Շնորհակալ եմ բավականաին հետաքրքիր և օգտակար դասընթացի համար։ Պարոն Մանասյանից ստացա միայն դրական տպավորություններ և լավ վերաբերմունք։ Դասընթացը համարում եմ ստացված, օգատակար և մոտիվացնող։
Շնորհակալ եմ բավականաին հետաքրքիր և օգտակար դասընթացի համար։ Պարոն Մանասյանից ստացա միայն դրական տպավորություններ և լավ վերաբերմունք։ Դասընթացը համարում եմ ստացված, օգատակար և մոտիվացնող։
Վաճառքի մասնագետ
Հարգելի պարոն Մանասյան, շատ տպավորված ենք Ձեր կողմից ստացած թե՛ տեսական, թե՛ պրակտիկ գիտելիքներից։ Այդ իսկ պատճառով շնորհակալ ենք Ձեզնից։
Վաճառքի մասնագետ
Շատ ուրախ եմ, որ ճանաչեցի Ձեզ և Ձեր թիմը։ Շնորհակալություն գիտելիքի մեծ պաշարի համար։ Շատ բան սովորեցի և անպայման դա կկիրառեմ ու կդարձնեմ լավագույն փորձ։
Վաճառքի մասնագետ
Հայկ Մանասյանի դպրոցում սովորեցինք թե ինչ է հաճախորդակենտրոնությունը և առհասարակ մեր կյանքում փոխվեցին մեր մտածելակերպը և մոտեցումները։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում Հայկ Մանասյանին խորացված բացատրելու և սովորեցնելու, թե ինչպես վարվել դիմացինի հետ։
Մենեջեր
Շատ շնորհակալ եմ վաճառքի դպրոցին՝ հատկապես պարոն Մանասյանին, մեզ նոր գիտելիքներ տալու համար և մեր ունեցած կարողություններն ու հմտությունները ավելի պրոֆեսիոնալ դարձնելու համար։
Մենեջեր
Manassian sales school-ը մեզ տվեց բազմազան գիտելիքներ, հաճելի պահեր, որը մենք հաստատ կօգտագերծենք աշխատանքում։ Այն ամենը ինչը մենք մտածում էինք հարկավոր չի արդեն դարձել է հարկավոր։ Աշխատում ենք հանգիստ և ժպտում ենք բոլորին։
Մենեջեր
Հետաքրքիր և ուսուցողական դասընթացներ էին։ Շնորհակալություն հետաքրքիր մտքերի և գաղափարների համար։
Համահիմնադիր
Դասընթացը շատ պրակտիկ էր՝ լի եղած դեպքերի և մեթոդների վերլուծությամբ։ Հնարավորություն ունեցանք network ստեղծել հաջողակ մարդկանց հետ։
Տնօրեն
Այս դասերի շնորհիվ կարողացա ավելի համակարգված ու պրոֆեսիոնալ մոտենալ իմ աշխատանքին ու աշխատակիցներին։ Կարծիքս բավականին բարձր է նաև Ձեր անձի հանդեպ՝ նկատեցի դիմացին լսելու Ձեր համբերատարությունը և դիպուկ պատասխանելու ունակությունը։
Սեփականատեր
Դասընթացից ստացա կարևոր գիտելիքներ, որը ինձ թույլ տվեց էլ ավելի գրագետ աշխատել։ Կազմակերպությունում արել եմ մի քանի փոփոխություններ, որոնք ևս դրական արդյունք տվեցին։
Տնօրեն
Դասընթացի կառուցվածքը շատ լավն է։ Մասնակիցը հնարավորություն է ստանում ստանալ համակարգված գիտելիք։ Տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ շփումը հնարավորություն է տալիս լրացուցիչ գիտելիքներ ստանալ դասընթացի շրջանակներում, ինչպես նաև քննարկել կառավարչական բնույթի խնդիրներ։
Տնօրեն
Սովորելու, կրթվելու մթնոլորտը նպաստում է նորը վերցնելուն: Իսկ ամենակարևորը նորի մատուցումը արվում է շատ թեթև և ընկալելի ֆորմատով:
Տնօրեն
Շնորհակալություն լավ դասընթաց լավ միջավայրում և հաճելի մարդկանց հետ ստեղծելու համար։
Փոխտնօրեն
Բարձր մակարդակով կազմակերպված դասընթացներ, բարձր ինտելեկտով մարդ, ումից կարելի է շատ բաներ սովորել։ Բարձր եմ գնահատում Հայկ Մանասյանի և դպրոցի դերը բիզնես միջավայրը Հայաստանում ավելի գրագետ դարձնելու մեջ։
Հիմնադիր
Ինձ համար շատ հետաքրքիր և կարևոր էր այցելել Ձեր կրթական համալիր։ Շնորհակալ եմ թե՛ Ձեր մոտեցման, թե՛ Ձեր կազմակերպման համար։ Միանշանակ խորհուրդ կտամ այցելել ու ինքնակրթվել։ Ձեր հետ հետաքրքիր է։
Տնօրեն
Ինֆորմացիան շատ հագեցած էր։ Դասընթացը շատ արագ և ընկալելի էր անցնում՝ անկախ ժամանակային առումով երկար լինելուց։ Ընթացիկ թեստերը օգնում էին վերանայել դասերը։
Տնօրեն
Հիմնովին ուսումնասիրեցինք բիզնեսի կառավարման պրոցեսը։ Դիտարկեցինք նրբությունները, որոնց այսքան ժամանակ ուշադրություն չէինք դարձրել, բայց դրանք այն խնդիրների առաջացման պատճառներն էին, որոնք ունենում ենք բիզնեսում։
Տնօրեն
Դասընթացները շատ պարզ էին ըմբռնելի ամեն դասի գալուց մեծ հաճույք եմ ստացել։ Ամեն ինչ բարձր մակարդակի մեջ էր արված։
Վաճառքի պատասխանատու
Իմ համար այդ դասերի ժամանակ բացվեցին նոր և ավելի հետաքրքիր դռներ, որոնք ես մեծ հաճույքով անցա Պարոն Մանասյանի հետ։ Մեծ հարգանքով հաջողություն եմ ցանկանում Պարոն Մանասյանին և ուզում եմ, որ միշտ լինի առաջատար մասնագետների կողքին։
Վաճառքի պատասխանատու
Ամեն բան շատ լավ և դրական էր։
Վաճառքի պատասխանատու
Հրաշալի հնարավորություն է իմացություններն ամրապնդելու համար։ Շնորհակալ եմ պարոն Մանասյանին թե՛ գիտելիքների, թե՛ հոգեբանական մոտեցման համար։ Ստացա լավ կրթություն, որը հետագայում շատ կօգնի։
Վաճառքի մասնագետ
Իմ կարծիքը պարոն Մանասյանի մասին շատ դրական է։ Ես հաճույքով լսում էի նրան։ Թրեյնինգից շատ բան եմ սովորել և կփորձեմ այդ ամենը կիրառել իմ աշխատանքում և ընդհանրապես՝ կյանքում։
Վաճառքի մասնագետ
Ես շատ շնորհակալ եմ պարոն Մանասյանին։ Նրա շնորհիվ մենք ստացանք սպասարկման ոլորտի վերաբերյալ բավարար գիտելիքներ։ Կփորձենք կիրառել այս ամենն աշխատանքի մեջ։
Վաճառքի մասնագետ
Շատ հիացած և մի քիչ հուզված ենք գնում։ Սովորեցի շատ բաներ որոնք կօգտագործեմ ոչ միայն աշխատանքի մեջ՝ նաև առօրյայում։ Սովորեցի իմ կատարած աշխատանքը կատարել ավելի գրագետ և գեղեցիկ։
Մենեջեր
Շատ տպավորված եմ հեռանում դասընթացից։ Շատ շնորհակալություն պարոն Մանասյանին շատ գրագետ և հասկանալի սովորեցնելու համար։
Մենեջեր
Շատ հաճելի և օգտակար փորձառություն էր: Ստացած գիտելիքներս կօգնեն իմ հետագա գործողություններն ավելի ռացիոնալ կազմակերպելու համար:
Տնօրեն
Դասընթացները շատ արդյունավետ էին, ստացա բավարար տեղեկատվություն և թեմաներ: Շնորհակալություն պրն. Մանասյանին բիզնես կրթություն տրամադրելու համար:
Տնօրեն
Նմանատիպ հանդիպում-դասընթացները հնարավորություն են տալիս կարծրացած տեսակետի վերանայման և վերաարժեքավորման: Դասերը բովանդակալից էին, ուսուցողական և նպատակային, իսկ մեջբերումներն ու օրինակներն ավելի էին ամրացնում ստացած գիտելիքները:
Տնօրեն
Դասընթացները շատ արդյունավետ էին, բայց ոչ բավարար՝ տևողությունը քիչ էր: Ընդհանուր առմամբ գոհ եմ ու շատ տպավորված:
Տնօրեն
Դասընթացն օգնեց, որ էլ ավելի լավ կազմակերպենք մեր աշխատանքը, որպեսզի ունենանք հնարավորինս ավելի շատ գոհ հաճախորդ և բարձրակարգ սպասարկում:
Տնօրեն
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։