Թերահավատորեն էի գալիս այս սեմինարին՝ 10 ժամ նստելու և լսելու պատճառով: Սակայն այս 10 ժամը 10 րոպեի պես անցավ: Շատ տպավորիչ, ուսուցողական, հագեցած օր էր ինձ համար: Շնորհակալ եմ շատ:
Թերահավատորեն էի գալիս այս սեմինարին՝ 10 ժամ նստելու և լսելու պատճառով: Սակայն այս 10 ժամը 10 րոպեի պես անցավ: Շատ տպավորիչ, ուսուցողական, հագեցած օր էր ինձ համար: Շնորհակալ եմ շատ:
Տնօրեն
Առաջին անգամն է, որ մասնակցում եմ նման սեմինարի: Շատ տպավորված եմ մարդկային հոգեբանության խորը վերլուծությունից՝ հատկապես վաճառքների ոլորտում: Կարծիքս շատ բարձր է և ուրախ եմ, որ Հայաստանում կա նման պրոյեկտ:
Հիմնադիր տնօրեն
Մի քանի ժամվա ընթացքում ստացա մի շարք հարցերի պատասխաններ, դասակարգեցի հաճախորդներիս, վերանայեցի նրանց նկատմամբ մոտեցումներս: Որպես վաճառքի մասնագետ՝ շնորհակալ եմ ներքին տրանսֆորմացիայի համար:
Մենեջեր
Լիարժեք համաձայն եմ սեմինարի ընթացքում ասված ամեն բանի հետ: Ես կարծում եմ, որ այսօր մեկ աստիճանով էլ բարձրացավ իմ գիտելիքների ու ձգտումների մակարդակը և ես կհասնեմ դրանց:
Անշարժ գույքի գործակալ
Մեծ տպավորություն ունեմ սեմինարից: Ստացա բազում գիտելիքներ և ավելի ճիշտ աշխատելաոճ ձեռք կբերեմ: Ես սեմինարից շատ գոհ եմ: Շնորհակալություն:
Մենեջեր
Սեմինարը կազմակերպչական առումով անթերի էր, բովանդակության առումով շատ հագեցած: Շատ մեծ ծավալի ինֆորմացիա ստացանք:
Գլխավոր տնօրեն
Շնորհակալություն Հայկ Մանասյանին լավ կազմակերպված թրեյնինգ անցկացնելու համար: Արդյունքում ստացա վաճառելու արվեստին վերաբերող բազում գիտելիքներ:
Վաճառքի տնօրեն
Լավ ու հագեցած սեմինար էր, և՛ կազմակերպվածության, և՛ տրամադրված նյութի առումով: Շատ լավն էր նաև մատուցումն այն բանի, թե որն է վաճառելու արվեստը:
.
Սեմիանրը շատ ինֆորմատիվ էր, հետաքրքիր և կազմակերպված էր շատ որակով: Տրամադրվեց վաճառքների աճի գործուն մեխանիզմներ: Իսկ դասընթացավարի պրոֆեսիոնալիզմն ակնհայտ էր առաջին իսկ րոպեից:
Ավագ իրավախորհրդատու
Ձեր սեմինարից հետո հասկացա, որ դեռ ոչինչ չգիտեմ և թե որքան շատ բան սովորեցի Ձեզանից: Շնորհակալ եմ վերլուծական, կարևոր, թանկ և ուսուցողական սեմինարի համար:
Մեդիա մարքեթոլոգ
Շատ շնորհակալություն այսքան օգտակար խորհուրդների, գիտելիքի և նորանոր մտքերի և սեմինարի լավ կազմակերպման համար:
Տնօրեն
Սեմինարը համարում եմ շատ ուսուցողական։ Վաճառելու արվեստի այս մեթոդաբանությունը ես կիրառելու եմ մեր բիզնեսի զարգացման և հաճախորդների հետ շփման բոլոր փուլերում։
Վաճառքի մենեջեր
Շատ ուրախ եմ մասնակցելու համար։ Խորհուրդ եմ տալիս բոլորին։
Տնօրեն
Էմոցիաները շատ-շատ էին։ Նյութը տրվեց այնքան մատչելի, որ կարծես այն շոշափելիս լինեինք։ Վաճառելու գիտելիքներիս ճամպրուկի մեջ ավելացրեցի Հայկ Մանասյանի հարուստ բազայից մի մեծ փունջ կարևոր և առաջնային ինֆորմացիա։
Մասնաճյուղի տնօրեն
Շատ ծավալուն և բովանդակալից սեմինար էր։ Սպասումներս և ստացած տպավորություններս սպասվածից ավելին էին։ Վաճառքի հմտությունները, գաղտնիքներն ու նրբությունները մատուցվեցին շատ պարզ ու մատչելի:
Վաճառքի մենեջեր
Սեմինարը շատ լավն էր ու հետաքրքիր։ Շնորհակալություն մեզ այսքան արդյունավետ օր պարգևելու համար։ Կցանկանայի մասնակցել Ձեր մյուս թրեյնինգներին նույնպես։
Հիմնադիր
Առաջին անգամ էի մասնակցում նման սեմինարի, ստացա բավականին մեծ ծավալի ինֆորմացիա: Շատ տպավորիչ էր: Իմ թիմը կրկին կմասնակցի Հայկի սեմինարներին։
Տնօրեն
Հայկ Մանասյանը ցույց տվեց, որ վաճառքը իրո՛ք արվեստ է և այս սեմինարին մասնակցելու շնորհիվ կարելի է տիրապետել այդ արվեստին։
Վաճառքի մենեջեր
Շատ օգտակար էր, էֆեկտիվ, պրոֆեսիոնալ։ Ամենամեծ արժեքն այն էր, որ որ հեղինակը կարողացել էր 1 սեմինարի մեջ ներառել ամենակոնցեպտուալ վաճառքի մտքերը։ Ես սիստեմավորեցի ունեցածս և նոր ձեռք բերված գիտելիքներս։
Գլխավոր տնօրեն
Շատ լավ էր ամեն ինչ, շատ ինֆորմացիա վերցրի այս սեմինարի ժամանակ, իմացա վաճառքի ճիշտ ձևը։ Շատ ուրախ էի մասնակցելու համար։ Շնորհակալ եմ, շատ լավ կազմակերպված էր ամեն ինչ, 7 ժամն այնպես անցավ, որ չզգացի։
Մենեջեր
Բացառապես շատ դրական կարծիք, ողջ սեմինարի ընթացքում եղան ինտերակտիվ քննարկումներ, տիրում էր ջերմ մթնոլորտ։ Շատ հետաքրքիր, անմիջական, հաճելի մարդիկ։
Վաճառքի խորհրդատու
Շատ շնորհակալ ենք, բավականին հագեցած և հետաքրքիր սեմինար էր։ Մենք վաճառքների հետ կապված առաջին անգամ ենք մասնակցում, սակայն կուզենք, որ շարունակական բնույթ կրի։
Տնօրեն
Բավականին մասնագիտացված և համախմբված անձնակազմ է։ Սեմինարն անցկացվում է շատ բարձր մակարդակով և կարճ ժամանակում հսկայական ինֆորմացիա է ստացվում։ Վստահել ենք Ձեզ և կվստահենք։
Վաճառող
Շատ հաճելի սեմինար, որը հասանելի էր յուրաքանչյուրի գիտակցությանը: Ամենակարևորը հետաքրքիր էր և ուսուցանող: Ամեն ինչ շատ բարձր մակարդակով էր կազմակերպված:
Անշարժ գույքի գործակալ
Սեմինարը շատ բովանդակալից էր: Շատ տպավորված եմ: Իմ այցելած թրեյնինգներից ամենալավերից մեկն էր: Կազմակերպված էր արտակարգ:
Տնօրեն
10 ժամ շարունակ լսարանը պահելը բավականին դժվար է, իսկ թրեյները դա կարողացավ և լսարանն իսկապես հետաքրքրված հետևում էր նրան։
Համահիմնադիր
Շատ կարևոր դասընթաց էր ինձ համար։ Տևեց ընդամենը 10 ժամ, սակայն ստացանք 10 տարվա ինֆորմացիա։ Նշեմ նաև, որ շատ լավ էր կազմակերպված։
Մենեջեր
Շատ տպավորված եմ։ Մասնակցել եմ բազում թրեյնինգների, սակայն այս սեմինարին իմ մասնակցությունը շատ արդյունավետ էր, հաճելի ու օգտակար։ Գերազանց եմ գնահատում խոսնակին, նա պրոֆեսիոնալ անձնավորություն է։
Ադմինիստրատոր
Սեմինարի բովանդակությունը շատ նորարարական էր, քանի որ հնարավորություն տվեց վաճառքներին նայել վաճառելու արվեստի հոգեբանական տեսանկյունից։
Գլխավոր գործառնական տնօրեն
Բավական հետաքրքիր և ոգևորող էր։ Ստացանք շատ նուրբ, յուրահատուկ և մանրամասն մասնագիտական գիտելիքներ։ Ձեր փոխանցած գիտելիքների շնորհիվ մեր տեղական շուկան ավելի կզարգանա և կկրթվի։
Վաճառքի մենեջեր
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։