2020 թվականի մակրոտնտեսական վերլուծությունը

ԱՄՀ զեկույցներում նշվում է, որ 2020 թվականը համաշխարհային տնտեսության վրա ունեցած իր բացասական ազդեցության աստիճանով ու մասշտաբներով հավասարազոր է եղել նախորդ դարի մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանին։ Մենք պետք է տնտեսական տեղաշարժերի հեռանկարների ուղղությամբ ավելի տեղեկացված լինենք։ Կարևոր է, որ բիզնեսն ուշադրությամբ հետևի ֆիսկալ և մոնետար քաղաքականությունների իրականացմանը։ Դրանք տնտեսությունն աշխուժացնելու կարճաժամկետ գործիքներն են։ Տեսանյութում քննարկում ենք նաև երկարատև գործիքակազմերը, որոնցից է կայուն աճի քաղաքականության վրա հիմնված ռազմավարական քայլերը։ Այսինքն` երկրի այսօրվա տնտեսական աճը չպետք է վնասի հաջորդ սերունդների կայուն զարգացմանը։ Իսկ մյուս հիմնարար գործիքը մարդկային կապիտալի վրա ֆոկուսավորվելու նորարարությունների շարունակական խթանումն է։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն