Մարքեթինգի բաժնի ղեկավար

Ըմպելիքների արտադրությամբ զբաղվող մեր գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք ռազմավարական մտածողությամբ Մարքեթինգի բաժնի ղեկավար։ Նա իրականացնելու է՝
— մարքեթինգային գործունեության պլանավորումը,
— մարքեթինգային բաժնի աշխատանքների կազմակերպումը,
— բրենդի զարգացումը,
— մարքեթինգային արշավների արդյունավետության վերահսկումը։

Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք, գրասենյակային
Աշխատանքային գրաֆիկը՝ 5/2
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան
Աշխատավարձը՝ մրցակցային բարձր

Հիմնական պարտականություններ+
  • Մշակել ընկերության մարքեթինգային ռազմավարությունը, տարեկան և ամսական պլանները։
  • Կառավարել թվային մարքեթինգի ու վաճառակետերի մարքեթինգի ուղղությունները։
  • Պլանավորել և վերահսկել մարքեթինգային բյուջեն։
  • Բացահայտել արտահանման հնարավորությունները։
  • Համակարգել ու վերահսկել գովազդային, և առաջխաղացման արշավները։
  • Կազմակերպել ու վերահսկել բաժնի աշխատակիցների աշխատանքը։
  • Կազմել արտադրանքները շուկա մտցնելու ու զարգացնելու գործողություններ։
  • Վերլուծել մարքեթինգային արշավների արդյունավետությունը, ներդրումների վերադարձը և այլ հիմնական ցուցանիշները։
  • Ներկայացնել պարբերական հաշվետվություններ հիմնադիր տնօրենին։
Պահանջվող կրթություն, հմտություն և փորձ+
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում, որից 2 տարին` ղեկավար պաշտոնում։
  • Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, հաղորդակցության, կառավարման, կամ հարակից ոլորտում։
  • Մարքեթինգային ռազմավարության, բյուջետավորման և թիմի կառավարման գործնական փորձ։
  • Բրենդի զարգացման, շուկայի վերլուծության և առաջխաղացման ծրագրերի իրականացման փորձ։
  • FMCG ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես կարևոր առավելություն։
  • Պրոյեկտների կառավարման փորձ:
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:
Հայտ Աշխատանք փնտրողների համար

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն