Բիզնեսը գտնվում է այսպես կոչված քեշի բլոկադայում, որը հղի է լուրջ վտանգներով և այս պայմաններում պետք է լինել պրոակտիվ: Բիզնեսը պետք է նայի դեպի ներս, ի՞նչ է կատարվում իմ բիզնեսում և միաժամանակ պետք նայի դեպի դուրս, ի՞նչ է կատարվում հաճախորդի մոտ: Իսկ ո՞րն է կորուստների թույլատրելի չափը ճգնաժամի պայմաններում, այսինքն որքան է ռիսկը վերցնելու և այն կառավարելու կարևորությունը: Տեսանյութում քննարկում ենք այն գաղափարը, որ ճգնաժամը լուրջ վտանգ է, բայց միաժամանակ զարգացման լուրջ հնարավորոթյուն: