Շնորհակալ եմ պրն Մանասյանից գիտելիքների նոր գունապնակ տրամադրելու և ուղղորդելու համար։ Հնարավորություն ունեցանք ևս մեկ անգամ ուսումնասիրել և մեզանում ամրապնդել վաճառքի հմտությունները։
Շնորհակալ եմ պրն Մանասյանից գիտելիքների նոր գունապնակ տրամադրելու և ուղղորդելու համար։ Հնարավորություն ունեցանք ևս մեկ անգամ ուսումնասիրել և մեզանում ամրապնդել վաճառքի հմտությունները։
.
Կարծիքս միմիայն դրական է։ Զինվել ենք մեր աշխատանքը արդյունավետ և նպատակային կատարելու համար անհրաժեշտ արժեքավոր գիտելիքներով։ Այս բովանդակալից և ուսուցանող դասընթացից հետո օգտակար գործողության գործակիցը շատ ավելի կբարձրանա։
Մենեջեր
Շատ հետաքրքիր կազմակերպված դասընթացներ էին։ Մեզ լիքը գիտելիքներ և հմտություններ տվեցին, որոնք կարող ենք օգտագործել և աշխատանքի մեջ, և մեր անձնական կյանքում։ Լավ խորհուրդը, մի խուրջին ոսկուց թանկ է։ Շնորհակալ ենք մեզ լիքը ոսկիներ տալու համար։
Մենեջեր
Մանասյան վաճառքի դպրոցում սովորելու ընթացքում ձեռք ենք բերել գիտելիքներ և հմտություններ։ Ավելի պրոֆեսյոնալ ենք դարձել մեր գործում։ Սպասարկման մեջ այն ժամանակ առաջնահերթությունը ապրանքի դասավորվածությունն էր և մենք ավելի եսակենտրոն էինք, իսկ այժմ անցնելով այս դասընթացները դարձել ենք հաճախորդակենտրոն։
Մենեջեր
Այս դասընթացը արդյունավետ է թե սկսնակ, թե փորձառու մասնագետների համար։ Ինձ համար առավել կարևորը հարցերի հերթականության ճիշտ կիրառումն էր։
Վարկային մասնագետ
Դասընթացը հետաքրքիր էր նրանով, որ կոնկրետ ներկայացված էր վաճառքի մեթոդները և պլանավորումը։ Մինչ այս մենք անում էինք այդ քայլերը առանց ճիշտ ձևակերպումները իմանալու։
Վարկային մասնագետ
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պրն․ Մանասյանին հետաքրքիր, դյուրըմբռնելի և հագեցած թրեյնինգի համար։
Վարկային մասնագետ
Ընդգծելով վաճառքի պրոցեսի ճիշտ հերթականությունը և հաճախորդի տեսակները, հասկացանք փուլերի հերթականության պահպանման կարևորությունը, որպեսզի կարողանաս հասնել ցանկալի արդյունքին:
Մենեջեր
Այնքան հասկանալի և եռանդով էր բացատրվում ամեն ինչ, որ չհասկանալու տարբերակ ուղղակի չկար:
Մենեջեր
Ստացա բավականին դրական լիցքեր։ Անկեղծ ուրախ եմ շատ, որ մասնակցեցի տվյալ դասընթացին։
Վաճառքի պատասխանատու
Բավականին անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերեցինք, ուսուցումը շատ մատչելի էր ընկալման տեսակետից։ Մեծ կարևորություն էր իմ համար տեսությունների և պրակտիկի համադրությունը։
Վաճառքի պատասխանատու
Ձեր կարևոր շեշտադրումները մեզ որպես լավ վաճառող դարձնելու գործում անչափ կարևոր են թե՛ մեր և թե՛ մեր ընկերության համար։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեզ Պարոն Մանասյան Ձեր պրոֆեսիոնալ ու համբերատար աշխատանքի համար։
Վաճառքի պատասխանատու
Շատ իմաստալից և կարևոր դասընթաց էր, շատ հաճելի մթնալարտ։ Անձամբ ես շատ բան սովորեցի և կօգտագործեմ դա ոչ միայն աշխատավայրում, այլ նաև առօրյա կյանքում։ Կարծում եմ՝ շատ լավ կլինի, եթե բոլոր աշխատողները մասնակցեն այս դասընթացին։
Վաճառքի մասնագետ
Ես մեծ ոգևորությամբ և սիրով մասնակցեցի Հայկ Մանասյանի թրեյնինգներին։ Ստացա մեծ բավարավածություն և բազում գիտելիքներ։ Շնորհակալ եմ անկեղծ ու բաց ընդունելության, անմիջական շփման համար։ Յուրաքանչյուր սեմինարից հետո հեռացել եմ բարձր տրամադրությամբ։
Վաճառքի մասնագետ
Շատ շնորհակալություն պարոն Մանասյանին և իր անձնակազմին շատ ջերմ և սիրալիր վերաբերմունքի համար։ Շնորհակալություն պարոն Մանասյանին իր տված գիտելիքների համար, որոնք կկիրառեմ թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում։
Վաճառքի մասնագետ
Շատ ուրախ եմ նոր գիտելիք ձեռք բերելու համար։ Շատ հետաքրիր և հաճելի անցան բոլոր դասերը։ Գրագետ և հետաքրքիր անցկացված դասընթաց էր։
.
Բարձր մակարդակի թրեյնինգ էր։ Մասնակցել եմ շատ թրեյնինգների, բայց Ձեր կազմակերպածի պես հետաքրքիր, բանիմաց և օրինակներով լի թրեյնինգի երբևէ չեմ մասնակցել։ Հուսով եմ՝ շարունակական կլինի, շնորհակալություն։
.
Սկզբում չէի ցանկանում մասնակցել, բայց հիմա շատ շնորհակալ եմ։ Յուրաքանչյուր դասից հետո փորձել ենք օգտագործել տրված խորհուրդները, վերլուծել և՛ հաճախորդին, և՛ մեզ։ Շնորհակալ ենք թե՛ լավ թրեյնինգի, թե՛ լավ տրամադրության և թե՛ լավ ընկերության համար։
.
Նյութը կարևոր էր վաճառքներում ներգրավված աշխատակիցների համար։ Թրեյները շատ պատրաստված մասնագետ է։
.
Նյութը բավականին հետաքրքիր էր և աշխատանքի ընթացքում կիրառելի։ Պրն Մանասյանը այնքան մատչելի և հասկանալի էր ներկայացնում նյութը, որ անընդմեջ ցանկանում էիր լսել և ընկալել։
.
Շատ լեցուն և գրագետ դասընթաց էր: Միշտ էլ իմացել ենք «Հաճախորդը միշտ ճիշտ է», բայց երբեք չենք նայել հաճախորդի տեսանկյունից: Շնորհակալություն պրն. Մանասյանին, լավ ՄԱՐԴ և իր գործի գիտակ:
Մենեջեր
Անչափ շնորհակալ ենք Ձեզ Ձեր տված դասերի և խորհուրդների համար։ Այն ինչ Դուք սովորեցրիք մի ողջ կյանքի համար է։ Ձեր ամեն մի բառը մի թաքուն իմաստ ունի։ Կփորձեմ հետևել Ձեր տված յուրաքանչյուր խորհուրդին և այս գիտելիքները հմտություններ։
Մենեջեր
Հիացած եմ։ Շնորհակալություն համբերության և դրական էմոցիաների համար։ Դասերին հաճախել եմ հաճույքով, ստացել եմ մեծ բավարարվածություն։
Մենեջեր
Մինչև դասընթացը մենք նման էինք Քրիստոսի 12 աշակերտների, որվքեր փորձում էին չգիտկցելով քրիստոնեություն քարոզել։ Հիմա մենք Քրիստոսի 12 առաքյալներն ենք, ովքեր կքարոզեն քրիստոնեության արժեքները։
Վարկային մասնագետ
Դասընթացը վաճառքի հմտությունների, վերլուծելու մոտեցումների և դատողությունների վերաբերյալ տվեց խորը գիտելիքներ՝ համեմված առարկայական օրինակներով։
Արտաքին կապերի պատասխանատու
Ուսուցման մեթոդը շատ լավ էր, ուսուցանողի մասնագիտական գիտելիքները՝ գերազանց։ Ձեռք բերեցինք գիտելիքներ, որոնք կօգտագործենք մեր ապագա աշխատանքի մեջ։
Գլխավոր վարկային մասնագետ
Շատ շնորհակալ եմ ընկեր Մանասյանից լիքը լավ դրական և խելացի ինֆորմացիաներ տրմադրելու համար։
Վաճառքի պատասխանատու
Մասնակցեցի վաճառքների արդյունավետ իրականացում դասընթացներին և ստացա նոր և կարևոր գիտելիքների պաշար, որոնք օգտակար կլինեն իմ աշխատանքում, ինչպես նաև իմ ապագա հաջողությունների ձեռքբերման համար։
Վաճառքի պատասխանատու
Այս դասընթացների շրջանը կարելի է նկարագրել մեկ բառով «Բացահայտում», քանի որ շատ նրբություններ բացահայտվեց, փոխվեց մեր աշխատանքի մասին մտածելակերպը առհասարակ «Բիզնես» ասվածի մասին։
Վաճառքի պատասխանատու
Միջավայր, որտեղ կա սեր, գիտելիքների մեծ պաշար, որ փոխանցվում է դիմացինին։ Շնորհակալ եմ Ձեզ սիրո, հոգատարության և մեծ փորձ փոխանցելու համար։
Վաճառքի մասնագետ
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։