Ըմպելիքների արտադրությամբ զբաղվող մեր գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք փորձառու և արդյունքամետ Վաճառքի բաժնի ղեկավար, ով կստանձնի`
— գործող վաճառքի բաժնի գործունեության պլանավորման,
— վաճառքի մասնագետների գործառնությունների կազմակերպման,
— վաճառքի առանցաքային պրոցեսների հսկման ու վերահսկման,
— գործող թիմի արդյունավետության բարձրացման,
— վաճառքի կայուն աճի ապահովման պատասխանատվությունը։
Այս հաստիքը նրանց համար է, ովքեր կարողանում են ոչ միայն ապահովել վաճառքի պլանի իրականացումը, այլ նաև արդյունավետ կերպով վերահսկել, չափել ու զարգացնել վաճառողների ունակություններն ու կարողությունները։
Աշխատանքը` լրիվ դրույք
Աշխատավարձը` մինչև 2 մլն դրամ (ֆիքսված աշխատավարձ + KPI-ների հիմքով բոնուսային համակարգ)
Վայրը՝ Երևան