Շատ շնորհակալ եմ վաճառքի դպրոցին՝ հատկապես պարոն Մանասյանին, մեզ նոր գիտելիքներ տալու համար և մեր ունեցած կարողություններն ու հմտությունները ավելի պրոֆեսիոնալ դարձնելու համար։
Վաճառքի մասնագետները կատարում են բազմաթիվ աշխատանքներ ու դժվարանում արդյունավետորեն կառավարել իրենց ժամանակը: Ժամանակի վատ կառավարումը հանգեցնում է բաց թողնված հնարավորությունների, արտադրողականության նվազման և թիմին արդյունավետությանը աջակցելու անկարողության: Սա ազդում է եկամտի, հաճախորդների հարաբերությունների և թիմի մոտիվացիայի վրա:
Մեր կորպորատիվ թրեյնինգը սովորեցնում է ճիշտ կառավարել ժամանակը՝ օպտիմալացված ռազմավարություններով, որպեսզի թանեք վաճառքների աճին։
Այս կորպորատիվ թրեյնինգի ընթացքում քննարկելու ենք, թե ինչպես պետք է կառավարեն ու վերահսկեն իրենց ժամանակը: Մասնակիցները կսովորեն առաջնահերթություն տալ ու պլանավորել առաջնային աշխատանքներն ու օպտիմալացնել աշխատանքի ընթացքը։ Պրակտիկ վարժությունների և իրական քեյսերի միջոցով վաճառքի մասնագետները կզարգացնեն ժամանակի կառավարման մտածելակերպը, ինչը նրանց հնարավորություն կտա առավելագույնի հասցնել իրենց ջանքերը։
Վաճառողների դասական ժամանակացույցը
Ժամանակը ճիշտ կառավարելու խոչընդոտները
Վաճառողի ժամանակի կառավարման մատրիցան
Ժամանակի կառավարման պարտադիրները
Վաճառքի ժամանակացույցի մշակում
Ժամանակի վերահսկում
Այն ընկերությունները, որոնք անցկացնում են վաճառքի թրեյնինգ, ունեն 24%-ով բարձր շահույթի մարժա։
500 B2B բիզնեսների 79%-ը նշել է, որ փրոսփեքթինգի թրեյնինգից հետո նկատել են միջինում 23% նոր հաճախորդների աճ։
Ընկերությունների 25%-ը նշել են, որ փրոսփեքթինգի բարելավված ստրատեգիաներ կիրառելուց հետո լիդից վերջնական գնորդի վերածելու պրոցեսի տևողությունը նվազել է։
Շատ շնորհակալ եմ վաճառքի դպրոցին՝ հատկապես պարոն Մանասյանին, մեզ նոր գիտելիքներ տալու համար և մեր ունեցած կարողություններն ու հմտությունները ավելի պրոֆեսիոնալ դարձնելու համար։
Մենեջեր
Ցանկացած անձ որակով վաճառք իրականացնելու համար պետք է ստանա այս կրթությունը։ Կարևոր հանգամանքներից մեկը՝ դասընթացը կիրառելի է և ախատանքի մեջ և դրանից դուրս։
Խնդրահարույց վարկերի մասնագետ
Շատ տպավորված եմ, ամեն ինչ հիանալի էր։ Կյանքի և աշխատանքի հետ կապված շատ հետաքրքիր տեղեկատվություն ստացա։ Աշխատանքին վերաբերող շատ մեծ ինֆորմացիայի պաշար եմ ինձ հետ վերցնում։ Շնորհակալ եմ։
Խանութ սրահի մենեջեր
Հայկ Մանասյանի մասին կարծիքս բացառապես դրական է։ Գրագետ և խորը մտածողություն ունեցող մարդ անձնավորություն։ Մարդ, ով ունի գիտելիքների բարձր մակարդակ, պատշաճ փորձառություն, դրական էներգետիկա։
Մենեջեր
Վաճառքի պրոցեսում կան վարքագծային դրսևորումներ, որոնց մասին դեռ առիթ չեր եղել բարձրաձայնելու։ Այս դասընթացը օգնեց ուսումնասիրություն և վերլուծություն կատարել այդ և նման այլ երևույթների վերաբերյալ։
Վարկային ավագ մասնագետ
Բոլոր դասընթացները անցան շատ բարձր մակարդակի վրա։ Շնորհակալ եմ։
Խանութ սրահի մենեջեր
Ընդհանուր առմամբ կտամ դրական գնահատական։ Ներկայացված նյութը հագեցած էր մեծ ծավալի կարևոր ինֆորմացիայով։
.
Գերազանց բացատրություն և թեմաների քննարկում։ Շնորհակալ ենք։
.
Ես չգտա չափման որևէ միավոր կամ հատուկ խոսքեր, ուղղակի կասեմ, որ Ձեր կատարած աշխատանքը իսկապես անգնահատելի է, փոխանցած գիտելիքները՝ անգին:
Մենեջեր
Ես մեծ ոգևորությամբ և սիրով մասնակցեցի Հայկ Մանասյանի թրեյնինգներին։ Ստացա մեծ բավարավածություն և բազում գիտելիքներ։ Շնորհակալ եմ անկեղծ ու բաց ընդունելության, անմիջական շփման համար։ Յուրաքանչյուր սեմինարից հետո հեռացել եմ բարձր տրամադրությամբ։
Վաճառքի մասնագետ
Շատ հիացած և մի քիչ հուզված ենք գնում։ Սովորեցի շատ բաներ որոնք կօգտագործեմ ոչ միայն աշխատանքի մեջ՝ նաև առօրյայում։ Սովորեցի իմ կատարած աշխատանքը կատարել ավելի գրագետ և գեղեցիկ։
Մենեջեր
Ստացանք վաճառքի ավելի ճիշտ մեխանիզմների կիրառում, որի արդյունքում բարձր պրոֆեսիոնալիզմով կիրականացնենք բարձրակարգ սպասարկում: Շատ շնորհակալ եմ բազմակողմանի գիտելիքների համար։
Մենեջեր
Հիանալի թրեյներ, դրական անձնավորություն է պրն․ Մանասյանը, ով շատ հետաքրքիր կառավարեց դասերը։ Սովորեցի ճիշտ կառավարել սպասարկող անձնակազմին և սովորական մարդկանցից ստանալ արտասովոր լավ արդյունք։ Սովորեցի ճիշտ աշխատել հաճախորդների հետ և շատ այլ օգտակար գործիքներ։ Սիրեցի Ձեզ, Ձեր դպրոցը և անպայման կպատմեմ իմ փորձառության մասին։
Խանութ սրահի մենեջեր
Դասընթացի շնորհիվ սովորեցի ճիշտ մոտեցում ցուցաբերել հաճախորդին հարցերի ճիշտ կառուցվածքի և հերթականության միջոցով։
Վարկային մասնագետ
Ես մասնակցել եմ բազմաթիվ դասընթացների, բայց շատ տպավորված եմ թե՛ նյութից և թե՛բավականին մատչելի մատուցումից։ Շատ շնորհակալ եմ համբերատարության համար, ամեն ինչ հիանալի էր։
.
Բավականին բովանդակալից և ինտերակտիվ հանդիպում էր։ Ապագայում կիրառելի և օգտակար շատ գիտելիքներ հաղորդեցիք մեր թիմի անդամներին։
Մենեջեր
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։