Տպավորիչ, հետաքրքիր և բարձրակարգ սպասարկման դասընթացների շնորհիվ ձեռք բերեցինք բարձր ինտելեկտ:
Տպավորիչ, հետաքրքիր և բարձրակարգ սպասարկման դասընթացների շնորհիվ ձեռք բերեցինք բարձր ինտելեկտ:
Մենեջեր
Հաճախելով այս դասընթացներին, հասկացա, որ վաճառելիս որոշ գործողություններ ճիշտ հերթականությամբ չեմ անում, իսկ այսուհետ կաշխատեմ ավելի արդյունավետ և պրոֆեսիոնալ:
Մենեջեր
Լինելով երկար տարիների աշխատող, թվում էր թե ամեն ինչ գիտեմ, այս դասերից հասկացա, որ միշտ էլ տեղ կա սովորելու:
Մենեջեր
Վստահ կասեմ որ մեկ ամսում ես ձեռք եմ բերել 10 տարվա աշխատանքային փորձ։ Ձեր կատարած աշխատանքը կարևոր է մեր երկրի զարգացման համար։
Մենեջեր
Մասնակցելով Manassian Sales School դասընթացներին ես բավական մեծ տպավորություն և գիտելիքներ ձեռք բերեցի և գիտելիքներիս պաշարը կրկնապատկեցի։ Շնորհակալություն եմ հայտնում դրական մթնոլորտի, որակյալ գիտելիքների և լավ տպավորությունների համար։
Մենեջեր
Ստացա դրական էմոցիաներ։ Անցածը կորդինացնելու, ճիշտ հիմքի վրա դնելու լուրջ դասընթնացներ էին։
Մենեջեր
Շատ հետաքրքիր և բովանդակալից դասընթացներ էին, մեծ հաճույքով էի գալիս յուրաքանչյուր դասին: Կարճ ժամանակում ստացա մեծ ինֆորմացիա, որի համար շատ շնորհակալ եմ: Մեծ հաճույքով նորից կմասնակցեի Ձեր դասընթացներին:
Մենեջեր
Նախ շնորհակալ եմ Ձեր ժամանակն ու ռեսուրսները ինձ տրամադրելու համար: Պրոֆեսիոնալ եք գործում, ընկերական ու մտերմիկ: Դրական ու հետաքրքիր դասընթաց էր, որի ժամանակ հասկացա, թե ինչեր չգիտեմ, ինչեր պիտի իմանամ ու ինչպես պիտի դառնամ պրոֆեսիոնալ սպասարկող:
Մենեջեր
Շատ տպավորված եմ հետաքրքիր և ինֆորմացիայով հարուստ դասընթացներից: Շնորհակալություն նոր գիտելիքների համար:
Մենեջերի օգնական
Այս կարճ ժամանակահատվածում իմ մոտ կոտրվեց վաճառքի վերաբերյալ իմ հին կարծրատիպերը և ես ավելի ու ավելի մոտեցա «կատարյալ վաճառք» հասկացողությանը։ Ամենակարևոր ձեռքբերումս համարում եմ հետևյալը․ «Վաճառքը կյանք է, իսկ կյանքը վաճառք»։
Տնօրեն
Լավագույն, համբերատար մոտեցում ցուցաբերած Sales school-ը։ Երկար տարիներ ՀՀ պետական համակարգում աշխատելուց հետո նման դասընթացը նոր բացահայտում էր իմ համար։ Դուք ճիշտ եք հարգելի Պարոն Մանասյան մեզանից յուրաքանչյուրը զբաղվում է «վաճառքով»՝ անկախ գործունեության ոլորտից և կյանքի կոնկրետ փուլից։
Իրավաբան
Ստացած գիտելիքները կարող եմ օգտագործել ոչ միայն աշխատանքի մեջ, այլ մեր կյանքի բոլոր փուլերում, բոլորը առանց բացառությունների։ Շնորհակալ եմ Ձեզ, Ձեր մոտեցման, սրտանց նվիրվածության համար,որը ես զգացել եմ այս 2 ամիսների ընթացքում։
Գործակալ
Բավականին տպավորված եմ պրն․ Մանասյանի ինդիվիդուալ մոտեցմամբ։ Անվերջ կարելի է թվարկել դասընթացի առավելությունները և օգտակարությունը։ Ես բավականին հագեցած ինֆորմացիայով եմ հեռանում՝ նորից վերադառնալու ու նոր գիտելիքներ ու հմտություններ ստանալու ակնկալիքներով։
Խանութ սրահի մենեջեր
Բոլոր դասընթացները անցան շատ բարձր մակարդակի վրա։ Շնորհակալ եմ։
Խանութ սրահի մենեջեր
Բավականին լավ դասընթաց էր, ինձ շատ հետաքրքրեց։ Ես մեծ սիրով մասնակցեցի և հասկացա, որ ամեն տարիքում էլ սովորելը ուշ չէ։ Շատ լավ մոտիվ է, իմ ցույց տված բարձր արդյունքները որդուս ներկայացնելու համար։
Խանութ սրահի մենեջեր
Շատ շնորհակալ եմ պրոդուկտիվ դասերի համար: Հասկանալի խոսք, անհատական վերաբերմունք : Ֆինբանկի բոլոր աշխատակիցները ավելի շատ գրագիտություն ստացան:
Փոխտնօրեն
Այս տարվա իմ մեծագույն երազանքներից մեկը կատարվեց: Տպավորություններս անբացատրելի մեծ են: Այժմ իմ կարևոր ռեսուրսները համակարգված են և պատրաստ են իրենց օգտակարությունն ի ցույց դնելու:
Հաճախորդների սպասարկման աշխատակից
Բավականին բովանդակալից և հագեցած դասեր էին: Մեկ շաբաթվա ընթացքում զգացել եմ իմ աճը: Համակարգեցի մոտեցումս հաճախորդին և գործնականում օգտագործեցի առաջարկած բոլոր մոտեցումները:
Հաճախորդների սպասարկման աշխատակից
Շնորհակալություն։ Նախ շատ մեծ միտում կար սեմինարի սկզբում բարձրացնել վաճառողների ինքնագնահատականը։ Դա լավ ազդեց բոլորի վրա։ Շատ հետաքրքիր էր։
.
Արդյունավետությունը և պրոֆեսիոնալիզմը բարձրացնող թրեյնինգ էր։ Ձեռք բերած նոր գիտելիքները կդառնան խթան՝ մեր աշխատանքի արդյունքների պրոգրեսին։ Գնահատականս բովանդակությանը՝ գերազանց, Հայկ Մանասյանին ՝ գեր- գերազանց։
.
Թրեյնինգի ընթացքում շատ նոր գիտելիքներ եմ ձեռք բերելմ որոնք իրենց հերթին ավելի կհեշտացնեն իմ աշխատանը։ Հայկ Մանասյանից շատ գոհ եմ, քանի որ նյութը մատուցեց շատ մատչելի և նստվածքային։ Շնորհակալություն։
.
Ստացել ենք աշխատանքի որակի բարելավման կոնկրետ գործիքակազմ և գիտելիք, որը ընթացքում արդեն հաջողությամբ կիրառել ենք։ Բարելավվել են նաև մեր անձնակազմի միջանձնային հարաբերությունները։
Ադմինիստրատոր
Ուսուցչի կողմից յուրաքանչյուր աշակերտի հոգեբանության ըմբռնումը գրավեց ինձ։ Անձամբ ես շատ օգուտ քաղեցի և ուրախ կլինեմ կիրառել այն ամենը, ինչ սովորել եմ։
Ադմինիստրատոր
Նյութը հետաքրքիր էր և ծավալուն։ Ստացած գիտելիքները կիրառելի են պրակտիկայում։ Թրեյները նյութը շատ լավ մատուցեց։
.
Դասընթացի նյութը շարադրված էր լավ, պրոֆեսիոնալ ձևով։ Թրեյները պատրաստված էր, իսկ նրա հետ շփվելը հետաքրքիր էր։
.
Սովորեցինք, թե ինչպես ավելի արդյունավետ վաճառք իրականացնել և գոհացնող սպասարկել։ Գործնական կիրառելու դեպքում դասընթացը կտա դրական արդյունք։ Պրն Մանասյանը շատ գրագետ էր վարում դասընթացը, բերում էր դիպուկ օրինակներ։
.
Շատ արժեքավոր դասընթացներ էին։ Պիտանի գիտելիքներ ստացա, որոնք վստահ եմ մեր գործում կիրառելիս կհասնենք սպասարկման բարձր մակարդակի։ Շնորհակալություն Հայկ Մանասյանին գիտելիքներ և փորձ տալու համար։
Տնօրեն
Շատ տպավորված եմ։ Դասընթացը բավականին հագեցած և ուսանելի էր։ Շնորհակալություն ամբողջ անձնակազմին՝ մասնավորապես պարոն Մանասյանին, դասընթացները կիրթ, հաճելի և ընկերական մթնոլորտում անցկացնելու համար։
Տնօրեն
Շատ լավ և դրական կարծիք դպրոցի և ուսուցիչի մասին։ Սովորեցի բաներ, որոնք իմ կարծիքով գիտեի, բայց իրականում չգիտեի։ Դպրոցի մասի կասեմ մի քանի բառ՝ որակ, գիտելիք, մակարդակ։
Տնօրեն
Ես իմ աշխատանքային 13 տարվա ընթացքում մասնակցել եմ շատ դասընթացների, սակայն այս դասընթացի մատուցման եղանակը, անմիջականությունը և կազմակերպվածությունը տարբերվեց բոլորից։
Մասնաճյուղի կառավարչի տեղակալ
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։