն և թիմում աշխատելու ունակություն։
  • Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն։
  • Մեքենայի և վարորդական իրավունքի առկայություն։
Հայտ Աշխատանք փնտրողների համար

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն