Շնորհակալություն լավ դասընթաց լավ միջավայրում և հաճելի մարդկանց հետ ստեղծելու համար։
Շնորհակալություն լավ դասընթաց լավ միջավայրում և հաճելի մարդկանց հետ ստեղծելու համար։
Փոխտնօրեն
Ապրեք շատ հիանալի դասընթացի համար։
Հիմնադիր
Հագեցած կուրս էր, անջուր և հստակ տպավորող օրինակներով։ Սլայդների նկարները և կազմությունը ևս բարձր մակարդակով էր արված։
Հիմնադիր
Ինչպես միշտ, ու մնացած դասերի պես, ամեն ինչ հիասքանչ էր ու ինֆորմատիվ։
Տնօրեն
Հետաքրքիր, ինֆորմատիվ, օգտակար։
Տնօրեն
Դասընթացը տալիս է դասական վաճառքի մասին գիտելիքներ։ Ներկայիս զարգացող բիզնեսի աշխարհում և բարձր մրցակցային դաշտում աշխատելու համար հրատապ-կարևոր է նման դասընթացի կազմակերպումը։
Մասնաճյուղի կառավարիչ
Մատչելի թեորիայի և պրակտիկայի ճիշտ համադրություն։ Կազմակերպման բարձր մակարդակ։ Կիրառելի գործիքներ։
Տնօրեն
Դասընթացը մատչելի և հասանելի մատուցվեց։ Շնորհակալություն հետաքրքիր ինֆորմացիա տրամադրելու և ջերմ մթնոլորտի համար։
Վարչական գծով մենեջեր
Բախտ է վիճակվել սովորել Մանասյանի մոտ և նման թիմի հետ։ Մեր խմբի մյուս անդամները շատ լավն էին։ Կարծում եմ ևս մեկ ձեռքբերում է իրենց ճանաչելը։
Տնօրեն
Ամեն անգամ, երբ հաճախում եմ Manassian Sales School, Հայկ Մանասյանի որևէ թրեյնինգի կամ դասընթացի, հայտնվում եմ բացարձակ այլ որակի կրթական աշխարհում։ «Դիֆերենցող մարքեթինգ» դասընթացը ևս մեկ կարևոր, գիտելիքառատ փուլ էր, որը պարտադիր պետք է անցնի յուրաքանչուր բիզնեսի ղեկավար, մարքեթինգի ղեկավար և մարքեթոլոգ։
Հիմնադիր
Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, շատ մանրամասն։
Գործադիր տնօրեն
Նոր ու կիրառելի գիտելիք ստացա։ Շատ պարզ և հասանելի է բացատրում Պարոն Մանասյանը։ Եթե ձեզ հետաքրքիր է ձեր բիզնեսի աճը, ապա միանշանակ խորհուրդ եմ տալիս մասնակցել։
Առցանց վաճառքի բաժնի մասնագետ
Շատ տպավորված ենք։ Մեզ օգնեցիք սպասարկումն ավելի արդյունավետ դարձնել կազմակերպման հարցում։ Ձեր տված գիտելիքները կօգտագործենք նաև մեր թրեյնինգների ժամանակ, որի համար շատ շնորհակալություն։
Տնօրեն
«Վաճառքի իրական ուժը վստահությունն է, կառուցիր հարաբերություն, ոչ թե միայն գործարք»։ Շնորհակալությո՜ւն ։
Տնօրեն
Բովանդակալից էր, պարզ ու հասկանալի։ Սպասված էր։
.
Եթե սահմանենք ու գնահատական տամ, ապա անպայման կրկնվելու եմ՝ նշաձողը կդնեմ ամենավերևում։ Ես չեմ սխալվել՝ արդյունավետ ու օգտակար էր, և՛ բիզնեսի, և՛ ամենօրյա կյանքի համար՝ պրակտիկ։
Տնօրեն
Շատ շնորհակալ եմ Պարոն Մանասյանին՝ գործարարներին բիզնեսի զարգացման հարցում օգնող ճիշտ գիտելիքներ տրամադրելու համար։
Տնօրեն
Դասընթացն անցկացվել է հագեցած նոր գիտելիքներով և հետաքրքիր գործնական աշխատանքներով։ Հետաքրքիր էին նաև տրամաբանական խնդիրների առկայությունը քննական տոմսերով։ Սիրով օգտագործում եմ գիտելիքներս աշխատանքիս մեջ։
Մարքեթոլոգ
«Դիֆերենցող մարքեթինգ» դասընթացը տալիս է տեսական և գործնական գիտելիքներ բիզնես պրոցեսները և վերլուծելու համար։ Բացի այդ, այն ձևավորում է նոր մտածելակերպ, որը նաև օգնում է շատ գործընթացների չերևացող կողմերը տեսնելու համար։
Տնօրենի խորհրդական
Անչափ ուրախ եմ ու երախտապարտ, որ մասնակցել եմ դասընթացին։ Մեծ ոգևորությամբ և գիտելիքներով եմ ավարտել դասընթացը։
Մարքեթինգի մասնագետ
Այս մեկ սեմինարն այնքան բան տվեց ինձ, որ չեմ ստացել 40 տարիների ընթացքում։ Շնորհակալ եմ ծավալուն և ինֆորմատիվ սեմինարի համար։
Տնօրեն
Կարծում եմ այս դասընթացները դրական ազդեցություն կունենան իմ հետագա աշխատանքների ճիշտ պլանավորման վրա։ Կարողացա բացահայտել իմ գնորդների տիպոլոգիաները, խմբերը, ռեժիմները։ Կարևորը իմացա, թե վաճառքի մեջ ինչեր դեռ չգիտեմ։
Զարգացման գծով պատասխանատու
Ձեր տված գիտելիքները շատերին են պետք գրագետ վաճառելու համար։
Տնօրեն
Դասընթացն առանձնանում է հստակ ձևակերպումներով։ Այն գիտության և փիլիսոփայության համադրություն է, որը վաճառքը վերածում է արվեստի։
Հիմնադիր տնօրեն
Ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով։ Համոզված եմ, որ սեմինարը մեզ կօգնի մեր վեր բարձրանալու ճանապարհին։
Շուկայի զարգացման պատասխանատու
Շնորհակալ եմ այս ինֆորմատիվ սեմինարի համար, շատ տպավորված եմ։
Բժշկական ներկայացուցիչ
Շնորհակալ եմ Պարոն Մանասյանին` կարևորագույն գիտելիքի փոխանցման համար։ Դասից հեռանում եմ նոր գիտելիքներով, տպավորություններով և նոր պատասխանատվությամբ։
Հիմնադիր տնօրեն
Այս 2 ամսվա ընթացքում շատ մեթոդներ սովորեցինք, որոնք արդեն դասերի ընթացքում սկսեցինք օգտագործել և բարձրացրեցինք մեր վաճառքի ցուցանիշները։
Անշարժ գույքի գործակալ
Դասընթացից ինձ հետ տանում եմ կարևոր ու օգտակար գիտելիքներ, նոր ծանոթություններ ու էմոցիաներ։ Շնորհակալ եմ։
.
Անչափ շնորհակալ եմ Հայկ Մանասյանին գիտելիքներով հագեցած 2 ամիսների համար։ Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը այս գիտելիքները կարող է կիրառել իր բիզնեսը բարելավելու կամ նորը ստեղծելու համար։
Մենեջեր
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։