Պրոֆեսիոնալ վաճառքների գիտելիքների ստուգում [rank_math_breadcrumb]Հեղինակ՝ Հայկ Մանասյան | Ամսաթիվ՝ 16/12/2024 Կիսվել՝ Պրոֆեսիոնալ վաճառքների գիտելիքների ստուգում Անուն Ազգանուն Կազմակերպություն Պաշտոն Էլ․ փոստի հասցե Հեռախոսահամար Նշվածներից ո՞րն է լավագույնս ներկայացնում Պարետոյի սկզբունքը վաճառքում ա) Վաճառողների 20%-ը բերում է եկամտի 80%-ը բ) Հաճախորդների 80%-ը բողոքում է արտադրանքի հատկանիշների 20%-ից գ) Lead-երի 50%-ը դառնում պոտենցիալ գնորդներ դ) Հաճախորդների 100%-ը անցնում է վաճառքի ձագարի բոլոր փուլերով None Անհատը հետաքրքրություն է ցուցաբերել Ձեր պրոդուկտի նկատմամբ, բայց դեռ գնում չի կատարում: Նա ուշադիր լսել է, թե ինչպես եք ներկայացնում պրոդուկտը և գնի վերաբերյալ ինֆորմացիա է խնդրել: Ձեզ համար, ի՞նչ է հանդիսանում այս անհատը: ա) Lead բ) Պոտենցիալ գնորդ գ) Հաճախորդ դ) Բրենդի պաշտպան None Վաճառքի մենեջերը կանոնավոր կերպով հասնում է իր քվոտայի 150%-ին՝ կենտրոնանալով մի քանի խոշոր գործընկերների վրա: Սակայն, այս մոտեցումը հանգեցրել է փոքր գործընկերների և պոտենցիալ նոր lead-երի անտեսմանը: Ո՞ր սկզբունքը չի հաշվի առնում այս վաճառքի մենեջերը: ա) Վաճառքի ձագարի հայեցակարգը բ) Հաճախորդի որակավորումը գ) Պարետոյի սկզբունքը դ) Ձագարի հավասարակշռված կառավարումը None Դուք վաճառում եք լյուքս դասի պրոդուկտ, և Ձեր վաճառքի ցիկլը երկար է տևում։ Հետևյալ ցուցանիշներից ո՞րը կլինի ԱՄԵՆԱՔԻՉ օգտակարը Ձեր կարճաժամկետ վաճառքի կատարողականը չափելու համար: ա) Նոր գեներացված Lead-երի քանակը բ) Պոտենցիալ գնորդից վերջնական գնորդի վերածվելու կոնվերսիայի գործակիցը գ) Գործարքի միջին չափը դ) Հաճախորդի կյանքի տևողության արժեքը None Պոտենցիալ հաճախորդն անցել է վաճառքի գործընթացի մի քանի փուլերով, բայց կարծես թե այլևս հետաքրքրված չէ Ձեր առաջարկով: Նշվածներից ո՞րը կլինի Ձեր ԼԱՎԱԳՈՒՅՆ քայլը: ա) Վաճառելու համար անմիջապես մեծ զեղչ առաջարկելը բ) Հաղորդակցությունը դադարեցնելն ու այլ հաճախորդների հետ աշխատելը գ) Անկախ պոտենցիալ հաճախորդի վարքից ստանդարտ վաճառքի գործընթացը շարունակելը դ) Բացահայտելով և անդրադառնալով նրա ընթացիկ մտահոգություններին կամ առարկություններին՝ կրկին ներգրավել նրան վաճառքի գործընթացի մեջ None Հետևյալներից ո՞րն է լավագույնս նկարագրում վաճառքում հատկանիշի և օգուտի միջև հիմնական տարբերությունը: ա) Հատկանիշները շոշափելի են, օգուտները՝ ոչ շոշափելի բ) Հատկանիշները նկարագրում են, թե ինչ է անում պրոդուկտը, օգուտները բացատրում են, թե ինչու է դա կարևոր հաճախորդի համար գ) Հատկանիշները միշտ տեխնիկական են, օգուտները միշտ ֆինանսական են դ) Հատկանիշները հատուկ են կոնկրետ պրոդուկտին, օգուտները նույնն են կատեգորիայի բոլոր պրոդուկտների համար None Ըստ գնորդների խմբերի, ո՞վ է ամենից շատը մտահոգված, թե ինչպես կազդի պրոդուկտն իր առօրյա գործունեության վրա: ա) Էկոնոմիկ գնորդը բ) Տեխնիկական գնորդը գ) Օգտագործող գնորդը դ) Մարզիչը None Վաճառքի ձագարի ո՞ր փուլն է սովորաբար պահանջում ամենաշատ ժամանակն ու ռեսուրսները: ա) Lead-երի գեներացումը բ) Հաճախորդների որակավորումը գ) Վաճառքի փակումը դ) Հաճախորդների պահպանումը None Ո՞րն է վաճառքի գործընթացում բաց հարցեր տալու հիմնական նպատակը: ա) Վաճառքն արագ փակելը բ) Ավելի շատ տեղեկություն հավաքելը և հաճախորդի հետ քննարկումներ սկսելը գ) Պրոդուկտի վերաբերյալ Ձեր գիտելիքները ցուցադրելը դ) Առարկություններից խուսափելը None Ո՞րն է իդեալական հաճախորդի պրոֆիլի (ICP) ստեղծման հիմնական նպատակը վաճառքի պլանավորման ընթացքում: ա) Պրոֆիլին չհամապատասխանող պոտենցիալ հաճախորդներին բացառելը բ) Մարքեթինգային նախաձեռնությունները կոնկրետ ժողովրդագրական խմբի վրա կենտրոնացնելը գ) Հաճախորդների որակավորումն ու նրանց առաջնահերթությունները սահմանելը դ) Պրոդուկտի գնագոյացումը որոշելը None Time's up Կիսվել՝