Սոցիալական մեդիայի մարքեթինգի մասնագետ

Ըմպելիքների արտադրությամբ զբաղվող մեր գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք Սոցիալական մեդիայի մարքեթինգի մասնագետ, ով ունի փորձառություն ճյուղային կոնտենտի ստեղծման, նոր գնորդների ներգրավման և գործող գնորդների պահպանման գործում: Մասնագետը պատասխանատու է լինելու ընկերության պրոդուկտների և բրենդների առաջխաղացման համար՝ նպաստելով դրանց ճանաչելիության և պահանջարկի աճին:


Աշխատանքի տեսակը՝
լրիվ դրույք, գրասենյակային
Աշխատանքային գրաֆիկը՝ 5/2
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան
Աշխատավարձը՝ մրցակցային բարձր

Հիմնական պարտականություններ+
  • Մշակել և ստեղծել առաջխաղացման վիզուալներ և տեսանյութեր (reels, shorts), որոնք կարտացոլեն ընկերության հիմնական գործունեությունն ու պրոդուկտները։
  • Կառուցել արդյունավետ գովազդներ, որոնք կբարձրացնեն վաճառքների ցուցանիշները։
  • Մշակել արդյունավետ կոնտենտ պլան ընկերության պոտենցիալ և նոր գործընկերների ներգրավման համար։
  • Կոնտենտի ձևաչափերը համապատասխանեցնել յուրաքանչյուր սոցիալական հարթակի պահանջներին և առանձնահատկություններին։
  • Կատարել վերլուծություններ՝ գտնել առաջխաղացման ամենաարդյունավետ մեթոդները և ստեղծել հրապարակումների հստակ և ճշգրիտ պլան և դրանք հաստատել անմիջական ղեկավարի հետ։
  • Ակտիվորեն արձագանքել լսարանի հարցերին, մեկնաբանություններին և նամակներին։
  • Հետևել կոնտենտի և արշավների կատարողական ցուցանիշներին՝ ապահովելով դրանց շարունակական բարելավումը և զարգացումը,
  • Ներկայացնել հաշվետվություններ մարքեթինգի բաժնի ղեկավարին, որի մեջ ներառված կլինեն լսարանի ներգրավվածությունը, հետևորդների աճը և այլ կարևոր ցուցանիշներ։
Պահանջվող կրթություն, հմտություն և փորձ+
  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում։
  • Մասնագիտական ոչ ֆորմալ կրթություն (դասընթացներ, սերտիֆիկատներ և այլն)։
  • Սոցիալական մեդիայի կառավարման առնվազն 2 տարվա փորձ։
  • Meta Ads Manager և այլ թվային գովազդային գործիքների իմացություն։
  • Վիզուալ կոնտենտի ստեղծման փորձառություն։
  • Ժամանակակից թրենդների և թվային մարքեթինգի միտումների լավ պատկերացում։
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ։
Հայտ Աշխատանք փնտրողների համար

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն